Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այլեւս ոչ մի բառ 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին. Գեղամ Նազարյան «Եթե ես հանդիպեմ քեզ հետ, Նիկոլ Փաշինյանն ինձ կուտի»․ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպել Քոչարյանին Նոյեմբերի 9-ի փաստաթղթով հնարավոր էր պահել Արցախը․ Քոչարյան Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը 30 տարվա ընթացքում առաջին գնացքը Ռուսաստանից ուղևորվել է Հայաստան Պետք է խուսափել ընդհարումներից, ներդաշնակ գործակցել․ Արամ Ա «Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու ԱԺ-ում են քննչականի եւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները (տեսանյութ) Զանգում են, ներկայանում են՝ բանկի աշխատող ու պահանջում լիցքավորել հաշվեհամարը. ՆԳՆ–ն զգուշացնում է ԱՄՆ-ն հետաձգում է ՄԱԿ-ի ֆինանսավորումը․ Ուոլթց Սպшնվել է ՔՊ-ի տարածքային կառույցի անդամ, բլոգեր 33-ամյա Շմավոն Աթոյանը ԱԺ–ում շարունակվում են 2026 թվականի պետական ​​բյուջեի նախագծի նախնական քննարկումները (տեսանյութ)

Գերմանիան ռազմական ուժեր է տեղակայում Բելգիայում՝ Ռուսաստանի դեմ․ ՖիլիպոՂազախստանում հունիսից հոկտեմբեր ընկած հատվածում կայացած գործողության ընթացքում ավելի քան 27 տոննա թմրանյութ է առգրավվելԱրհեստական բանականության զարգացման համար ԵՄ-ն մտադիր է թուլացնել տվյալների պաշտպանության կանոնակարգը՝ PoliticoԶԼՄ․ Նյու Ջերսիի բարեկեցիկ արվարձանից երկու դեռահաս ծրագրել են սպանել «500 հրեայի»Վարչապետն ընդունել է «Նյուզ Մաքս» մեդիա հոլդինգի հիմնադիր Քրիստոֆեր ՌուդիինՊարալիզացված հիվանդը միայն մտքով կառավարում է անօդաչու սարքԹուրքիայում խոսել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների վերսկսման մասինՉեխիայում խոսել են Ուկրաինային զինամթերք մատակարարելու նախաձեռնությունը դադարեցնելու մասինԲրիտանական ընկերությունների մեկ քառորդից ավելիին աշխատակիցների կրճատում է սպասվում՝ ԱԲ-ի պատճառով․ FTԻսպանիայում հանդիպումը դադարեցվել է երկրպագուի մահվան պատճառովԳորդոն Ռեմզին հրաժարվել է փոխել իր ռեստորանի ճաշացանկը՝ քաշի կորստի ներարկումներ ընդունող հաճախորդների համար Թոշակառուն 13–ամյա աղջկան հրել–գցել է մետրոյի ռելսերի վրաՆյու Յորքը պատրաստվում է Թրամփի կողմից քաղաքում Ազգային գվարդիայի զnրքերի տեղակայմանը. PoliticoՀիվանդությունները կարող են հիմք հանդիսանալ ԱՄՆ վիզաների մերժման համարՃապոնացի նախարարը նկատողություն է ստացել Կուրիլյան կղզիներն «արտասահմանյան» անվանելու համար«Արևելյան վահանը» նախատեսվածից ավելի ծախսատար է․ ԼեհաստանՔրիս Ջենները նշել է իր 70-ամյակը Ջեյմս Բոնդի ոճով՝ Օփրայի, Ադելի և արքայազն Հարրիի հետ Բունդեսվերը խոստովանել է, որ Գերմանիան դեռ պատրաստ չէ պատերազմի. կա դեղորայքի պակաս և այլնԶինծառայություն անցած օտարերկրացիները չեն արտաքսվի ՌԴ-ից83 տարի տևած սեր. ինչպես Մայամիի զույգը դարձավ աշխարհում ամենաերկարակյացըՆեանդերթալցիներն արվեստ են ստեղծել մարդկանցից շատ առաջCamaro 1969-ը վերածել են 1600 ձիաուժ հզորությամբ հիբրիդային սուպերքարիՇարժվող, մտածող և օգնող բազկաթոռ․ Toyota-ի նոր սերնդի ռոբոտըBBC-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել Թրամփի ելույթի շուրջ ծագած սկանդալի ֆոնինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2,000-ական դոլարԶելենսկու դաշնակից և գործարար Մինդիչը փախել է Ուկրաինայից՝ ազգային հակակոռուպցիոն բյուրոյի խուզարկությունից առաջՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետԼուկաշենկոն կոչ է արել Բելառուսում մշակել տեղական զենքըԱրտաքին լուսավորությունը կերկարացվի առավոտյան ժամերինՓարիզի դատարանը կքննի Սարկոզիին ազատ արձակելու հայցըԱշոտ Մինասյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվելՎլադիմիր Պուտինն ունի գործիքներ՝ ոչնչացնելու Եվրամիությունը. Լեհաստանի վարչապետ ԱՄՆ-ում ավիափոխադրումների դադարեցման պատճառով՝ մեկ օրում ավելի քան 10 000 չվերթ է հետաձգվելԴատախազությունը տասն ամիսների ընթացքում պետությանն է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք և դրամական միջոցԱպագայում արհեստական բանականությունը հնարավոր է նմանվի դատողություն անող մարդուՌԴ-ում պահեստազորայինների զանգվածային հավաքագրում են սկսել․ «Կոմերսանտ»Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը. ՀՎԿԱԿ-ը հորդորում է պատվաստվելԵրևանի քաղաքապետարանի աշխատակիցները ստուգայցեր են իրականացնում հասարակական տրանսպորտում24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմենՆոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, հուսով եմ՝ այն կյանքի է կոչվելու. Վիտալի Բալասանյան. Aysor.amԻրազեկում. հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները«Թուրքի ոտք չի լինի մեր հողում». Իսրայելի կառավարության ներկայացուցիչ Շոշ ԲեդրոսյանԱյլեւս ոչ մի բառ 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին. Գեղամ Նազարյան2023 թվականին ռուս խաղաղապահներին Ղարաբաղի վրա հարձակման մասին տեղեկացրել են. ԲայրամովՕրենքի նախագիծ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց դատարաններում պետական տուրքից ազատելու ուղղությամբԾառուկյանը ասել է, թե որ տարիքում կարող է ավարտել կարիերանՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին ՀԾԿՀ նիստումԳյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԴադարեցվել են դատավոր Արմինե Սաֆարյանի լիազորություններըԲԴԽ-ի և շվեդ գործընկերների համատեղ աշխատաժողովին քննարկվել են մեդիայի հետ համագործակցության ամրապնդման ուղղությունները

Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը. հայտարարություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան։ Նրանց հետագա գործունեությունը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայությունը երկրի ներսում և վարկաբեկում Հայաստանի հեղինակությունն ու ճանաչումը միջազգային հարաբերություններում։
Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը կրում են քաղաքական, բարոյական և քրեաիրավական անմիջական պատասխանատվություն վերջին օրերի իրադարձությունների համար՝ ըստ էության վերածվելով հակաժողովրդական և ապազգային քաղաքական տարրերի, որոնք սպասարկում են արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի պատմության վերջին շրջանի բոլոր ողբերգական իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի գործունեության հետ (2008թ. մարտի 1, 2018թ. իշխանության զավթում, 44-օրյա պատերազմ, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիա, Լեռնային Ղարաբաղի կորուստ): Եկել է ժամանակը դադարեցնել այս ընթացքը և շարունակել մեր արժանապատիվ ընթացքը առանց Նիկոլի ու նրա մեծամասնության։ Սա արդեն մեր ժողովրդի համար դարձել է գոյաբանական անհրաժեշտություն։
Փաստերը վկայում են, որ անցած վեց տարիներին երկրում ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի միանձնյա կառավարման ռեժիմ։ Այն որևէ կապ չունի Սահմանադրության հիմնարար նորմերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ։ Իրենց մեծամասնություն անվանող մարդկանց մի փոքր խումբ, պատերազմի նոր սպառնալիքներով շանտաժի ենթարկելով հասարակությանը, պատանդ է պահում հայկական պետությունը՝ հանուն սեփական անվտանգության և հարստացման։

Ռեժիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի խոստովանությունները վկայում են, որ վերջին վեց տարիներին նա շահարկում է հասարակական կարծիքը, մոլորության մեջ գցում բնակչությունը, ծառայում է այլ շահերի, ամրապնդում իր ընտանիքի և մերձավորների նյութական բարեկեցությունը։
Կառավարման վեց տարիներին նա ավելացրել է երկրի պետական պարտքը վեց միլիարդ դոլարով, աճել է կոռուպցիան, ոչնչացվել է պետության ողջ պաշտպանական համակարգը։ Իշխողների քաղաքականությունն ու գործողությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը և սպառնում են սահմանադրական կարգին։

Իշխանությունների ագրեսիվությունը, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, Ազգային ժողովը ռազմականացված օբյեկտի վերածելը հոգեվարքի և իրենց կատարած հանցագործությունների համար անձնական քրեական պատասխանատվության պահը հնարավորինս հետաձգելու ցանկության դրսեւորում է։
Այսօր Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության, որտեղ իրավապահ մարմինները ոչ թե հասարակական կարգը պահպանելու և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու գործառույթ են իրականացնում, այլ միայն պաշտպանում են ռեժիմի առաջնորդին և նրա մերձավոր շրջապատին։ Այն, որ ոստիկանությունը չի ծառայում հասարակությանը, վկայում է տարեցտարի երկրում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը։ Դատական և իրավական համակարգը դարձել է քաղաքական ռեժիմի կցորդը և ամբողջությամբ կորցրել է իր անկախությունն ու օբյեկտիվությունը։

2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և գլխավոր դատախազը պետք է անհապաղ հրաժարական տան՝ որպես սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ, որոնք չեն կարողացել կանխել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, չեն ապահովել օրենքի գերակայություն։

Հունիսի 12-ի Բաղրամյան պողոտայի դեպքերը այն կարմիր գիծն էին, որ գործող իշխանություններին դրեց օրենքից դուրս։ Մենք գտնում ենք, որ բոլոր ապօրինի գործողություն իարականացնող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավորները անձնական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների և որոշումների համար։ Նրանք դիտվելու են որպես Փաշինյանի հակաժողովրդական և հակապետական ռեժիմին աջակցողներ, խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունների վայրագ, հակաօրինական գործողությունները արդարացնող։

Բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց համարում են ժամանակակից հայ հանրության մաս և պատրաստ են պայքարել ազատության ու արդարության համար, պետք է իրենց հստակ վերաբերմունքը արտահայտեն հունիսի 12-ի իրադարձությունների կապակցությամբ։ Հակառակ դեպքում, մենք գտնում ենք, որ նրանք հավասարապես պատասխանատվություն են կրում Փաշինյանի վարչակարգի քաղաքականության համար, համերաշխ են նրա հետ և իրենց գործողություններով ամրապնդում են այն։

Կոչ ենք անում
1. Միջազգային հանրությանը՝ դատապարտել իշխանությունների գործողությունները։ Հակառակ դեպքում՝ ակնհայտ կլինեն երկակի ստանդարտները առ այն, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում միջազգային հանրության հետ համագործակցության օրակարգը սպառել է իրեն և կրում է բացառապես աշխարհաքաղաքական նպատակահարմարության բնույթ՝ սպասարկելով Փաշինյանի ռեժիմի շահերը։

Կոչ ենք անում ԵԽԽՎ-ին հունիսյան նստաշրջանի օրակարգից հանել Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, քանի որ նախապատրաստված նյութերն օբյեկտիվ չեն, չեն արտացոլում մարդու իրավունքների և ժողովրդավարության որակի իրական վիճակը երկրում և էապես խրախուսում են Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ Եվրախորհրդի հետագա կողմնակալ վերաբերմունքը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության իրական վիճակին, ընդդիմության և քաղաքացիական հասարակության կարծիքների անտեսումը կվարկաբեկի այս կազմակերպության հեղինակությունն ու նշանակությունը։

2. Հաշվի առնելով, որ գործող իշխանությունների օրոք անհնար է հասնել իրավապահ մարմինների ղեկավարների գործունեության օբյեկտիվ և արդարացի իրավական գնահատականի (ներքին գործերի նախարար, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, քննչական կոմիտեների ղեկավարներ), առաջարկում ենք նրանց ինքնակամ հրաժարական տալ։
Այս կոչին չհետևելը հետագայում դիտվելու է որպես ձեր գործողությունները ծանրացնող հանգամանք, քանի որ պաշտոնավարման շարունակությունը ընկալվելու է որպես ապօրինի և հակաօրինական գործողությունները շարունակելու գիտակցված ցանկություն։

3. ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ աջակել Սրբազան շարժմանը, կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր ցանկանում են սրանց հեռացմամբ թեւակոխել կայուն խաղաղության և ամուր պետության ժամանակաշրջան»։