Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքել «ոչ բարեկամակամ քայլերի» առնչությամբ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Դուբայում հուլիսի վերջին․ Middle East Eye ՌԴ-ն անկեղծորեն շահագրռգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. Զախարովա Մակրոնը Պուտինից հետո հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ ԱԺ արտահերթ նիստ. Պատգամավորները շարունակում են քննարկել օրինագծերը

Թրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր ՌշտունինՌիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համարԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՀուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագԱրդյո՞ք հին Մարսը բնակելի էր. Perseverance ռովերը ուսումնասիրում է «տարօրինակ» ժայռըՌուս ռազմական փորձագետ. Ադրբեջանը մեր հավանական ռազմական հակառակորդն է«Վաճառում էր իրեն ամուսնացածներին»․ Լեպսի նշանածը բացահայտել է Բոնիայի անցյալըՀոգեբանը Պուգաչովայի վիճակի մասին․ «Բառացիորեն կարելի է դա անվանել դեպրեսիա»Լոռու մարզում դպրոցներ կմիաձուլվեն. նախագիծԹրամփը հաջորդ շաբաթ գագաթնաժողով կանցկացնի աֆրիկյան առաջնորդների հետԿանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Ավստրալիա՝ նացիզմ գովերգող երգի պատճառովԱյս ծանր ու դժվարին օրերին կարևոր է միջազգային կառույցների ու կազմակերպությունների աջակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին․ ՎեհափառՀրդեհ՝ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի տներից մեկում․ հայտնաբերվել է 3 մшրմինԼրատվամիջոցները՝ Ալիևի որդու՝ Մոսկվայի մարզում էլիտար առանձնատան մասին, որը նա այդպես էլ չի կարողացել վաճառելԴանա Բորիսովայի դուստրը հոսպիտալացվել է Արմավիրում նոր մարզպե՞տ է ուրվագծվում«Բոլորը գիտեն՝ ով է այստեղ թագուհին»․ Աննա Աստիի կյանքը մերկ երեկույթից հետոՏոնական օր էր, որ նստեցիր աթոռին, տոնական օր է լինելու, երբ վռնդվես․ սփյուռքահայ բարերարը՝ ՓաշինյանինՄեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»Ներքաղաքական լարվածությունը շարունակում է աճելԱնհայտ ծագման մի պատգամավոր քպականին հատուկ տեխնոլոգիայով փորձում էր մանիպուլացնել իրականությունը․ Նարեկ ՄանթաշյանՌուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.suՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո (տեսանյութ)Ո՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ ՓաշինյանըԿենտրոնական բանկը հրաժարվել է ընդունել 560 հազար ԱՄՆ դոլարը. արդյունքում այն գողացանԱմենացավալին այն է, երբ այլ երկրների պատվիրակներ քեզ հարցնում են, ինչո՞ւ ձեր պատվիրակությունը չի միացել նախաձեռնությանը․․․Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայումՊաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակըԱդրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքել «ոչ բարեկամակամ քայլերի» առնչությամբ
Հայաստան

Աբու Դաբիի խայտառակության պատճառը. Արշակյանը «զբաղված» է Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Աբու Դաբիում անցկացվում է «IDEX 2021» (International Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև հայկական կողմը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության։ Բայց մասնակցում է միայն... բուկլետներով:

Ճիշտ է, երեկ օրվա ընթացքում նախարարությունը պարզաբանեց, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի, բայց սա առավել ցցուն է դարձնում նախարարության, մեղմ ասած, անպատասխանատու աշխատանքը:

Բայց սա զարմանալի չէ մի քանի առումով. նախ՝ նման գործելաոճը բնորոշ է ընդհանրապես այս կառավարությանը, երկրորդ՝ ԲՏԱ նախարարը ավելի շատ զբաղված է այլ գործերով, քան իր ոլորտին վերաբերող:

Մասնավորաբար, մենք արդեն նշել էինք, որ Արշակյանը «զբաղված» է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություններով: Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հասել:

Ըստ մեր աղբյուրների, առաջադրված վեց թեկնածուների մեջ ԲՏԱ նախարարն իր «սրտի» թեկնածուն ունի: Մեզ, իհարկե, փոխանցել են այդ թեկնածուի անունը, բայց ընտրական գործընթացին չմիջամտելու և ավելորդ գովազդ չանելու համար այս պահին խուսափում ենք հրապարակել անունը:

Կրթական ոլորտում ներգրավվելու` Արշակյանի ձգտումները սրանով, սակայն, չեն սահմանափակվում. մասնավորաբար, մեզ տեղեկություններ են հասել, որ վերապատրաստման համար պետբյուջեի հաշվին տարբեր կրթական ծրագրեր են պատվիրվում, մեր աղբյուրի փոխանցմամբ, «ոչ պատահական» մասնավոր կազմակերպություններին, սակայն դրանց իրականացման, դասընթացների արդյունավետության առումով փաստացի վերահսկողություն չի իրականացվում:

Ինչ վերաբերում է Աբու Դաբիի խայտառակությանը, դեռևս 2019 թվականին զենք արտադրելու ու ներդրումներ անելու խոստումով կոնկրետ կազմակերպությանը մաքսատուրքից ազատման արտոնություն տալուն, այնուհետ նաև պետության միջոցներից նշյալ կազմակերպությանը գումարներ հատկացնելուն, ապա այս թեմաներին կանդրադառնանք առաջիկայում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում