Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինի ԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico 1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ Վարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ) ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունը Մոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է Բելգրադ Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստին Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարին Առցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)

ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելԺնևում սովորելու հնարավորությունՆոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ ՌեանիմանիանՊաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված նոր նամականիշԻրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Հայաստան

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը սուր քննադատության է ենթարկել չափորոշիչ մշակողներին

Եկեղեցու պատմությունը՝ որպես առանձին առարկա դպրոցներից հանելու թեման առավել ակտիվ սկսեցին քննարկել, երբ հայտարարեցին, որ ավարտվել է հանրակրթության չափորոշիչների մշակումը։ Այս առնչությամբ Hraparak.am-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

Նրա խոսքով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ստացել է ԿԳՄՍ նախարարության փոխանցած հանրակրթության չափորոշիչի նախագիծը. «Փաստաթուղթը ծավալուն է, որի շուրջ Մայր Աթոռի կառույցներում քննարկումները շարունակվում են, արդյունքում կձեւավորվի ու հանրությանը կներկայացվի Ամենայն Հայոց Հայրապետի եւ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը։ Որոշակի մտահոգություններ առկա են, կան նաեւ պարզաբանման կարոտ հարցեր։

Հարկ եմ համարում նշել, որ չափորոշիչի պատրաստման եւ քննարկման գործընթացում տարօրինակ կողմեր են նկատելի՝ առնչված Հայոց եկեղեցու ներգրավվածությանը, անհասկանալի պատճառներով փորձեր են կատարվում այլափոխելու իրողությունները։ Համաձայն 2019 թ․ հունիսի 17-ին պետական հանձնախմբի կրթական հարցերով ենթահանձնախմբի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, եկեղեցու ներկայացուցիչը պետք է ընդգրկված լիներ չափորոշչի պատրաստման ողջ գործընթացում։

Սակայն մեր ներկայացուցիչն ընդամենը հրավիրվել էր հունիսի 11-ին՝ մասնակցելու վերջին փակ քննարկմանը, 3 տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ կրթության փորձագետների հետ միասին, որի ընթացքում ներկայացվել են փաստաթուղթը եւ դրա հետ առնչված հայեցակարգը։

Ընկալելի է, որ այս ձեւաչափում, երբ յուրաքանչյուր մասնակցի դիտարկման համար 2-3 րոպե է հատկացվում, հնարավոր չէ ակնկալել արդյունավետ քննարկում, առավել եւս՝ ինչ-ինչ խնդիրների բարձրաձայնում, ինչի պատճառով էլ Հայր Զաքարիայի կողմից դիմում է ներկայացվել՝ Մայր Աթոռին տրամադրելու նախագծի օրինակը։ Ի դեպ, Մայր Աթոռին տրամադրված օրինակը եւ օրեր անց հանրայնացված փաստաթուղթը տարբերվել են միմյանցից»,-ասել է Վահրամ քահանա Մելիքյանը:

Անդրադառնալով կոնկրեը «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, նա ասել է. «Շարունակ հնչող հայտարարություններով, որ նախարարությունը բաց է համագործակցության ու քննարկումների համար, փորձ է արվում տպավորություն ձեւավորել, իբրեւ թե եկեղեցու կողմից քայլեր չեն կատարվում այդ ուղղությամբ, ընդառաջում չկա կառուցողական համագործակցության ձեւավորման հարցում։ Այնինչ շուրջ մեկ տարի առաջ ստեղծված աշխատանքային խմբի (որի իրավասության շրջանակներում էր՝ զբաղվել ՀԵՊ առարկայի եւ այլ կրթական հարցերով) աշխատանքը կաթվածահար էր եղել, որովհետեւ նախարարությունն անպատասխան էր թողնում Մայր Աթոռի նշանակած հանձնախմբի անդամների բոլոր դիմումները եւ փորձերը՝ շարունակելու աշխատանքներն Ամենայն Հայոց Հայրապետի եւ ՀՀ վարչապետի սահմանած ձեւաչափում։

Թերեւս անպատրաստ էին այդ ժամանակ հարցերին պատասխաններ տալու։ Եվ երբ այլեւս որոշում է կայացվել, ըստ փոխնախարարի, «․․․լիովին պատրաստ են այդ խոսակցությանը», պատրաստ են համագործակցության եւ լայն քննարկման։

Անկախ ամեն ինչից, հավատարիմ մեր առաքելությանը եւ ժողովրդին ծառայելու ուխտին, Մայր Աթոռը շարունակում է պատրաստակամություն դրսեւորել թե՛ մասնագիտական, թե՛ հանրային քննարկումների մասնակցելու հարցում։

Միեւնույն ժամանակ դժվար ենք պատկերացնում, թե ինչպե՛ս կարելի է քննարկել, եթե նախարարությունը, դատելով հայտարարություններից, արդեն ունի ձեւավորված քաղաքական դիրքորոշում։ Սա անընդունելի մոտեցում է։

Ի վերջո, այս առարկայի նպատակը նախ մեր ժողովրդի շահն է, նաեւ այս առարկայի միջոցով երիտասարդ սերնդի դաստիարակությունը:

Այս առումով ընկալելի է այն ընդվզումը, որն առաջացել է կատարված հայտարարությունների առնչությամբ։ Հայոց եկեղեցին այս հարցում պատասխանատվություն ունի։ Առաջիկայում, վստահ եմ, տեղի կունենան անհրաժեշտ բաց եւ լայն քննարկումներ պատասխանատու կառույցների հետ, եւ այդ քննարկումների վերաբերյալ պատշաճ կիրազեկվի նաեւ ժողովուրդը։ Եկեղեցին երբեւէ չի զլանում համագործակցության ոգի դրսեւորել, առավել եւս՝ երբ հարցը վերաբերում է ազգի ապագային։ Այս առումով եկեղեցին ակնկալում է Հայաստանում եւ սփյուռքում բոլոր կարող հայորդիների եւ ազգային կառույցների մասնագիտական գործուն ներգրավվածությունը։

Անձնապես իբրեւ ծնող, նաեւ երկար տարիների դասախոս՝ չեմ կարծում, որ հենց այս առարկան էր վնասակար մեր զավակների համար եւ ավելորդ՝ հանրակրթության գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում։ Տպավորությունս է, որ չափորոշիչը մշակվել է սոսկ այս նպատակով։ Այո՛, բոլորս մտահոգ ենք դպրոցի զարգացման համար։ Մնացյալը՝ պաշտոնական դիրքորոշմամբ»: