Թալանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին. նրանից հափշտակել են 2 մլն դրամ և ոսկյա շղթա

Այս թեմայով
- Կրակոց Երևանի գարեջրատներից մեկում. վիրավոր մատուցողուհին տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալը «Ուջանցի Հարութիկն» է
- Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Քանաքեռում. 4 սպանվածներից մեկը քրեական հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույն է»
- Հայտնաբերվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը
- Քանաքեռ-Զեյթունում 14-ամյա տղայի են դանակահարել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 27-ին, ոստիկանության Կապանի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 60-ամյա Սամվել Պարոնիկյանը, ով հայտնել է, որ նոյեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության առողջարանային համալիրում անհայտ անձը կամ անձինք իր պայուսակից գողացել են երկաթյա չհրկիզվող պահարանի բանալին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել է ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Ս. Պարոնիկյանը ոստիկաններին հայտնել է, որ չհրկիզվող պահարանը եղել է հյուրանոցային համալիրի 402 սենյակում, որտեղ էլ, բացելով պահարանը, այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա շղթա:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Պարոնիկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի առողջարանային համալիրում՝ որպես տնօրեն, իսկ չհրկիզվող պահարանից էլ հափշտակել են մոտ 2մլն դրամ:
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: