Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին

Ամnւսինը կնnջ վրա բենզին է լցրել՝ պատճառելnվ այրվшծքներԱրմավիր-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Nissan»-ը, «VAZ»-ը և «Volkswagen»-ըՄիայնակ, բայց երջանիկ․ Բոնյայի բացահայտումըԿոտայքի մարզում կրակոցներ են հնչել․ կա վիրավորԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարըՊակիստանում ամուսինը փրկել է կնոջը կոկորդիլոսից«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ
Վերլուծական

101-րդ օրվա անելիքը. մաս 2. Թույլ չտալ պատերազմ

Սկիզբն՝ այստեղ

Խաղաղությունը չի կարող լինել միայն ցանկություն։ Խաղաղությունը ծանր, հետևողական, գրագետ աշխատանք է։

Հայաստանի համար հարցերի հարցը մնում է ղարաբաղյան խնդիրը, պետության անվտանգությունը։ Այսքանով հանդերձ՝ հանրային կյանքում խնդրի շուրջ մինչ օրս չկա համակարգված քննարկում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այսօր գնում է բանակցությունների ակտիվացմանը՝ փուլը գնահատելով իր համար նպաստավոր, և միևնույն ժամանակ պատրաստվում է պատերազմի։ Իրեն այս փուլում դիրքավորում է որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից ու փորձում է աջակցության նոր ռեսուրսներ գտնել՝ ձևավորվող Բաքու-Մոսկվա-Անկարա առանցքում։

Մեծ հաշվով, բոլորն ուզում են խաղաղություն։ Տարբեր են, սակայն, խաղաղության մասին պատկերացումները։ Այնուամենայնիվ, մինչև մեր և Ադրբեջանի տարբերությունների մասին խոսելը, փորձենք հասկանալ խաղաղության ներհայաստանյան պատկերը։

Խաղաղություն ըստ Զոյայի

Զոյա Թադևոսյանին ընդունենք որպես այս շերտի հավաքական կերպար, ուղղակի որովհետև նա է վերջերս հնչեցրել հայտնի մոտեցումները։ Ըստ այս տեսակետի՝ Հայաստանը խաղաղության հասնելու համար պետք է գնա արագ, միակողմանի զիջումների՝ դուրս բերի իր զորքերը որոշակի շրջաններից և ինչ-որ միջազգային երաշխիքներով ստանա խաղաղություն։ Սա նոր տեսակետ չէ և մշտապես ունեցել է փոքր աջակցություն։ Ինչո՞ւ. որովհետև սա դեպի խոշոր պատերազմ տանող ամենակարճ ճանապարհն է։ Անվտանգության գոտու միակողմանի վերացումն ուղղակի սպառնալիք է լինելու Արցախի և Հայաստանի համար։ Միակողմանի զիջումները բացելու են պատերազմի դռները։ Հիմա պարզապես կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք Զոյա Թադևոսյանն ինքնուրույն որոշեց կրկին բարձրաձայնել այս մոտեցումը, և ինչո՞ւ հիմա. դա փորձնական, հետախուզական քա՞յլ էր, թե՞ պարզապես անպատեհ պոռթկում։ Տարբերությունը, հասկանում ենք, ահռելի է։

Խաղաղություն ըստ ծայրահեղականների

Սա հակառակ բևեռն է, երբ խաղաղության գրավականը համարվում է այսպես կոչված «քուռ-արաքսյան» հանրապետությունը։ Զուրկ որևէ բանական հաշվարկից, իրականությունից կտրված նպատակ։ Այս շերտին երբեք չեն պիտակավորում որպես դավաճան, հող հանձնող և այլն, ավելին՝ նրանք համարվում են հայրենասեր, ազգանվեր մարդիկ, սակայն իր վտանգավորությամբ այս տեսակետը չի զիջում նախորդին։ Որպես գաղափար սա ինչ-որ իմաստով հակակշռում է նախորդ տեսակետի կողմնակիցներին, և որպես քաղաքական հեռանկար նույնպես կա ընդհանրություն՝ այս ուժերի՝ իշխանության գալը վտանգավոր է։

Խաղաղություն ըստ Հայաստանի

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում իշխանությունները փոխվում են։ Հետևաբար՝ անկախ տեսակետների և մտածողության տարբերությունից, անկախ հարաբերությունների որակից, պետք է լինի սկզբունքների մի փաթեթ, որը պետք է փոխանցվի իշխանությունից իշխանություն, և որը որևէ իշխանություն չպետք է խախտի։

Անկախ նրանից՝ ինչ պարբերականությամբ է փոխվում իշխանությունը և ով է գալիս իշխանության, այս սկզբունքները պետք է պահպանվեն.

1. Կա փոխզիջման կարմիր գիծ, որից այն կողմ Հայաստանը երբեք չի գնալու։

2. Չկա առանձին Արցախի հարց։ Դա մեր պետականության հարցն է։ Արցախը Հայաստանի դարպասն է։

3. ՀՀ և Արցախ Հանրապետության իշխանությունները միշտ պետք է ունենան փայլուն հարաբերություններ՝ հիմնված վստահության, հարգանքի և բացարձակ անկեղծության վրա։

4. Տնտեսական զարգացումը արցախյան խնդրի խաղաղ լուծման ամենակարևոր նախապայմաններից է։ Երկրի անվտանգությունը թիվ 1 խնդիրն է, և անհրաժեշտ են լուրջ ռեսուրսներ։

5. Հայաստանի ցանկացած նոր իշխանություն պետք է ավելի ուժեղացնի Հայաստանի և Արցախի ինտեգրացիան։

6. Չի կարող լինել որևէ խոչընդոտ, որ Հայաստանի և Արցախի գործող և նախկին ղեկավարները ղարաբաղյան խնդրով շփվեն միմյանց հետ։ Եթե մենք ուզում ենք պետություն, ուրեմն պետք է ունենանք պետական մտածողություն։ Բոլոր անձնական քմահաճությունները պետք է ճնշվեն հանրային պահանջի ներքո։ Հասարակության այսօրվա որակը, ցավոք, այդպիսին չէ։ Մնում է անհատների լրջությունը։

Խաղաղություն ըստ Արցախի

Զուտ զգացմունքային տեսակետից՝ խաղաղություն թերևս բոլորից շատ ուզում են Արցախում։ Շատ դժվար է ապրել մշտական պատերազմի վտանգի տակ։ Բայց փաստ է, որ այդ վտանգի տակ Արցախն ակնհայտորեն զարգանում է. տնտեսությունը ակտիվացել է, ստեղծվում են ընտանիքներ, ծնվում են երեխաներ, զարգացել է տուրիզմը, մշակութային կյանքը։ Երկիրն ամենօրյա պատերազմական վտանգի տակ ապրում է լիարժեք խաղաղ կյանքով։ Այսօրվա արցախյան կյանքում, իհարկե, առանցքային է նախագահ Բակո Սահակյանի դերակատարությունը։ Ճակատագրի բերումով՝ նրան բաժին է ընկել ամենադժվար ու ամենակարևոր դերերից մեկը՝ ապահովել կայունություն, ապահովել տնտեսական զարգացում, ապահովել լավ հարաբերություններ ՀՀ նոր իշխանությունների հետ, ապահովել բանակի և հրամկազմի առողջ մթնոլորտը։ Սրանք բոլորը բարդ խնդիրներ են։ Այս առումով՝ Արցախում արտահերթ ներքաղաքական պրոցեսների զարգացումն ուղղակի դեպի պատերազմ տանող ճանապարհ է։
Խաղաղության ղարաբաղյան բանաձևը հստակ է՝ որքան շատ կյանք լինի Արցախում, այնքան խաղաղությունը կլինի ուժեղ։

Քաղաքական-հասարակական առումով կյանքը պետք է չլճանա։ Քաղաքական ուժերը, անհատները պետք է պատրաստվեն ընդամենը երկու տարի հետո կայանալիք ընտրություններին։

Տնտեսական և հանրային կյանքի առումով. Արցախում պետք են նոր տնտեսական ծրագրեր և ռեսուրսներ։ Եթե մենք ուզում ենք խաղաղություն, մենք պետք է զարգացնենք Արցախի տնտեսությունը և ակտիվացնենք կյանքն այնտեղ։ Այստեղ չափազանց կարևոր է ՀՀ նոր իշխանությունների դերակատարումը, հետհեղափոխական ալիքը։ Արցախում կարելի է կազմակերպել խոշոր բիզնես ֆորում՝ Հայաստանի և սփյուռքի ֆինանսական շրջանակների մասնակցությամբ։ Հիմա դրա պահն է։ Չվախենանք Արցախում գրագետ, մեծ ծրագրեր սկսելուց, ինքներս մեր ձեռքով խաղաղություն պարտադրելուց։
Բարձրացնել Արցախի միջազգայնացման մակարդակը. այցեր, տուրիզմ, ռեպորտաժներ, փառատոներ, մրցումներ և այլն։

Արցախում պետք է կազմակերպվեն մշակութային փառատոներ։ Արցախցին պետք է ապրի այդ կյանքով։ Խնդրեմ, սա էլ՝ ՀՀ նոր մշակութային քաղաքականության մի ուղղություն։

Արցախում կարիք կա տարբեր մասնագիտացումների բարձր որակավորման բժիշկների։ Խնդրեմ, սա էլ՝ ՀՀ նոր առողջապահական համակարգի մի ուղղություն։ Միանգամայն լուծելի խնդիր։

Արցախում պետք է կազմակերպվեն գիտական, կրթական կոնֆերանսներ, ուսումնական հավաքներ, ճամբարներ։

Արցախում պետք է կազմակերպվեն մարզական միջոցառումներ։ Սա էլ՝ օլիմպիական կոմիտեի համար՝ Նոր Հայաստանում աշխատելու ուղղություն։ Մարզական ֆեդերացիաների համար աշխատելու նոր դաշտ։

Եվ այլն, և այլն։

Մենք այս ամենով կկարողանանք ակտիվության լրիվ այլ մակարդակի բերել կյանքը Արցախում, ինչը խաղաղության և խաղաղ բանակցությունների ամենակարևոր պայմանն է։

Այս ամենն ունի նաև այլ չափազանց կարևոր նշանակություն՝ որակապես նոր մակարդակի բերել Արցախի և Հայաստանի հանրային ինտեգրումը՝ հե՛նց այսօր, հե՛նց վերջին զարգացումներից հետո։ Ուզում եմ վստահ լինել, որ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը շատ լավ են գիտակցում սրա անհրաժեշտությունը։

Խաղաղություն ըստ արտաքին աշխարհի

Արտաքին քաղաքական կոնյունկտուրայի ցանկացած փոփոխություն ի վնաս մեզ՝ էապես ուժեղացնում է Ադրբեջանի ռազմական հավակնությունները։ Չհասկանալ սա՝ ուղղակի նշանակում է խաղալ պետության ճակատագրի հետ։ Լայն զանգվածներին մի պահ հաճելի հակառուսական դեմարշները պետք է դադարեցվեն։ Սա՝ որպես առաջին քայլ։

Պետք է ընդունել, որ արտաքին աշխարհում երեք ամիս առաջվա նորհեղափոխական հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ կտրուկ նվազել է, իսկ Ադրբեջանի նավթի և այդ երկրի նոր լոգիստիկ նախագծերի հանդեպ՝ դեպի Իրան, Եվրոպա, Թուրքիա, հետաքրքրությունը կտրուկ աճում է։ Ադրբեջանն աննախադեպ ինտեգրացիա է սկսել Ռուսաստանի հետ՝ քաղաքական, մշակութային, փորձագիտական, բիզնես դաշտի, լրատվական շրջանակների տոտոալ ինտեգրացիա։ Մենք ակնհայտորեն այստեղ սկսում ենք զիջել։ Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել և հակաքայլերը մշակել։

Սրան զուգահեռ՝ հիմա ուղղակի խոսվում է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության հնարավորության մասին։ Այն նույն ՀԱՊԿ-ի, որի հանդեպ մենք, մեղմ ասած, չափից դուրս անզգույշ գտնվեցինք։ Խոսվում է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության մասին։ Մենք պատասխանում ենք վետոյի իրավունքի կիրառմամբ։ Բայց հիշենք. վետոն վերջին քայլն է, վերջին փամփուշտը։

Մենք շատ ուշադիր պետք է լինենք մեզ հարևան երկրների տնտեսական մարտահրավերների հանդեպ։ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան գտնվում են ամերիկյան հզոր ճնշումների տակ, ու ֆինանսական ցնցումներն ու փլուզումները դեռ նոր են սկսվում։

Արդյո՞ք մենք ունենք համապատասխան մշակված սցենարներ՝ տարբեր զարգացումների համար։ Առաջարկում եմ սկսել քննարկել այս հարցերը՝ բաց, փակ ֆորմատներով, բայց կարևորը՝ աշխատանքային, չթատերականացված մթնոլորտում, որպեսզի լուծումներ ուրվագծվեն։ Հայաստանում կան շրջանակներ, անհատներ, որոնք դուրս են հեղափոխություն-հակահեղափոխություն պարզունակ մոդելից։

Շատ վտանգավոր է՝ խաբվել լայն զանգվածներին հաճելի մթնոլորտով։ Այսօրվա քաղաքական իրողությունների պայմաններում ըստ էության չկա որևէ մեխանիզմ, որը գործող իշխանությանը հետ կպահի չգիտակցված սխալներից, սայթաքումից։ Սա շատ մտահոգիչ է։ Միշտ հիշել է պետք, որ առաջին իսկ տնտեսական սուր դժվարությունների, ճգնաժամերի, պահեստազորային հավաքների դեպքում լայն զանգվածներն ուրանալու են իրենց կուռքերին։ Այնուամենայնիվ, դեռ կա հնարավորություն՝ մեր երկրում ունենալու ամենակարևորը՝ խաղաղություն և զարգացում։ Դա, կրկնեմ, պետք է լինի ոչ թե ցանկություն, այլ՝ գրագետ աշխատանք։ Ու հանկարծ մեզ չխաբենք, թե պատերազմի դեպքում մեղավորը միայն Ադրբեջանն է. պետությունները պատերազմ ստանում են նաև սեփական սխալների արդյունքում։

Հ. Գ

Օրեր առաջ գտնվում էի Արցախում՝ այն նույն օրը, երբ Ստեփանակերտում փորձնական օդային տագնապ էր։ Մենք շատ հաճախ, որպես անհասանելի նպատակ, երազում ենք Իսրայելի պես կազմակերպված մոդելի մասին։ Այդ օրվա Ստեփանակերտն այդպիսին էր. մեծից փոքր, առանց խուճապի, գիտեին իրենց ռմբապաստարանների տեղը, ամբողջական կոլեկտիվներով գիտեին՝ ուր գնալ, ինչ անել, փրկարարական ծառայություններն աշխատում էին հստակ, կազմակեերպված։ Մեկ ժամից ավել քաղաքի կյանքը առավելագույնս մոտեցված էր պատերազմական իրականությանը։ Տագնապի ավարտից րոպեներ անց Ստեփանակերտի փողոցները դարձյալ լցվեցին խաղաղությամբ ու բնականոն կյանքով։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»