Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ
![](/timthumb.php?src=/disc/02-12-23/0778c18b43747311c923f6be63f1dc31.jpg&w=708)
Ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ երեխաներ անցած օրվա ընթացքում Գազայի հատվածից «Ռաֆահ» անցակետով տեղափոխվել են Եգիպտոսի տարածք: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Եգիպտոսի սահմանային ցամաքային անցման վարչակազմի ներկայացուցիչը։
Ներկայացուցչի հրապարակած տվյալներով՝ պաղեստինյան անկլավից Եգիպտոս է ուղարկվել 73 վիրավոր և հիվանդ պաղեստինցի:
Նա հստակեցրել է, որ նրանց թվում է օնկոլոգիական հիվանդություններով 67 երեխա, որոնց, ենթադրվում է, բուժման համար կտեղափոխեն Արաբական Միացյալ Էմիրություններ: