Չավին «Բարսելոնայում» 2 կիսապաշտպանի կարիք ունի
![](/timthumb.php?src=/disc/08-06-23/e8f520ddb84dbb07a7cb0b5ba07c0f3a.jpg&w=708)
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին նշել է, թե ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, որ դիրքերն է պետք ուժեղացնել իր ղեկավարած թիմում։
«Ինձ պետք է կիսապաշտպանությունում 2 համալրում։ Մենք խորության պակաս ունենք։ Բուսկետսի հեռանալուց հետո նաեւ անհրաժեշտ է հենակետային կիսապաշտպան։ Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջնահերթությունները պետք է լինեն կիսապաշտպանները»,- Չավիի խոսքը մեջբերում է Movistar-ը։
«Բարսելոնան» Չավիի ղեկավարությամբ առաջին անգամ է նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։