Հրշեջ մեքենան՝ «հարսի ավտո»․ նախարար Ցոլակյանի նվերը՝ ԱԻՆ ակադեմիան ավարտած նորապսակներին
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր՝ օգոստոսի 18-ին, տեղի ունեցավ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել Կոստանյանի և 22-ամյա Ռաիսա Մեսրոպյանի հարսանեկան արարողությունը:
Shamshyan.com-ը հայտնում է, որ նորապսակները հարսանեկան արարողության սրահ այցելեցին հրշեջ ավտոմեքենաներով, որոնց ուղեկցում էին հրշեջ-փրկարարները, իսկ հարսանեկան սրահում ընթերցվել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանը՝ նորապսակներին աշխատանքի ընդունելու մասին: