Մարիա Զախարովան հանդիմանել է Դոնալդ Տուսկին
ՌԴ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում գրառում է հայտնվել ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի անունից, որտեղ վերջինս հանդիմանում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին.
«Ցանկանում եմ Տուսկին հիշեցնել, որ ԽՍՀՄ-ի փլուզումը բերել է բազմաթիվ մարդկային ողբերգութունների, երբ տասնյակ միլիոնավոր մեր հայրենակիցները մեկ ժամվա ընթացքում հայտնվեցին արտասահմանում: Ես նկատի ունեմ մերձբալթյան երկրների ռուսալեզու մարդկանց, որոնց իրավունքները մինչ օրս խախտվում են»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Դոնալդ Տուսկը կոչ էր արել ԵՄ-ն չհամեմատել ԽՍՀՄ-ի հետ: