Թաիլանդում բարերից մեկի մոտ ավտոմեքենայում կրակել են ռուս տղամարդուն
![](/timthumb.php?src=/disc/08-06-23/4efc24084cf72cc5bb0974b12a7362e5.jpg&w=708)
Թաիլանդում բարերից մեկի մոտ ավտոմեքենայում գնդակահարել են ռուս տղամարդուն:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Պհուկետում: Անհայտ Դիմակավորված անձը մոտեցել է մեքենային, որում նստած է եղել 44-ամյա Դմիտրի Ալեյնիկովը և չորս անգամ կրակել դիմապակու վրա, որից հետո անհետացել է մոտոցիկլետով։ Ռուսը կրծքավանդակի և ձեռքի լուրջ վնասվածքներ ունի, նա հոսպիտալացվել է տեղի կլինիկա։
Իրավապահները հայտնել են, որ հանցագործին հայտնաբերելու ընթացքում հայտնաբերել են բաճկոն, կոշիկներ, ակնոցներ և ձեռնոցներ, ինչպես նաև հայտնաբերել են զենք, որից հնչել են կրակոցները։ Հանցագործության դրդապատճառները պարզվում են։