Իրանը կարող է եւ չհաղթել, իսկ ահա Ամերիկան՝ պարտավոր է
![](/timthumb.php?src=/disc/26-11-22/8e8d048a8133a66797ccb7748993fa5e.jpg&w=708)
Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում B խմբում վերջին տուրից առաջ բավական բարդ եւ հետաքրքիր իրավիճակ է առաջացել, քանի որ երկրորդ տուրում Իրանի ազգային թիմը 2:0 հաշվով հաղթեց Ուելսին, իսկ Անգլիա-ԱՄՆ հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Վերջին տուրում, որը կայանալու է նոյեմբերի 29-ին, Անգլիան, որն ունի չորս միավոր, հանդիպելու է մեկ միավոր ունեցող Ուելսի հետ: Իրանը, որը վաստակել է երեք միավոր, մրցելու է գերսկզբունքային մրցակից ԱՄՆ-ի հետ:
Ամերիկացիներն ունեն երկու միավոր եւ հաձորդ փուլ անցնելու համար պարտադիր պետք է հաղթի, իսկ ահա իրանցիներին բավարարում է նաեւ ոչ-ոքի արդյունքը: