Կառավարությունը չի կարող տրամադրել վարչապետի նշած «գաղտնի փաստաթուղթը»
Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ «2014 թ.-ին պատրաստվել է մի գաղտնի զեկույց, որն ապացուցում է, որ հեղափոխությունից առաջ և որոշ իմաստով նաև հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»:
Tert.am-ը հարցում էր ուղարկել Կառավարություն՝ պարզելու՝ ի՞նչ փաստաթղթի մասին է ասել վարչապետը, ե՞րբ է ծանոթացել վարչապետ Փաշինյանն այդ փաստաթղթին, ինչու՞ այն չի հրապարակվել նախորդ 1.5 տարվա ընթացքում, ինչո՞ւ այսօր չի հրապարակվում փաստաթուղթը:
Tert.am-ի հարցին ի պատասխան՝ Կառավարությունից հայտնեցին՝
«Ղեկավարվելով՝ «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով՝ Ձեր հարցման մեջ նշված տեղեկատվությունը չի կարող տրամադրվել»: