Սոչիում սպասվող հորդառատ անձրևների պատճառով բնակիչները կարող են տարհանվել
ՌԴ Սոչի քաղաքի իշխանությունները նախապատրաստվել են բնակիչների տարհանմանը`հնարավոր անձրևների և փոթորիկների պատճառով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` վկայակոչելով քաղաքի ղեկավարությանը:
Ուրբաթ օրը Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել՝ հորդառատ անձրևների, կարկուտի և ծովում պտտահողմերի ձևավորման սպառնալիքի պատճառով, իսկ գետերում հնարավոր է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում: Եղանակի վատթարացումը կանխատեսվում է մինչև երկուշաբթի:
«Քաղաքի ղեկավար Անատոլի Պախոմովի պահանջով բնակիչները կարող են տարհանվել: Տարերային աղետի հիմնական հարվածը, տեսության համաձայն, իր վրա կընդունի Լազարևսկի շրջանը»,- գրված է հաղորդագրությունում:
Հստակեցվում է, որ քաղաքապետը դիմել է ՃՈ ծառայողներին ՝ խնդրելով նրանց գիշերային ժամերին ճիշտ հերթապահություն կազմակերպել: Փրկարարները նույնպես վերահսկելու են իրավիճակը: Բնակիչներին խորհուրդ է տրվել ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները` մեքենաները չթողնել ծառերի և թեթև կառույցների մոտ, զերծ մնալ ջրին մոտ և լեռներում հանգստանալուց: