Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բանակցություններում ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են Իրանի սկզբունքներին. Խամենեի Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են նոր բանակցությունների շուրջ Արդար և բարոյական չէ որպես իմ սեփականություն ներկայացնել կնոջս հարազատներին պատկանող ունեցվածքը». Արմեն Գևորգյան Մոսկվայում հայ գործարարի են առևանգել (տեսանյութ) Շոյգուն, Պուտինի կարգադությամբ, մեկնել է Փհենյան՝ բանակցելու Կիմ Չեն Ընի հետ Մահացել է Վահան Շիրխանյանը Ծիծաղելի է ամուսնուս վերագրել այն գույքը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը. Արմեն Գևորգյանի կին Լևոն Քոչարյանը հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզի բնակիչների հետ Պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում (տեսանյութ) Ապագայում ցանկացած վերադարձ պետք է համահունչ լինի միջազգային իրավունքին․ Վարդան Օսկանյան (տեսանյութ) Թրամփը պատրաստ է հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ. Սպիտակ տուն Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Միջուկային էներգիա հեռավոր տիեզերքի համար. Հնդիկ գիտնականներն առաջարկել են հեղափոխական մոտեցում դեպի Յուպիտեր թռիչքների համարYouTube-ը դադարեցրել է միլիոնավոր հին iPhone-ների և iPad-ների աջակցությունըԱրամուս գյուղում 34-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնիԵրևան-Սևան ավտոճանապարհին «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշներինՃապոնիայում ստեղծվել է արհեստական արյուն, որը կարող է փոխներարկվել բոլորին«Բարսելոնան» կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի միավորներիցԶելենսկին Միխայիլ Դրապատիին նշանակել է Միացյալ ուժերի հրամանատարԷրդողանից բացի չկա ուրիշ մեկը, որին միաժամանակ վստահում են Թրամփը, Պուտինն ու Զելենսկին. ՖիդանԿանադայում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 400 տունՓաշինյանի և կնոջ հակավարկանիշը շատ-շատ բարձր է՝ ատելության մակարդակի հասնող40 հազար դոլար բանկային ավանդ, 32 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել նախարար ԱվանեսյանըԲրիտանական խոշորագույն ընկերությունները պատրաստվում են Երրորդ աշխարհամարտինԻնձ դուր է գալիս Չինաստանի ղեկավարը, բայց նրա հետ պայմանավորվելը չափազանց դժվար է. ԹրամփBrexit-ի նախկին բանակցողը մեղադրում է Եվրահանձնաժողովի ղեկավարին ավտորիտարիզմի մեջԼեհաստանում կտրուկ են արձագանքել Զելենսկու կոչինԱյն, ինչ չհաջողվեց 2018-ին, Փաշինյանը փորձում է անել հիմաԲանակցություններում ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են Իրանի սկզբունքներին. ԽամենեիՖրանսիան 2026 թվականին Ուկրաինային 200 միլիոն եվրո կհատկացնի ենթակառուցվածքների վերականգնման համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագիրը դաշինքին Ուկրաինայի անդամակցության մասին կետ չի ներառիՌուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են նոր բանակցությունների շուրջՔՊ-ական պատգամավորը շփոթել է կաթոլիկ և ուղղափառ հոգևորականներին, լուսանկարվել սխալ մարդու հետԹրամփը տարված է Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի գաղափարովԱվելի քան 105 մլն դրամ եկամուտ, 3 մեքենա. ի՞նչ է հայտարարագրել Աննա ՀակոբյանըԱրդար և բարոյական չէ որպես իմ սեփականություն ներկայացնել կնոջս հարազատներին պատկանող ունեցվածքը». Արմեն ԳևորգյանՏեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումՄոսկվայում հայ գործարարի են առևանգել (տեսանյութ)Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործով քննությունը շարունակվում էՎեհափառ Հայրապետը հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները. Ասողիկ աբեղա ԿարապետյանՇոյգուն, Պուտինի կարգադությամբ, մեկնել է Փհենյան՝ բանակցելու Կիմ Չեն Ընի հետՌուբիոյին և Թրամփին անհրաժեշտ են «արդյունքներ և վերջնաժամկետներ» Ուկրաինայի հարցում. ՊետդեպԱվինյանին փոխարինել է Նիկոլ Փաշինյանը, իսկ տնօրենը ԱԳ նախարարի կինն է. «Նոր ԱՆԻՖ»Մահացել է Վահան ՇիրխանյանըԾիծաղելի է ամուսնուս վերագրել այն գույքը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը. Արմեն Գևորգյանի կինԼևոն Քոչարյանը հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզի բնակիչների հետՊետբյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում (տեսանյութ)Կադրային ջարդ է սկսվելու. կառավարական «չիստկան» սկսվելու է Սոցապից` հասնելով մինչեւ ԿԳՄՍԲնակարանը վաճառել են 45 միլիոն դրամովՊաղպաղակի 6 արտադրության գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսելԱրա Զոհրաբյանը Փաշինյանի կողմից հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավի կապակցությամբ բողոք է ներկայացրել2 միլիարդ 600 միլիոն դրամ քամուն են տալիսԵկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կաԱրցախի մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման լուրջ վտանգի առաջՆիդեռլանդների վարչապետը հրաժարական է տվելԴիԿապրիոյի նմանակը նկարահանվել է ֆիլմումԱնսովոր լուծում ճգնաժամին. Շվարցենեգերն ընտրել է կենդանիների ընկերակցությունըՌուս-թուրքական հարաբերությունները սեփական շահերի պաշտպանության եւ տարածաշրջանում ու աշխարհում կայունության ապահովման միջև հավասարակշռության եզակի օրինակ են. ՌԴ ԱԳՆՎթար Դիլիջանի ոլորաններում. կան տուժածներՈրքան են արժեցել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի արտասահմանյան այցերը բյուջեի համարԱԺ պատգամավորներն այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր Մեծ Բրիտանիան պատրաստ է ավելի մեծ դեր ստանձնել ՆԱՏՕ-ի միջուկային ռազմավարության մեջ

Այսօրվանից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի երեք փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։

Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե՝

հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում.
հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է.
հայտագրումը կատարվում է պետական համակարգի այն աշխատողների երեխաների համար, որոնք աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված, տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր են տեղափոխվել:
Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը:

Հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010 թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:

Երկրորդ փուլով՝ հունիսի 25-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։

Երրորդ փուլով՝ հուլիսի 2-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այդ նպատակով ԿՏԱԿ-ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 7-ից սկսած՝ կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացն իրականացնելու ընթացքում տվյալների համապատասխանության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։