Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց նշել, թե ինչ արդյունք է եղել ջերմուկցիների հետ հանդիպման արդյունքում
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ նախատեսված է հանդիպում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Մասնավորապես, հարցին, թե ինչ արդյունք է եղել ջերմուկցիների հետ հանդիպման արդյունքում, նա միայն ասաց «կներեք» եւ մտավ շենք:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
Այս պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: