Կորոնավիրուսը Վրաստանում. գրանցվել է վարակվելու 9 696 նոր դեպք, մահվան ելքով 28 դեպք
Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 696 նոր դեպք: Այդ մասին այսօր հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, գրում է Նովոստի-Գրուզիա-ն:
Տվյալները ստացվել են ավելի քան 47,8 հազար թեստերի հիման վրա: Այդկերպ օրական ցուցանիշը կազմել է 20,28 տոկոս, 2 շաբաթում՝ 12,56 տոկոս, յոթ օրում՝ 15,66 տոկոս:
Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կիրակի առավոտյան հասել է 1 051 445-ի:
Քովիդից մահացել է եւս 28 պացիենտ: «Կորոնավիրուս» ախտորոշմամբ Վրաստանում մահացածների թիվն այժմ կազմում է 14 701 մարդ:
Ապաքինվել է 5 408 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 962 035-ի:
Ներկայում Վրաստանում կա կորոնավիրուսի 74 683 ակտիվ դեպք: Դրանցից 4 557-ը (բոլոր հիվանդների ընդհանուր թվի ավելի քան 6 տոկոսը) բուժվում է հիվանդանոցներում: 999 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր, 281-ը միացված է ԹԱՕ սարքին: 1 981 մարդ մնում է բժիշկների հսկողության ներքո քովիդ-հիվանդանոցներում, իսկ 68 145-ը բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային տարածքնում գտնվում է 39 քաղաքացի, ինքնամեկուսացած է շուրջ 25,3 հազար մարդ: