Թերեզա Մեյն արտասվել է՝ հայտարարելով իր հրաժարականի մասին
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հրաժարականի մասին հայտարարելով՝ ելույթի վերջում արտասվել է:
Մեյը հայտնել է, որ հունիսի 7-ին կհեռանա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից, սակայն կմնա Բրիտանիայի վարչապետ մինչեւ կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը: Թորիի ղեկավարի ընտրությունից հետո Մեյը կհեռանա վարչապետի պաշտոնից, հաղորդում է BBC-ն:
Դաունինգ սթրթիում էմոցիոնալ ելույթի ժամանակ Մեյն ասել է, որ արել է հնարավոր ամեն ինչ 2016-ի հանրաքվեի իրագործման համար, որում հաղթել էին բրեքսիտի կողմնակիցները:
Իր հայտարարությունում Մեյը նշել էր, որ վարչապետի պաշտոնում նրան հաջորդողը պետք է խորհրդարանում կոնսենսուսի հասնի, որն անհրաժեշտ է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համար:
«Նման կոնսենսունսի հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե բանավեճի բոլոր կողմերը համաձայնվեն փոխզիջման», - ասել է Մեյը:
Ելույթի ավարտին նա արտասվել է: