Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Մշակույթ

Ինչպես սկսվեց Չարենցի ընկերությունը մորֆիի հետ

Եղիշե Չարենցը, հանճարեղ պոետ լինելուց զատ, նաև մարդ էր, քաղաքացի, ով ուներ իր բնավորության լավ ու վատ կողմերը։ Թերևս, Չարենցի դեպքում ևս գործում է չգրված օրենքն այն մասին, որ հանճարներին կարելի է ամեն ինչ։ Եթե անկեղծ լինենք, ապա որպես հասարակության մեջ ապրող մարդկային տեսակ՝ Չարենցը շատերի համար ուղղակի անտանելի էր, իսկ պոետ Չարենցը՝ պաշտելի։ Որքան էլ մինչ օրս գրականագետներն ու ուսումնասիրողները բազմաթիվ հոդվածներ են գրել Չարենցի կյանքի ու գրական ստեղծագործությունների մասին, այնուամենայնիվ այս պոետը մինչ օրս շարունակում է մնալ ամբողջովին չուսումնասիրված։ Եվ հատկանշական է, որ կենսագրական ինչ-ինչ նոր տեղեկություններն իրենց հետ կարող են բանաստեղծի ստեղծագործության վերլուծության նոր շերտ բացահայտել։ Այս հնարքին դիմելով՝ կփորձենք Չարենց մարդու կյանքին վերաբերող մի իրողության հետ առնչվել։ Բավական է կարդալ Եղիշե Չարենցի անտիպ գործերից մեկի սկիզբը, ու պարզ կդառնա, որ բանաստեղծը թմրադեղերի նկատմամբ «սեր» ուներ․

Հիմա, լսիր, սկսում եմ իմ ինտիմ
Պոեմն անհուն, և մեղսական, և թովիչ։
Սիրում եմ ես, ինչպես գիտես, կոկաին,
Հայտնի եմ ես, որպես անբուժ մորֆինիստ։

Եղիշե Չարենցի ու թմրադեղերի «մտերմության» մասին բացառիկ հուշ ունի պոետի մտերիմ ընկեր Միքայել Մազմանյանը, ով մանրամասն պատմում է մի դեպք այն մասին, որից հետո Չարենցի մոտ առաջացավ «սեր» դեպի թմրադեղերը․

«1929 թվականին Չարենցը հիվանդացավ ու պառկեց Մոսկվայի քաղաքային երկրորդ հիվանդանոցում։ Մի հայտնի վիրաբույժի կատարած անդամահատությունից հետո ես ու Կարոն այցելեցինք Չարենցին։

– Տեսե՛ք, ինչ ահռելի քարեր հանեցին երիկամունքներիցս,- ասաց Չարենցն ու բացեց թղթի մեջ փաթաթված կաղնու չափ մի քար և դրա կեսի չափ էլ մյուսը։ -Զարհուրելի ցավեր էի զգում օպերացիայից հետո, ու ցավերը մեղմելու համար մորֆի սրսկեցին մի քանի անգամ. խիստ դուր եկավ ինձ։ Հիմա էլ թեև ցավեր չեմ զգում, սակայն գոռգոռում եմ, իբրև թե ցավեր ունեմ, ու գալիս սրսկում են։

Այդպես սկսվեց Չարենցի ընկերությունը մորֆիի հետ։ Նա զգում էր ավերածությունն իր օրգանիզմի վրա, սակայն արդեն ընտելացել էր ու դժվարանում էր թողնել։ Օրինակ էր բերում Վալերի Բրյուսովին և ուրիշներին, որոնք գործածում էին ու դրանով մխիթարվում: («Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին»․ Երևան, 1961 թվական)

Այս հուշից պարզ է դառնում, որ Չարենցն իրականում առաջին անգամ թմրադեղ՝ մորֆի, օգտագործել է 1929 թվականին։ Սակայն, երբ թերթում ենք «Երևանի ուղղիչ տնից»-ը, տեսնում ենք, թե ինչպես է Չարենցը նկարագրում այն բանտարկյալներին, ովքեր թմրադեղ էին օգագործում։

«Դեռ կորպուս տեղափոխվելուց առաջ ես գիտեի, որ կան կալանավորներ, որոնք «անաշա» են ծխում: Անաշան աֆիոնի նման մի բան է, որ հարբեցնում է ծխողին: Վնասակար բան է, թուլացնում է տեսողությունը և զրկում է կամքից ու ընդունակություններից: Դրա դեմ կռվելը չափազանց դժվար է, համարյա անհնարին՝ այն պարզ պատճառով, որ շատ քիչ տեղ է բռնում, մի գրամը բավական է չորս-հինգ ծխախոտի, իսկ յուրաքանչյուր ծխախոտը՝ հարբեցնելու համար: Ինչքա՛ն էլ մանրակրկիտ խուզարկեն՝ կարելի է անցկացնել: Եվ կալանավորներն անցկացնում էին ու ծխում: Անաշայի ազդեցության յուրահատուկ կողմերից մեկն էլ այն է, որ ծխողին միանգամայն հիմարացնում է, համարյա դարձնում իդիոտ: Ծխողը թուլանում է, հիմարաբար ծիծաղում, հետո ծանրանում է գլուխը ու քնում»։ (Եղիշե Չարենց «Սովետական գրող», 1987 թվական)

Թեև այստեղ Չարենցը չի նշում իր օգտագործման մասին, սակայն, երբ ժամանակագրական առումով տեսնում ենք, որ սա եղել է 1926 թվականին, հասկանում ենք, որ այս պատմությունը, դեպքն ուղղակիորեն ազդել է Չարենցի վրա, և միգուցե առիթ է հանդիսացել, որպեսզի նա կամաց-կամաց սկսի «մտերմանալ թմրադեղերի հետ»։ Իրականում բանտային կյանքն ու բանտում տեղի ունեցող իրադարձությունները շատ մեծ ազդեցություն են թողնում մարդու, հատկապես՝ գրողի կյանքում։

Պատահականություն չէ նաև ռուս մեծ գրող Ֆյոդոր Դոստոևսկու աքսորի շրջանը, ով Չարենցի սիրած հեղինակներից մեկն էր։ Դոստոևսկու կենսագիր Միլլերը գտնում էր, որ Դոստոևսկին աքսորավայրում լսում էր դատապարտյալների պատմությունները, որոնք հետաքրքիր էին։ Այդ ամենից հետո ռուս մեծ գրողը սկսում է ավելի շատ լսել աքսորականների պատմությունները։ Աքսորականներից մեկի՝ հանցագործ Գերասիմ Չիստովի պատմությունն էր, որ հիմք էր հանդիսացել Դոստոևսկու համար, որպեսզի նա գրի իր «Ոճիր և պատիժ» վեպը։ Սա ուղղակի մի փոքրիկ ակնարկ ու մեջբերում է այն մասին, որ արվեստագետների և հատկապես գրողների վրա մեծ ազդեցություն է թողնում աքսորն ու բանտարկությունը։

Այդ ամենից չէր վրիպելու Չարենցը, ով իր դառն ու դժվարին կյանքում ստիպված էր 2 անգամ «ճաշակելու» անազատության ճաղավանդակները, որոնք երկուսն էլ ցավոտ եղան, քանի որ առաջինի դեպքում նա կորցրեց իր հավիտենական սիրելիին՝ Արփենիկին, իսկ երկրորդի դեպքում կորցրեց ինքն իրեն։ Իրականում Չարենցի «Երևանի ուղղիչ տնից»-ում նկարագրվում են շատ դեպքեր, իրադարձություններ, որոնք առաջին հայացքից լոկ նկարագրություններ են, սակայն իրականում այդ դեպքերի, մարդկանց ու օրերի հետ ամուր կապված էր Չարենցը, ում սիրում էին բանտարկյալները, քանի որ բանտում Չարենցի ներկայությունը կալանավորների համար արդեն իսկ հպարտություն էր։

168.am