Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Մշակույթ

Չարենցի հետ եւ առանց Չարենց

Երջանկության ֆենոմենը դա հոգու ամենակատարյալ վիճակն է եւ մարդու ամենաաստվածատուր իրավունքը: Ցանկացած աշխատանք, մտավոր եւ հոգեւոր ճիգ վատնված է համարվում, եթե չի թեթեւացնտւմ մարդկային տառապանքը, սրբելու արցունքնը, փրկելու նրա արժանապատվտւթյունը: Վատնված եթե չի երջանկացնելու մարդռւն: 

Երջանկության եւ արդարության զգացում կապրեմ, երբ մարտի 13-ին կամ նոյեմբերի 28-ին, կամ ցանկացած մի այլ օր, կկարողանամ թոռնիկիս ձեռքը բռնած ծաղիկներ խոնարհել Չարենցի շիրիմին... Պանթեոնռւմ կամ մի այլ տեղ...

Բոլշեւիկները չկարողացան Չարենցին դարձնել իրենց երգիչը, տրուբադուրն ու գուսանը: Չարենց արվեստագետը ի վերուստ իր պարտականությամբ փորձում էր հղկել հայ մարդու ճաշակը, բոլոր հնարավոր միջոցներով ժողովրդին բարձրացնել դեպի արվեստը եւ ոչ թե արվեստն իջեցնել մինչեւ ժողովրդի մակարդակը:

Սոցռեալիզմին շողոքորթողն ու քծնողը ցնծությամբ էր դիմավորում յուրաքանչյուր ձերբակալություն ու մահ: Չարենցը պայծառ տողերով ողբաց նահատակների կորուստը.

-Դեռ տարիներ կապրես իբրեւ մասունք թաքուն
Կամ մի անցած հեռու,Նաիրյան միֆ...

Այպես երգեց նա եղերամահ Աղասի Խանջյանին, ու պայծառ նահատակ Բակունցին միչեւ հասավ ու հավասարվեց նրանց: Չարենցի տողերում երեւում է ազնիվ,տառապած մի դեմք: Որքան ճիգ, որքան ջանք ու ժամանակ է նա վատնել ապացուցեւու, որ նա այն է ինչ կա եւ ոչ թե այն ինչ հակառակորդներն են ասել իր մասին:

1937-ի մարտին մահվանից 8 ամիս առաջ նա գրում է.

«Իմ 40-ամյա տարեդարձի օրը լրանում է իմ գրական գործունեության 25 տարին...25 տարի իմ ոգեկան հերկը հերկելռւց հետո տեսնում եմ իմ կրկնակի հոբելյանը, մենակ ու հալածական պոետ աքսորյալ սեփական հայրենիքում, հերկի եզերքին հայրենական երգի,ամայացած դաժանագույն եռանդով սեփական նախարարների եւ պետերի' հայրենի երգակիցների դեռ մնացած մի քանի խեղճերի հախուռն ցնծության ներքո»:

Ինչ անեմ ես, ինքնասպանություն գործեմ: Բայց այդ ո՞ւմ է հարկավոր, բացի դասակարգային թշնամիներից: Ինչպե՞ս վարվեմ ես: Ինձ կենդանի-կենդանի հաշվեմ թաղվա՞ծ...»

Նա խորապես համոզված էր, որ ամենակարող ժամանակը հաշվի կնստի բռնության ասպետների հետ եւ ինքը կբարձրանա հայ ժողովրդի սրտի պատվանդանին, դառնալով բրոնզ եւ անմահություն, քաղաք, փողոց եւ դպրոց: Նրան նախանձող, զազրախոս գրական թզուկների հասակը նույնիսկ նրա պատվանդանին չհասավ...

Չնայած գրական ասպարեզի քանքարավոր ջոկատը ընդունում է Չարենցի հանճարը, ցավով ու տարակուսանքով պետք է անդրադառնալ Չարենցի գործերի թարգմանություններին: Իլյա Էրենբուրգի, Լուի Արագոնի, Վ.Սարոյանի բարի վկայությունները ցավոք չբարձրացրին Չարենցին այն արժանավոր պատվանդանին, որը պետք է տեսանելի դարձներ նրան օտար ընթերցողին:

Ակներեւ է, որ «արհեստավարժ թարգմանիչները» գերադասռւմ էին գործ ունենալ թույլ բանաստեղծների հետ, որոնցից կարելի էր ամեն ինչ «սարքել»: Մինչդեռ Չարենցն իր բանաստեղծական անհատականռւթյամբ ընդունեց իր մեջ համաշխարհային բանարվեստի առաջավոր ավանդների սերուցքը եւ հայ բանաստեղծությունը բարձրացրեց մի նոր աստիճանի:

Նա կյանքից հեռացավ 1937-ի նոյեմբերի 28-ին, մի ցուրտ գիշեր, ժանգոտ երկաթե մահճակալի վրա, ստալինյան ասպետների կողմից ի վարձատրություն ազգային-հեղափոխական գրականությանը մատուցած վիթխարի վաստակի:

Չարենցի պոեզիան կարող է խոսել մարդկանց սրտի ու հոգու հետ: Ով ազնվորեն ծառայում է իր ժողովրդին նա պատկանում է բոլոր ժողովուրդներին: Չարենց ստեղծագործողի հենքը ազգային է, արժեքը՝ համամարդկային, ով դարձսվ իր ժողովրդի մեծագույն ու ողբերգական անուններից մեկը:

Չարենցի անհայտ գերեզմանը շիկացաց խարան է այն ժամանակների ու նրա հեղինակների ճակատին: Արհեստական միջոցներով չմաքրենք այդ խարանը...:

Այո արհեստական միջոցներ հիրավի պետք չեն, չէ որ ինքը Չարենցը չէր սիրում արհեստականն ու շինծուն,որովհտեւ ինքն իսկական էր...

Չհամաձայնելով Վ.Դավթյանի կարծիքի եւ 82-ամյա մեր անտարբերության հետ, մենք պարտավոր ենք իմանալ Չարենցի աճյունի տեղը եւ ցանկության դեպքռւմ կիմանանք: Պետք է գոնե փորձել գտնել եւ չմեղանչել բարոյականռւթյան դեմ: Չարենցի անհայտ գերեզմանը շիկացաց խարան է նաեւ մեր ճակատին, իսկ կամք դրսեւորելը,ձգտելն ու փնտրելը արհեստական միջոց չէ: Առավել եւս, որ ես ձեր խոնարհ ծառան 90 տոկոս ճշգրտությամբ գիտեմ եւ ոչ միայն ես, թե որտեղ են հանգչում նրա մասունքները .. Երեւնյան լճի կամրջի տակ:

1936-Ին Փարիզի Պեր լաշեզ գերեզմանատնից Հայաստան բերվեց Կոմիտասի աճյունը եւ Երեւանի այժմ իր անունը կրող Պանթեոնռւմ գտավ իր վերջին հանգրվանը: Այդ կապակցռւթյամբ Չարենցի արտասանած երեք բառը սարսուռ է առաջացնում.
ՀՈՂԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅՐԵՆԻՔ...

Ուզում եմ եւ թող որ Չարենցի մասունքները թաղվեն Հայոց Հողում Հայերեն...
Ուզում եմ եւ թող մի անգամ էլ Հողը Դառնա Հայրենիք...

Գեւորգ Հովհաննիսյան