Բակո Սահակյանը ԱՀ շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ և նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: