Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստը ԵԱՏՄ նիստի ժամանակ Իրանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին Սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան․ ՌԴ փոխվարչապետ Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է․ Օվերչուկ Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան․ կնքննարկվի վաշինգտոնյան հռչակագիրը Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» և Թեհրանի մտահոգությունների մասին Երբ կմեկնարկեն Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները Քեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնում Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն

Հանթեր Բայդենը հրաժարվել է ներողություն խնդրել ԱՄՆ առաջին տիկնոջից՝ չնայած դատական հայցի սպառնալիքինՌուսաստանի Վոլգոգրադի մարզում դատավոր է սպանվելՇորը կոչ է արել ոստիկանությանը լինել ժողովրդի կողքինՈր դեպքում Պուտինը կառաջադրվի Նոբելյան խաղաղության մրցանակիԼավրովին նկատել են Ալյասկայում՝ «ԽՍՀՄ» գրությամբ շապիկովՄակրոնը Զելենսկիի հետ կհանդիպի Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետոՊուտին–Թրամփ հանդիպման վայրը խորհրդանշական է՝ Ալյասկայի ռազմաբազան դառնում է պատմական դիպվածի սցենաԿիևը խաղաղություն է ուզում, բայց ոչ ցանկացած գնով․ Ուկրաինայում ԵՄ դեսպանՄիքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրովԵրեխան գործ անելուց ընկավ էդ հորը, ԱԻՆ կանչեցինք, ասում են մեզ չի վերաբերում, ուրիշ տուն ճարեք․ բնակիչՀասկանում ենք, որ այսօր Գորիսը մեր հանրապետության դարպասներից մեկն է, և դարպասում պետք է շատ մարդիկ բնակվեն. Առուշ Առուշանյան49-ամյա Կանդելակին՝ մարզական կերպարով և ծովային հանգստում. ՏեսանյութՄիքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց«Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղան մահացել էԱդրբեջանն օկուպացված Արցախում վերաբնակեցրել է շուրջ 54,000 մարդՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսԱլյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերազմի ընթացքում ամենավտանգավոր պահն էՄիքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեցՆորահայտ թանկարժեք գեղանկարներ․ ինչ է հայտարարագրել Լևոն Տեր-ՊետրոսյանըԳարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրումԵս արդեն 37 տարի է` Գևորգ Աջապահյան չեմ, առողջական խնդիրներ ունեմ․ Միքայել Սրբազանը՝ դատավորին Ալյասկայի գագաթնաժողովը մտահոգել է եվրոպացի առաջնորդներինՈւկրաինացի փախստականները կարտաքսվեն ԱՄՆ-ից, եթե կորցնեն իրենց կարգավիճակըՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստըԱլյասկայի գագաթնաժողովի արդյունքները կազդեն ԵՄ 19-րդ պատժամիջոցների փաթեթի քննարկման վրաԹրամփը պլանավորում է անձամբ Պուտինին դիմավորել ԱլյասկայումԵԱՏՄ նիստի ժամանակ Իրանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրինՍպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան․ ՌԴ փոխվարչապետԵՄ մոնիթորինգային առաքելությունը կշարունակի Հայաստանում իր գործունեությունը․ Անիտա ՀիփերԱղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ էԲագրատ Սրբազանի և մյուսների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 19-ին Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է․ ՕվերչուկՄոդի. Հնդկաստանը այլևս չի տրվի միջուկային շանտաժին Եվրոպան և Կիևը «շունչը պահել» են Պուտին-Թրամփ հանդիպումից առաջԵրևանին կարող են խնդրել դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից․ Նեզավիսիմայա գազետաՕվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան․ կնքննարկվի վաշինգտոնյան հռչակագիրըՄեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» և Թեհրանի մտահոգությունների մասինԱդրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. ԱլիևԵրբ կմեկնարկեն Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԼավրովը և Դարչիևը ժամանել են ԱլյասկաԻ՞նչ է հայտարարագրել 3 մլն դրամի բենզինի կտրոն վաճառած եւ գումարը յուրացրած ՍԱՏՄ նախկին ղեկավարըԵրևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ ՄխիթարյանըԼևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է Սենթ Լուիսում ընթացող կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետոՆիկոլը հեծանիվը մոռացավ, Ժաննան` չէՍկանդալային դատական գործեր քննած Վահե Դոլմազյանը 125.000 դոլարով նոր բնակարան է գնելՔեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնումԱլյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. ՊեսկովԱՄՆ նախագահը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը գործարք կկնքի իր հետՌուսաստանը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը հայտարարել է անցանկալիԱդրբեջանցիները Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց պատվին կանգնեցված բոլոր 25 հուշարձաններն ու կիսանդրիները
Հայաստան

Իշխանությունները թիրախավորել են դատավոր Ազարյանին․ «Ֆյուրերի» և «Անգետիկի» արկածները

politik.am-ը գրում է. Իշխանությունները այնքան են տարված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարով, որ ամբողջ պետական համակարգը, իր բանուգործը թողած, տարված է այդ պայքարով։

Նոր իշխանությունները սիրում են հաճախ կրկնել անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց ամբողջ համակարգը թիրախավորում է այն դատավորներին, որոնք համարձակվում են քաղաքական իշխանության պատկերացումներից անկախ որոշումներ կայացնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։

Հիմա թիրախում է առաջին նագամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ արձակած վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ ԲՈԿ ղեկավար, Ադոլֆ Հիտլերի մեծ սիրահար Սմբատ Գոգյանը իր ամբողջ կառույցի ջանքերով պարզել է, որ դատավորի 160 էջանոց ատենախոսության 17 էջը նման է այլ դատավորի ատենախոսության։

Չնայած այն հանգամանքին, որ դատավոր Ազարյանը բացատրել է, որ ատենախոսության տեսական մասը կարող է նման լինել մեկ այլ ատենախոսության տեսական մասին, նոր իշխանությունները որոշել են կանգ չառնել։

Իրավական հետևանքներ չառաջացնող այս հարցի համար որոշվել է արտահերթ նիստ գումարել ԱԺ-ում։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովը երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրելու: Օրակարգում լինելու է դատավոր Ազարյանի ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ-ի հայտարարությունը:

Հանձանաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ տեղեկություններ կան, որ դատավոր Ազարյանի գիտական աշխատանքից մեկ այլ դատավոր է օգտվել՝ իր ատենախոսությունը գրելիս. «Սա պետք է լինի մեր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Քաղաքակիրթ հասարակությունում պաշտոնյաները և դատավորները, երբ նման սկանդալի կենտրոնում են հայտնվում, պարզապես պաշտոնաթող են լինում: Կարծում եմ, որ Հայաստանն էլ պետք է գնա այդ ճանապարհով»:

Սմբատ Գոգյանի հավանած նացիստական Գերմանիայում անգամ կնախանձեին նոր Հայաստանի իշխանությունների «հետևողականությանը»։ Ինչպիսի՞ ջանասիրությամբ են նրանք պայքարում նախկին նախագահ Քոչարյանի գործի մասով իրենց տեսակետները չկիսող մարդկանց դեմ՝ միայն նախանձել կարելի է։ Իհարկե, լավ կլիներ, որ իշխանությունները նման ջանասիրություն ցուցաբերեին տնտեսական, ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրները լուծելիս, բայց հոգ չէ, կարելի է սպասել։ Վստահաբար կարելի է ասել՝ եթե իշխանությունները ամենախիստ ձևով պատժեն Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու օրը դատարանում հավաքարար աշխատած քաղաքացուն, նոր կարող են անցնել պետության համար «ոչ էական» տնտեսական, արտաքին և ներքին քաղաքական հարցերին։

Հ․Գ․ Ի դեպ, ասում են՝ նոր իշխանությունները այս հնարքով փորձում են ազատվել դատավոր Ազարյանից։ Իրավական ճանապարհ չկա նրան հեռացնելու, իսկ իշխանությունների ճնշումները, ինչպես տեսանք, անիմաստ են, քանի որ դատավորը անդրդվելի է իր համոզմունքներում։ Մնում է միայն փորձ կատարել բարոյապես նրան ճնշել։ Ի վերջո, ԲՈԿ հորինած այս սցենարով, ասում են՝ նոր իշխանությունները կարողացել են իրենց քաղաքական գծի մեջ դնել Վճռաբեկ դատարանին, որի ղեկավարներից մեկը դրսում մեղադրվում է գրագողություն աելու մեջ։