Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը

ԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են Ցուկերբերգից
Հայաստան

Ես պատասխանատու եմ իրեն խաբեբա ասելու համար. Վարչապետին «խաբեբա» անվանած կինը պարզաբանում է

Ինձ ոչ մեկը չէր ուղարկել, չգիտեմ ինչու են համացանցում նման կեղծ լուրեր տարածում։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում պատմել է Գյումրու պատմական փողոցներով շրջող վարչապետ Նիկոլ Փաշինյանին «խաբեբա» անվանած կինը՝ Մարիամ Պավլեյանը։

«Ես պատասխանատու եմ Փաշինյանին ասած ամեն մի խոսքիս համար։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր, մեզ շատ էր դուր գալիս, քննադատում էր Սերժի թերությունները՝ գազը թանկ է, ասում էր, որ խաբել են մեզ, լույսը թանկ է, խաբել են մեզ, նպաստառուն չի կարող միս ուտել ու բազմաթիվ նման բաներ․․․ Ես կողմնակից եմ եղել հեղափոխությանը, բայց Նիկոլ Փաշինյանի նստելուց հետո ես ոչ մի փոփոխություն չտեսա։ Ես մոտեցա իրեն, որ ասեի՝ ինչո՞ւ գազի գինը չիջավ, երեք տարի է՝ ջեռուցման համակարգ եմ քաշել, բայց ի վիճակի չեմ վառելու, ցելոֆոն ենք վառում ու ամեն օր հինգ կիլոմետր քայլում եմ․ տնից ոտքով քայլելով աշխատանքի վայր եմ գնում՝ 100 դրամ խնայելու համար։ Մանուշյան փողոցից գնում եմ կենտրոնական շուկա ու այնտեղից վերադառնում եմ էդ ցելոֆոնները ձեռքիս, ամենաքիչը մի 5-6 կիլոգրամ կլինի։

Ես գյուղի տները ծախեցի, ջեռուցման համակարգ քաշեցի Գյումրու մեր տանը, բայց ի վիճակի չեմ օգտագործել, որովհետեւ չեմ կարող մուծել։ Փաշինյանը խոսք տվեց, որ գազը պարտավոր է իջեցնել, որովհետեւ Սերժը սխալ է հաշվել գինը, բայց չիջավ, դա մեկ, ես պատասխանատու եմ իրեն խաբեբա ասելու համար։ Նույնը լույսը, մտածում էի, որ Փաշինյանի օրոք գոնե կկարողանամ լույսով տաքանալ, ես իրեն հավատացել եմ, դա էլ չարեց ու բազմաթիվ այլ բաներ։ Խանութում առավոտից իրիկուն աշխատում եմ, բայց էն աշխատավարձը չեմ ստանում, ինչ պետք է տան․․․ Վրդովվելու շատ առիթ կար, համ հավատացինք, համ էլ իրեն չարդարացրեց։ Ես իրեն գնացի այդ հարցերը տալու համար, բայց չգիտեմ, թե թիկանապա՞հն էր, թե ո՞վ էր, այդ մարդը չթողեց առաջ շարժվել, դրանից ավելի շատ վրդովվեցի։ Թողնում եք, որ մարդիկ վարչապետի հետ նկարվեն, իսկ բողոք ներկայացնող մարդուն չե՞ք թողնում երկու բառ խոսի, ինչո՞ւ, պատճառը։ Ես գնացել էի խոսելու, հարցնելու, բայց նորից եմ կրկնում՝ թիկնապահն չթողեց մոտ գնալու, երեւի զգաց, որ բողոք ունեմ, հյուրանոցի դիմաց, որտեղից պետք է Փաշինյանը դուրս գար, ինձ հարցրեց ՝դու ո՞ւմ ես սպասում։ Ասի՝ կարո՞ղ եմ ձեր հարցին չպատասխանել, ասաց՝ հա, բայց դրանց հետո սկսեց պահել, որ առաջ չշարժվեմ, դրանից շատ վրդովվեցի, պահվածքը ինձ ջղայնացրեց, դուրս չեկավ։ Ես իմ անձնական խնդիրներ ունեմ, որ պիտի գնայի ու ներկայացնեի վարչապետին ու չթողեցին, թե չէ ինձ որեւէ մեկը չէր դրդել, կամ հո ես չէի գնում փող ուզելու։ Ես ուղղակի պիտի իմ բողոքը ներկայացնեի, թե քեզ հավատալով, որ գազը 132 դրամից գոնե իջնի 90 կամ 80 դրամ ու չկա, սպասեցի ու չեղավ։ Դրա համար էլ իրեն ասի՝ խաբեբա, չեմ սիրում, որ ինձ խաբում են»,-ասաց Մարիամը։

Նա նաեւ նշեց, որ իր ձայնը բարձր է, չէր գոռում վարչապետի վրա, դա իր խոսակցական սովորական տոնն է։ Նա նաեւ պատմեց, որ մի անգամ փորձել է վարչապետին մոտենալ «Պլազա Վիկտորիա» հյուրանոցի մոտ, սակայն թիկնապահները հրել են, չեն թողել մոտենա, ավելին, ըստ տիկնոջ, բռնի ձեւով մի պահ իր ձեռքից վերցրել են հեռախոսը, այնտեղ եղած հեռախոսահամարներն են գրել ու վերադարձրել, կանգնած մարդկանցից մեկն իրեն անվանել է՝ աղջի։ «Ես էլ ասի՝ աղջին գնա կնկադ ու աղջկադ ասա, բայց հեչ չգիտեմ ով էր էդ մարդը։ Դե ժողովուրդը գնում էր Փաշինյանին տեսնելու, ես էլ գնացի հյուրանոցի մոտ, որը բողոքս ներկայացնեի, մարդկանցից որը թոշակից էր խոսում, ես էլ ասի, տեսնեմ՝ ես ե՞րբ կարող եմ գազ վառել»,- ասաց Մարիամը։

Ըստ նրա, երկրորդ անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն քայլում էր փողոցով, ինքը հույս էլ չուներ, որ իրեն մոտ կթողնեն, թեեւ վարչապետն ինքն է ասել՝ թողեք, մոտենա։ «Երբ առաջին անգամ հյուրանոցի մոտ մոտեցա ու ասի՝ դու խաբեցիր մեզ, սպասում էի, որ հարց տա, թե ինչո՞ւ խաբեցի, որ ես ասեի այսինչ, այսինչ հարցերի շուրջ, թիկնապահները միանգամից ինձ քաշեցին ետ, հետո հեռախոսս էլ ձեռքիցս առան, իսկ երկրորդ անգամ հույս էլ չունեի, որ ինձ մոտ կթողնեն, տեսա, որ փողոցում Փաշինյանի կողքբոլորը շատ մարդիկ չկային, նորից մոտեցա, Փաշինյանն ասեց՝ թողեք, թող մոտենա, բայց արդեն շատ վրդովված էի։ Ինչո՞ւ պիտի մեծ կանանց թողնեն մոտենալու, իսկ որ մարդիկ բողոք պիտի ներկայացնեն, հարցնեն՝ ե՞րբ կարող եմ մի քանի տեղ աշխատելու փոխարեն մի տեղ աշխատել ու մարդավայել աշխատավարձ ստանալ, չեն թույլատրում, ի՞նչ երկիր է որ, սելֆի էղնելու երկի՞ր է, թե ի՞նչ է։ Եվ հետո, որ գրում են ու տարածում, թե ես գնացել եմ « Կիսաբաց Լուսամուտներ», ես ոչ միայն չեմ գնացել, այլ չեմ էլ նայում այդ հաղորդումը, ինձ նկարել են Հրաչի հետ, տեսա ու ապշեցի, ում ձեռքի գործն է, չհասկացա»,- ասաց Մարիամը։