1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 հոկտեմբերի 2019թ., 00:00
Նախկին փոխնախարարը պաշտոնի ակնկալիք ունի. նրա հետ մրցակցում է Նազենի Ղարիբյանի հետ ֆլամենկո պարողը Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ԱԳՆ գլխավոր քարտուղարի որդին տաքուկ ծառայում է ՊՆ-ում, հյուրերին է ուղեկցում Ախպոր ախպերներն էլ չեն օգնի. Ի՞նչ եղավ, որ հանկարծ փոխվեց Փաշինյանի կարծիքը Փաշինյանը չի կտրի «սուպերվարչապետական» համակարգի ճյուղը, որի վրա նստած է Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ Սա յազվայություն չէ, պատրաստ եմ Փաշինյանի հետ հանդիպել եթերում. Հրանտ Բագրատյան Ստամբուլյան կոնվենցիան շուտով նորից կքննարկվի. փակ հանդիպում է եղել. ինչ է կատարվում «Իմ քայլի» ներսում Էդուարդ Աղաջանյանն ու «Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են․ կարեւոր մի հարց է քննարկվել Ինչպես են քվեարկել ՍԴ անդամները Հրայր Թովմասյանի հարցով քննարկմանը. Եղել է միայն մեկ դեմ «Սա մի աստիճան նորություն է». ՀՅԴ-ն իր գործունեությունը սկսում է Արցախի՞ց Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունների պլան Բ-ն եւս անհիմն է. եթե կա խախտում, դա արել է Արա Բաբլոյանը «Սաբոտա՞ժ է». Մայրենիի ու մեր պատմության մերժումը բուհերում․ նախարարության որոշման հետքերով Դավիթ Սանասարյանի պատմությունը․ սայթաքեց, ընկավ դանակի վրա և այդպես իրար հետևից՝ ութ անգամ «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան (տեսանյութ) Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար Թրամփը հայտարարել է Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների շուտափույթ սահմանման մասին Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Ինչո՞ւ է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ազատվել ամբիոնի վարիչի պաշտոնից. Նա կհեռացվի նաեւ համալարանի՞ց Կիպրոսի թուրքական հատվածի նախագահը դատապարտել է Սիրիա ներխուժումը. Էրդողանը կատաղել է Նորօրյա բոլշևիզմն՝ իր պրոպագանդիստական պլակատներով Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Իտալիան կվերանայի Թուրքիային զենքի մատակարարման պարտավորագրերը Այժմ ամենահարմար պահն է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար. կոնգրեսական Եղիսաբեթ II-ը խորհրդարանում ելույթի ժամանակ հրաժարվել է թագից Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը ԵՄ-ը քննարկում է Թուրքիա զենքի արտահանման արգելքի հնարավորությունը ՍԴ դատավորները չտրվեցին ճնշումներին և մասնագիտական որոշում կայացրին Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Իրանի պատգամավորները դատապարտել են Սիրիայի հյուսիսում Թուրքական ագրեսիան Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ «5+1» ձևաչափի շրջանակներում՝ պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոհանի «Մի՞թե մարդիկ կարծում են, որ մենք պետք է պատերազմի մեջ մտնենք ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի հետ». Թրամփ Ես ողջունում եմ ՍԴ դատավորների հավաքական կամքը՝ մերժելու ԱԺ դիմումը. Ավետիք Չալաբյան Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում. Հայաստանում ՄԹ դեսպանություն Դեռ ուշքի չեմ գալիս. Քարդաշյանը նոր գրառում է արել ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ նախաձեռնությունը Սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ. Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը Ինչպես է «օրենքով գող» Պզոն դստեր հարսանիքին պարում «Դոլյա վառավսկայա» երգի տակ (տեսանյութ) Թուրքական հրետանին հիվանդանոց է հրետակոծել Ով է հավակնում ռուսական գողական աշխարհի գահի համար. անունը հայտնի է (լուսանկարներ) Անի Զախարյանը կփորձի դառնալ ՀՀ վարչապետ. նա հեղափոխություն կանի (տեսանյութ) Պետեր Չեխն իր նորամուտն է նշել հոկեյում (տեսանյութ, լուսանկարներ) «Սրտումս Երեւան». Ինչպե՞ս է Երեւանը պատրաստվում իր տոնին Վանաձորի զինված միջադեպի գործով երկրորդ անձն է կալանավորվել․ ՔԿ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Ջորջ Քլունին ամուսնության հոբելյանի նախօրեին դավաճանել է կնոջը Աթամբաեւի պաշտպանությունը կխնդրի թույլատրել նրան չմասնակցել դատական նիստերին Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել աղքատության դեմ պայքարում նոր մոտեցման համար Քանյե Ուեսթը նոր ալբոմի ներկայացման ժամանակ խոստովանել է, որ կրոնափոխ է եղել Պուտինը սաուդցի միապետին ճախրուկ կնվիրի Էրդողանը վիրավորել է արաբներին «Էրեբունի» ԲԿ–ում 47-ամյա հղի կին է մահացել Սանասարյանը հերքում է՝ երեխայի վրաերթի չի ենթարկել ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ. Հրայր Թովմասյան Նշվել են գրասենյակային աշխատանքի բացասական հետեւանքները Արայիկ Հարությունյանին մեղադրում են անսկզբունքայնության մեջ «Նա խուսափում էր մեծահասակների ընկերակցությունից». Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրականում Մայքլ Ջեքսոնին «հոգեպես անհավասարակշիռ» է անվանել Թուրքիայի ՊՆ. «Սիրիայում իրականացվող ռազմագործողության շրջանակներում 550 քուրդ զինյալ է սպանվել» «Թուրքիան չի դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում». Էրդողանի խոսնակ Ներդրումները, այո ցածր են, արդյունքները մեզ չեն բավարարում. Տիգրան Խաչատրյան Եվրո-2020․ Կամո Հովհաննիսյանը չի խաղա Ֆինլանդիայի դեմ Հայաստանը կոչ է անում գործընկերներին չնպաստել սպառազինությունների մրցավազքին. ԱԳՆ Հայաստանի խորհրդարանն Independent-ի ամենագեղեցիկ շենքերի տասնյակում չորրորդն է (լուսանկար) Դատախազությունը կստուգի Հրայր Թովմասյանի ունեցվածքի վերաբերյալ մամուլի հրապարակումները UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար Հանրայինը դրսևորել է շտապողականություն․ Մեդիա պաշտպան Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից (լուսանկար) ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանում են Երեւան Համայնքային գերեզմանատներում հողհատկացումն անվճար է Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու. Արմեն Աշոտյան Ալիևի կողմից Մարաղայի սցենարի ներկայացումը՝ ի ցույց է դնում Ադրբեջանի մոտեցումը. ԱԳՆ ամուլի խոսնակ Սիրիայի բանակը մտել է Տաբկա քաղաք Էրդողանը մեկնում է Բաքու Հայաստանը «իզգոյի» կարգավիճակում է հայտնվում. Կարինե Աճեմյան Լիբերալ օրենսդրությունը կրիպտոարժույթի հարցում կբարձրացնի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ. փորձագետ ՀՀ քաղաքացիները դարձյալ չզգացին հայտարարված տնտեսական ակտիվության աճը. փորձագետ Եղանակը Հայաստանում «Դուք մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկիչների». Էրդողանը ՆԱՏՕ-ին ընտրության առաջ է կանգնեցրել Ուսանողուհին դատարկ քննական թերթիկ է հանձնել ու ստացել «գերազանց» գնահատական
Հարցում

Սա իշխանությունների ամոթն ու խայտառակությունն է. Իջեւանում ստալինյան ժամանակների ուրվականն է շրջում

Երբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածում, իսկ վերնագրում նշում, թե Իջեւանում ապօրինություններ են բացահայտված, ընթերցողը մտածում է, որ գուցե գտել են պետությանը հսկայական վնաս պատճառած ոմն մեկին, որն օրինակ ժամանակին, բառիս բուն իմաստով, ավերեց Հարավային Կովկասի ամենամեծ գորգագործարանը:

Ոմանք կարող են մտածել, թե գտել են անտառն անխղճաբար հատած ավազակախմբին: Կլինեն մարդիկ, որ կմտածեն, որ հայտնաբերել են մեկ այլ խոշոր վնասարարի, իսկ իրականությունն իսկական անեկդոտ է:

Պարզվում է ոստիկանները «բռնել» են Իջեւանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենին: Իսկ նա հրեշավոր, աննկարագրելի արարք է թույլ տվել: Ոչ, նա տարիներ շարունակ շաքարավազի մենաշնորհն իր ձեռքը չի վերցրել, հարկերից չի խուսափել, անտառները չի մասնավորեցրել եւ իրեն վերցրել: Նրա հանցանքը շատ ավելի ծանր է:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Տավուշի մարզային վարչությունների եւ Իջևանի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետեւյալը։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականին Իջեւանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենը հաստատությունում որպես մեթոդիստ գրանցել է մի անձի, որը փաստացի աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 644․000 դրամ, տնօրենը վատնել է»։

Ոստիկաններ ափսոս չէ ձեր ժամանակը կամ հարկատուներս ձեզ վճարո՞ւմ ենք, որ գնաք խեղճ ու կրակներին բռնեք: Դուք գիտե՞ք այդ տնօրենի աշխատավարձը իրականում որքան է, դուք հաշվել եք, որ նա պետությանը հազիվ հազար դոլարի վնաս է պատճառել, իսկ դա այնքան է, որքան միջին չինովնիկի ռեստորանային մի թեթեւ կերուխումի գումարը:

Սրանով, իհարկե, ոստիկանները չեն բավարարվել եւ «բռնել» են մեկ այլ «ծանր հանցագործի»: Ոչ, ոչ նրան որի իրականացրած գործողության հետեւանքով Սարի թաղում երիտասարդ տղան զրկվեց աչքից, ոչ էլ «Հյուիս-Հարավի» փողերն անհետացրածին:    

««Իջեւանի վերնատուն» պատկերասրահի նախկին տնօրենն է չարաշահումներ թույլ տվել։ Ոստիկանության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա 2016-ից 2018 թվականներին ամուսնու եւ երեխաների հետ բնակվել է մայրաքաղաքում ու փաստացի աշխատանքի չի ներկայացել, սակայն ստացել է ընդհանուր 5․000․000 դրամ աշխատավարձ»,- հաղորդում են ոստիկանները։

Իսկ նույն ոստիկանները երբ են թարգելու գործ սարքել մեկ հոգու ցուցմունքի հիման վրա: Ենթադրենք ապրել է Երեւանում, բայց նա աշխատել է: Իսկ գուցե հաշվել եք, թե այդ հինգ միլիոնն ամիսների բաժանած որքան գումար է կազմում: Եթե չեք հաշվել ասենք՝ ամիսը 139 հազար դրամ:

Համաձայն ենք, իրոք Հայաստանում չտեսնված հանցագործություն է: 

Հիմա հարց ոստիկանությանը՝ լավ մինչեւ երբ է շարունակվելու 1937-ը, մինչեւ երբ եք գնալու եւ հետապնդելու խեղճուկրակներին: Չէ որ մասնավոր զրույցներում դուք ինքներդ եք դժգոհում, որ այսպես արդեն անհնար է աշխատել, որ մեկ հոգու ցուցմունքներով անհեթեթ գործեր են կուտակվում: Մի՞թե ուժ չունեք հրաժարվել այս անեկդոտային գործունեությունից եւ զբաղվել իրական հանցագործների բացահայտմամբ եւ իրական հանցագործությունների կանխմամբ:

Աննա Բաղդասարյան

Top-News.am 

 

website by Sargssyan