Ջրի մակարդակը Սոչիի 4 գետերում վտանգավոր մակարդակի է հասել
Սոչիում փրկարարները վերացնում են փողոցները հեղեղած ջուրը, ջրի մակարդակը վտանգավոր մակարդակի է հասել 4 գետերում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գծով վարչությանը:
Հորդառատ անձրևները Սոչիում սկսվել են շաբաթ առավոտյան: Օրվա ընթացքում անձրևը շարունակվել է առողջարանային քաղաքի տարբեր շրջաններում: Իշխանությունների տվյալներով՝ հորդառատ անձրևները լուրջ հետևանքների չեն հանգեցրել, սակայն փրկարարների օգնության կարիքն, այնուամենայնիվ, զգացվել է:
Հեղեղված շրջաններում ՌԴ ԱԻՆ մի քանի միավոր տեխնիկա է աշխատում: Նշվում է գետերն ափերից դուրս չեն եկել, սակայն բարձրացել են վտանգավոր մակարդակով:
Քաղաքի բնակիչները շարունակում են համացանցում տեսանյութեր հրապարակել հեղեղված շրջաններից, որտեղ մեքենաները դժվարությամբ են երթևեկում և կիսով չափ ջրի մեջ են ընկղմված:
Ուրբաթ օրվանից Սոչիում փոթորկի նախազգուշացում է տրվել. պահպանվում է ծովում պտտահողմերի ձևավորման վտանգը: