ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
Հայ ազգային կոնգրեսը փլուզվու՞մ է
Չեն կողմնորոշվում` ում վաճառել «Հին Էրիվանը»
Ալիկ Սարգսյանը կդառնա Արարատի մարզպետ
ԵՂԱՆԱԿ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման մասին. «Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաեւ մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաեւ այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, եւ լավ կլինի, որ ձեւը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երեւանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»: 
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սաակաշվիլիի մասին. «Վստահ եմ, որ մեր ժողովուրդը որեւէ հակակրանք չունի Վրաստանի հանդեպ: Ընդհակառակը, Վրաստանը մեզ մոտ երկիր է, վրացի ժողովուրդը մոտ եւ հարազատ է մեզ: Եւ մենք բազմիցս փրկել ենք նրանց, ինչ էլ ասեն որոշ վրացի գործիչներ: Ուստի Սահակաշվիլին դատարկ տեղ է, զրո, նա վաղ թե ուշ կհեռանա քաղաքական պատմությունից, եւ ցանկացած առաջնորդ, ով էլ հայտնվի այնտեղ, մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները»: 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` info@top-news.am

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan