Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը

Լատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են ՑուկերբերգիցՆոր նշանակումներ՝ դատական համակարգումՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնի Եվրոպայի հետ՝ նախքան Թրամփ-Պուտին հանդիպումըԶինծառայող է հանկարծամահ եղելԻրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանըՌուս պատգամավորն առաջարկել է արգելել Ադրբեջանի ապրանքների ներմուծումըՄեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանի հնդիկ աշխատողներԵվրոպայի որ երկրներում են ամենաբարձր և ամենացածր նվազագույն աշխատավարձերըՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15-ին է
Արցախ

Ղարաբաղյան հակամարտության կողմերը չեն ցանկանում ընդառաջել միմյանց անհետ կորածների որոնման հարցերում. ՄԱԽ

Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորածների որոնման հարցերի Միջազգային աշխատանքային խմբի համանախագահներ Սվետլանա Գաննուշկինայի, Պաատա Զաքարեիշվիլու, Բերնհարդ Քլազենի հարցազրույցը NEWS.am գործակալությանը

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ՄԱԽ գործունեության վերականգնումից հետո տեղի է ունեցել այցելություն Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ։ Շարունակվո՞ւմ են արդյոք շփումները կողմերի հետ։ Եվ կարելի՞ է արդյոք հրապարակավ ասել ինչ-որ արդյունքների մասին։ ՄԱԽ-ը հանդես է եկել չեզոք տարածքում փորձագետների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ, որպեսզի քննարկվեն գերիների ազատ արձակման ծրագրերը եւ գերիների ու պատանդների հարցում արագ արձագանքման գծով շփումների հաստատման եւ կարգավորման հնարավորությունը։ Կա՞ արդյոք արձագանք այս նախաձեռնությանը։


Իսկապես այդպես է։ Խումբը փորձել է վերսկսել իր գործունեությունը եւ հարաբերություններ հաստատել կողմերի միջեւ։ Այդ նպատակով հանդիպումներ ենք անցկացրել Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում։ Մեր խումբն առաջարկել է հանդիպումն անցկացնել Թբիլիսիում։ Եվ կարծես թե կողմերը պատրաստ էին մասնակցել դրան։ Հանդիպման մեր առաջարկած ձեւաչափը հետեւյալն էր. փորձագետները հանդիպում են անձնապես։ Հանդիպումը տեղի է ունենում առանց նախապես պայմանավորված ծրագրի։ Մենք հասկանում էինք, որ յուրաքանչյուր կողմ ունի իր շահերն ու իր խնդիրները։ Բայց եւ միաժամանակ ընթացքում կարելի կլիներ քննարկել ցանկացած հարց։

Ցավոք, կողմերից յուրաքանչյուրը պնդում էր, որպեսզի հանդիպումն ունենա այն ձեւաչափը, որն իրեն էր հարմար թվում։ Քանի որ մյուս կողմի համար անընդունելի պայմաններ էին դրվում, մենք ստիպված եղանք հրաժարվել հանդիպման կազմակերպումից։ Մենք այդ մասին շատ ենք ցավում, քանի որ համոզված ենք, որ ցանկացած շփում օգտակար կլիներ ապագայում հակամարտության լուծման համար։ Պակաս կարեւոր չէ եւ այն, որ հանդիպման ընթացքում կարելի կլիներ մարդկանց համար կարեւոր կոնկրետ որոշումներ ընդունել, որոնց ճակատագիրը կախված է հակամարտող կողմի վերաբերմունքից։

Անհասկանալի էր նաեւ, թե ինչու փորձագետներին չէր բավարարում Թբիլիսին որպես հանդիպավայր։

Անցյալում գոյություն ուներ հակառակ կողմում հայտնված քաղաքացիների վերադարձի պրակտիկա (կողմերից յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանել «խելամիտ ժամկետներ» հասկացությունը)։ Ասքերովի եւ Գուլիեւի հետ հայտնի դեպքից հետո նման գործելակերպը դադարեցվեց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Արդյո՞ք նման մոտեցումը փակուղի չի մտցնում հումանիտար գործունեությունը։

Մեր պատկերացմամբ՝ այնքան էլ այդպես չէ։ Հենց ադրբեջանական կողմն է ցանկացել քննարկել ինչ-որ պայմաններով Գուլիեւին եւ Ասքերովին Ադրբեջան վերադարձնելու հնարավորությունը։ Կամ նրանցից մեկին։ Մասնավորապես, կարելի էր դնել միայն Գուլիեւի ազատ արձակման հարցը, քանի որ նա սպանության մեջ չէր մեղադրվում։

Մենք գիտենք, որ հայկական կողմը պատրաստ չէ փոխանակել քրեական դատարանի կողմից մեղադրվածներին հասարակ քաղաքացիների հետ։ Բայց հումանիտար տեսակետից մեզ թվում է, որ հանցագործություն չկատարած հայ խաղաղ քաղաքացիների ճակատագիրը արժե, որպեսզի տարանշանակ փոխանակման որոշ սկզբունքներ անտեսվեն։ Համենայնդեպս, դա կարելի էր քննարկել։

Կա՞ն արդյոք նախաձեռնություններ ՄԱԽ-ի կողմից։ Վարվո՞ւմ է արդյոք անհետ կորածների որոնման աշխատանք։ Հայաստանից, Ղարաբաղից եւ Ադրբեջանից քանի՞ անձանց մասին տվյալներ ունի ՄԱԽ-ը եւ որտեղի՞ց են դրանք՝ ԿԽՄԿ, պետհանձնաժողովնե՞ր, թե՞ սեփական տվյալներ։

Ոչ։ Ներկայում նման աշխատանք չի կատարվում։ Տեղեկատվությունը, ինչպես եւ նախկինում, ստանում ենք բացառապես կողմերի պաշտոնական աղբյուրներից։

Չավարտված հակամարտության պայմաններում որքանո՞վ է հնարավոր անհետ կորածների որոնումը: Կա՞ն արդյոք տվյալներ երկար տարիներ գերության մեջ պահվող ողջ մնացածների մասին, թե՞ խոսքը դիակների մասին է:

Մեզ ոչինչ հայտնի չէ ողջ մնացած անհետ կորածների մասին: Սակայն կարելի է որոնումներ իրականացնել, ինչպես նախորդ տարիներին:

Հայտնի են ադրբեջանական բանտերում ՀՀ մի քանի քաղաքացիների մահվան ողբերգական դեպքեր (Մանվել Սարիբեկյան, Կարեն Պետրոսյան) կամ վերադառնալուց անմիջապես հետո (Մամիկոն Խոջոյան): Ընդ որում՝ Ադրբեջանում քաղաքացիական անձանց մահվան հանգամանքների հետաքննություն չի անցկացվել: Ինչպե՞ս եք գնահատում նման իրավիճակը:

Ազատազրկման վայրերում մարդու ցանկացած մահ, միանշանակ, պետք է հետաքննվի: Ցավոք, մենք հաճախ ենք հանդիպում դեպքեր, երբ հետխորհրդային տարածքում մարդիկ մահանում են բանտերում եւ այդ փաստը պատշաճ կերպով չի հետաքննվում:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ համագործակցությունը:

Մենք դեռ ստիպված ենք խոստովանել, որ այդ համագործակցությունը բավականաչափ կառուցողական չէ բոլոր կողմերից: Այն դեպքում, երբ կողմերը պատրաստակամություն են հայտնում համագործակցության համար, գործնականում կողմերը չեն ցանկանում աջակցել միմյանց, եւ դա խանգարում է մեզ շարունակել բանակցությունների գործընթացը: