Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը

ԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են Ցուկերբերգից
Քաղաքականություն

Անմեղսունակության ստուգատես

Թույլ տվեք ձեզ ներկայացնել պատերազմից առաջ, ընթացքում և հետո հնչած անմեղսունակ մտքերի թոփ-լիստ։
Անհավանական է, բայց սրանք բոլորը հնչել են և ունեցել են իրենց հետևորդները 21-դարում։

Այսպես խոսեց հասարակ տգետը

1.​«Նիկոլը Էրդողանին պարտադրել է վերադարձնել Արևմտյան Հայաստանը, բայց էրդողանը դեմքը փրկելու համար խնդրել է պատերազմի իմիտացիա ու մի քանի շրջանի հանձնում Ադրբեջանին։ Շուտով, ըստ պլանի, մեզ են վերադարձնելու Իգդիրը, Վանը, Կարսը և այլն»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։

2.​«Քոչարյանը պատերազմի առաջին օրերին բոլոր գեներալներին հրամայել է անջատել ՀՕՊ համակարգը»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։

3.​«Ջաբրաիլ օգնության գնացող զորքի ճանապարհը փակել և զորքի վրա կրակ է արձակել Վիտալի Բալասանյանը՝ իր զինված խմբի հետ միասին: Այդպես կորցրեցինք Ջաբրաիլը»։ Հեղինակ՝ անհայտ նիկոլական։

4.​«Վիտալի Բալասանյանը Արայիկին գերի է վերցրել, և Արայիկը միայն գերության մեջ է համաձայնել կապիտուլյացիայի պայմանագրին»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։

5.​«Այս պատերազմը Էրդողանն ու Նիկոլը միասին են պայմանավորվել՝ Ադրբեջանին Ռուսաստանից կտրելու ու Թուրքիայից կախյալ դարձնելու համար, ու դրա դիմաց տարածքները մեզ են վերադարձնելու՝ Գյանջայի հետ միասին»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։

6.​«Էրատո ջոկատը շրջափակման մեջ է եղել ադրբեջանցիների կողմից, ու միայն դրա արդյունքում Նիկոլը համաձայնվեց ստորագրել»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։

7.​«Նախիջևանը մեր վերահսկողության տակ է, ուղղակի դեռ չեն բարձրաձայնում՝ կրքերը չթեժացնելու համար»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։


Այսպես խոսեց իշխանավոր տգետը

8.​«Հադրութում հրամանատարները փակել են զինանոցը, բանալիները վերցրել, և զորքը առանց զենք է մնացել»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական՝ Նիկոլ Փաշինյան:

9.​«Մի շարք զինվորականներ մոտեցել են տարբեր դիրքերի և ասել՝ թողեք դիրքերը, կռվելն իմաստ չունի, Նիկոլը ծախել է հողերը»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական՝ Նիկոլ Փաշինյան:

10. «Զինապարտները covid կեղծ տեղեկանքներ են հանում, որ չգնան պատերազմ»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական՝ Նիկոլ Փաշինյան:

11.«Նախկին իշխանությունները դավադիր կերպով պատերազմ են փորձում հրահրել և մեղքը մեզ վրա թողնել» (Նիկոլ Փաշինյան, 2019թ.կառավարության նիստ):

12.«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ Հեղինակ՝ հայտնի Նիկոլական՝ Դավիթ Տոնոյան։

13. «Հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմին Թուրքիան չի մասնակցի»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական՝ Լիլիթ Մակունց՝ իշխող խմբակցության ղեկավար։

14.«Չշշկռվե´ք, սա է մեր գերագույն գլխավոր հրամանատարը»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական Արարատ Միրզոյան։ Չի հասկացվում՝ կոչը ուղղված էր Իմ քայլի՞ն, թե՞ բայրաքթարներին։

15.«Այդպես էլ կարծես թե չտեսանք ԲՀԿ-ական կամավորական ջոկատ, առավել ևս՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս: Գուցե հենց սա է պատճառը, որ Շուշին ընկավ, քանի որ այդ ջոկատը, այդ խումբը, որը կռվում էր Շուշիի մոտակայքում, և մի խումբն էլ ներս էր թափանցել Շուշի, գուցե, եթե բավարար ռեզերվներ լինեին, հնարավո՞ր կլիներ Շուշին պահել»։ Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան։

16.«Արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում՝ պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դեբոշ անողների եւ իրենց շեֆերի հետևից, «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետևից, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական թալանչիների, «Հայրենիք»-ի դասալիքի հետևից, որը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի»։ Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան։

17. «Մինչև նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն որ պատերազմը այնուամենայնիվ չի սկսվի». Նիկոլ Փաշինյան, 16 դեկտեմբերի։ «…. Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ ո´ր ժամին և որտեղի´ց կհարձակվի թշնամին...». Նիկոլ Փաշինյան, 14 հոկտեմբերի:

18. «...խնդրում եմ նաև, ովքեր ունեն զինվորական հագուստ, ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև այս մարդկան խնդրում եմ, որ դա որևէ ձևով ուղարկեն և կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հավաքակայան։ Ով պատահաբար ունի սաղավարտ, զրահաբաճկոն, տաք վերարկուներ, և այլն, որովհետեւ սա մոբռեսուրսի մեջ չի մտնում, իսկ եթե ուրիշ մարդիկ ունեն, խնդրում եմ ուղղակի տանել-թողնել կենտրոնական հավաքակայանում»։ 05 հոկտեմբերի 2020, Նիկոլ Փաշինյան՝ Արարատ Միրզոյանի գերագույն գլխավոր հրամանատարը։

19.«Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում, և այստեղ, իմ կարծիքով, մեծ դեր ունեն մեր կանայք: Մեր կանայք պետք է տղամարդկանց ասեն, որ այս դեպքում որևէ երկմտությունը չի ներվելու։ Սա´ է մեր հաջողության գրավականը: Իմ հրամանն էն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պետք է ոտքի կանգնի եւ գնա զինկոմիսարիատ: Կանանց էլ խնդրում եմ քաջալերել նրանց: Այն կանայք, որոնք իրենց մեջ ուժ են գտնում կանգնելու հանուն հայրենիքի, իրենք էլ թող գնան, թող իրենք էլ ջոկատներ կազմեն: Սա հազարամյա կռիվ է»։ Նիկոլ Փաշինյան՝ 26 հոկտեմբերի։ Երկրի ղեկավարը նման կոչով հանդես է գալիս այն դեպքում երբ պատերազմի սկզբից չորսն օր անց իր ԳՇ պետը զեկուցել է, որ անհապաղ պետք է դադարեցնել պատերազմը՝ ռեսուրսները հավասար չեն, իսկ հոկտեմբերի 19-ին նա արդեն մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը կանգնեցնելու իրական առաջարկը։

Սա պատերազմի և պարտության մասին Հայաստանում հնչած և տարածված՝ ամենաանհեթեթ ձևակերպումների մի մասն է։ Եթե անհայտ տաքսիստի կամ մրգավաճառի շուրթերից սա բանահյուսություն է, ապա երկրի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչելու պարագայում՝ պետական անմեղսունակություն, որի ավարտը պետք է լիներ աղետը։

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ