Այդ մասին անձամբ Զոհրաբյանն է հայտնել՝ սոցցանցի իր էջում գրելով․
«Նիկոլ Փաշինյանը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, պարտավոր է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներով ղեկավարվել, որոնք են՝ (1) հանրությանը ծառայելու գիտակցումը, (2) հավատարմությունը հանրային շահին, (3) բարեկրթությունը և հարգալիրությունը, (4) բարեխղճությունը, (5) օբյեկտիվությունը:
Ցանկացած իրավիճակում բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն և զսպվածություն ցուցաբերելու պարտականություն ունեցող Նիկոլ Փաշինյանն իր անզուսպ (լկտի) բառապաշարով, խտրական վերաբերմունքով պայմանավորված՝ ոտնձգություն է կատարում բարձրաստիճան հոգևորականների, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ, ինչպես նաև փորձում է միջամտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարմանը:
Հիշեցնեմ, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:
Այս և մյուս խախտումների կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել: Հանձնաժողովից ակնկալվում է վարույթ հարուցել և եզրակացություն ընդունել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...