Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկից շուրջ 5000 մարդ է արագ տարհանվել
Մոսկվայի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկից ոստիկանությունը շուրջ 5000 մարդ է տարհանել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։
«Океания» առևտրի կենտրոնից մարդկանց տարհանման պատճառը սրճարանում հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգի միացումն է եղել։
Անվտանգության նկատառումներով այցելուները տարհանվել են։
Դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհի բռնկում չեն հայտնաբերել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում