Սաակաշվիլին Ուկրաինայի ճանապարհների կառուցմամբ զբաղվելու ցանկություն է հայտնել
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ նա ավելի շուտ կցանկանար զբաղվել Ուկրաինայի ճանապարհաշինությամբ, քան լինել գլխավոր դատախազի պաշտոնում, գրում է ria.ru-ն:
«Եթե ընտրություն անեի գլխավոր դատախազ լինելու և պարզապես ճանապարհներ կառուցելու միջև, ես կընտրեի ճանապարհաշինությունը»,- ասել է նա «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը որևէ կոնկրետ պաշտոնի չի հավակնում: Նախկին նահանգապետը հայտնել, է որ նա պարզապես ցանկանում է լուծել Ուկրաինայի խնդիրները:
«Եթե ինձ ու իմ թիմին հնարավորություն տրվեր մաքրություն անելու, ապա մենք կհեռացնեինք կոռուպցիոներներին»,-ասել է Սաակաշվիլին:
«70 օրում նրանց հետքն էլ կվերանար, ես երաշխավորում եմ»,- ասել է նա: