Ռ. Քոչարյան. «Նիկոլ Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում մարտի մեկի համար»
Այսօրվա վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008 թվականի մարտի մեկի մասսայական անկարգությունների համար։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է դարձել իշխանությունների թիրախը։
«Նա կցանկանար վերաշարադրել պատմությունը, մեղավոր փնտրել այդ իրադարձությունների համար, և տվյալ դեպքում իր պատկերացումներով այդ մեղավորը ես եմ»,- ասել է նա: