Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցիչները եզրափակչում
![](/timthumb.php?src=/disc/01-12-23/467e4bf880ad35ce3ccfe3fd37e0d019.jpg&w=708)
Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կիսաեզրափակչում մրցել է Թայպեյը ներկայացնող Շեն Սին -էլի հետ:Մենամարտի առաջին ռաունդի վերջնամասում Հեղինեն արդյունավետ հարվածաշար է անցկացրել, որից հետո մրցավարը հաշիվ է բացել,Պետրոսյանը շարունակել է նույն կերպ և հերթական նպատակային գրոհից ու նոկդաունից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը և արձանագրել մեր բռնցքամարտիկի հաղթանակը տեխնիկական նոկաուտով:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Առնո Դարչինյանն էլ 46կգ քաշայինների կիսաեզրափակչում մրցել է Աբդուրախմոն Մախմուդջանովի հետ: Առաջին երկու ռաունդներում Առնոն ստեղծել է շոշափելի առավելություն և մենամարտի վերջում ավելի հանգիստ գործելով՝ հաղթել է 4-1 հաշվով:
Նշենք՝ կանանց եզրափակիչները կկայանան կիրակի՝ դեկտեմբերի 3-ին, իսկ տղամարդկանցը՝ դեկտեմբերի 4-ին: