Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. Թրամփ Վարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանը Սահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան Օլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. AP Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Պարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել Ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում են Ստորագրվել է համագործակցության հուշագիր Ջուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատուն

Ես Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդները
Հայաստան

Կյանքեր փրկելու մշակույթը

1999 թվականից Հայաստանում գործում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական կազմակերպությունը, որը միջնորդ է հանդիսանում հիվանդ մարդկանց և դոնորների միջև, որոնք պատրաստ են իրենց արյան ցողունային բջիջները տրամադրելով մարդկային կյանքեր փրկել: Կազմակերպության աշխատանքի արդյունքում Հայաստանում ոսկրածուծի դոնոր դառնալու պատրաստակամություն է հայտնել ավելի քան 30 000 մարդ: «Առողջապահական համակարգ»-ի զրուցակիցը Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն է:
-Պարոն Նազարեթյան, արդեն շուրջ 20 տարի է՝ Հայաստանում գործում է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը: Որքանո՞վ է կարևոր նման կազմակերպության գործունեությունը Հայաստանում և աշխարհում:
- Որոշ հիվանդությունների դեպքում հիվանդ մարդիկ դեղորայքային բուժումից ու վիրաբուժական միջամտություններից բացի, կարիք ունեն նաև մարդկանց, ովքեր կարող են տրամադրել որոշակի քանակով արյուն կամ ցողունային բջիջները: Այս դեպքում հարց է առաջանում, թե որքա՞ն է պատրաստակամ մարդը՝ օգնելու մեկ ուրիշ մարդու: Այս խնդիրը շատ խորը էթիկակական, սոցիալական և մշակութային նշանակություն ունի: Մեզ մոտ ինչ -որ մեկին անվարձահատույց ինչ-որ բան տալու գաղափարը , ցավոք, դեռ արմատավորված չէ: Մեր կազմակերպությունը հենց այդ մշակույթն է փորձում ձևավորել և տարածել: Եթե դա ինքնահոսի թողնենք, հետևանքը դաժան է լինելու: Մի օրինակ բերեմ ու ծայրահեղացնենք, որպեսզի ավելի ցայտուն երևա ուրիշների խնդրին անտարբեր մնալու հետևանքը: Ի՞նչ կլիներ, եթե աշխարհում բոլոր մարդիկ հրաժարվեին փոխներարկման համար արյուն կամ ցողունային բջիջներ տրամադրել հիվանդ մարդկանց, որոնք դրա շնորհիվ ապրելու հնարավորություն են ստանում: Ըստ ամենայնի, մարդկությունը մի քանի դար հետ կգնար և անհրաժեշտություն կլիներ փոխներարկման համար արյուն վերցնել արդեն մահացած մարդկանցից… Մեր գործունեությունը դրան է ուղղված՝ որ չհասնենք այն պահին, երբ ստիպված կլինենք մահացած մարդկանցից արյուն կամ ցողունային բջիջներ վերցնել: Մարդիկ պետք է հասկանան, որ մի օր դա կարող է անհրաժեշտ լինել իրենց ընկերոջը, բարեկամին, կամ հենց իրենց, բայց չլինեն դոնորներ, որ պատրաստ կլինեն օգնել: Ի դեպ, կարևոր է, նաև հասկանան, որ արյուն կամ ցողունային բջիջներ տալով՝ իրենք ոչինչ չեն կորցնում: Մարդու օրգանիզմում շրջանառվում է հինգ լիտր արյուն և այն անընդհատ վերականգնվում է:
-Շուրջ 20 տարվա գործունեության ընթացքում ավելի քան 30000 մարդու արյուն եք տիպավորել և գրանցել համակարգում: Ինչպե՞ս եք գտնում մարդկանց, որոնք պատրաստակամություն են հայտնում դոնոր դառնալու:
- Մարդն իր օգանիզմում ունի 100 միլիոնի հասնող ցողունային բջիջներ, որից ամբողջ կյանքում օգտագործվում է 5-10 տոկոսը: Բայց ցողունային բջիջների այդ մեծ պաշարը կարող է փրկել մեկ ուրիշ մարդու կյանք: Այստեղ, սակայն, պետք է մի կարևոր հանգամանք հաշվի առնել: Մարդիկ, արտաքնապես իրար շատ նման լինելով, տարբեր են գենետիկորեն և չեն կարող ընդունել ամեն տեսակի հյուսվածքներ: Ցողունային բջիջները ընդունվում են միայն այն դեպքում, երբ դոնորը և հիվանդը գենետիկորեն նման են: Մեր կազմակերպության առաքելությունն է կազմակերպել կարիք ու տալու պատրաստակամություն ունեցող՝ գենետիկորեն նման մարդկանց հանդիպումը: Ինչպե՞ս է դա կատարվում: Առաջին հերթին՝ առողջ մարդկանցից 2-3 գրամ արյուն վերցնելով՝ հետազոտում, տիպավորում ենք այն և տվյալները ներբեռնում համակարգ: Երբ երկրագնդի որևէ ծայրում գտնվող հիվանդին ցողունային բջիջներ է անհրաժեշտ լինում, տվյալները դրվում են համակարգում: Յուրաքանչյուր երկիր փնտրում է իր բազայում նման գենետիկա ունեցող դոնորների: Եթե մենք գտնում ենք այդ տվյալներին համապատասխանող մարդու, ապա տեղում առանձնացնում ենք ցողունային բջիջները և ուղարկում տվյալ երկիր:
Որքան շատ մարդ գրանցված լինի համակարգում, այնքան կմեծանա համապատասխան դոնոր գտնելու հավանականությունը: Այդ պատճառով, մենք անընդմեջ տեղեկատվական ծրագրեր ենք իրականացնում, տարբեր ոլորտի, տարբեր կազմակերպությունների մարդկանց բացատրում կարևորությունը: Հաճախ ենք լինում մարզերում, Արցախում, բացատրում խնդրի էությունը: Շատ դոնորներ ունենք նաև սփյուռքից: Կարող եմ նշել, որ տարեցտարի մարդկանց գիտակցությունը բարձրանում է, հասկանում են անհրաժեշտությունը և աշխարհի մեծ ընտանիքի մաս կազմելու կարևորությունը: Չէ՞ որ մի օր էլ հնարավոր է իրենց պետք լինի այդ օգնությունը, ու աշխարհի մյուս ծայրում ապրող անծանոթ մեկը դառնա փրկության օղակը:
Ցողունային բջիջներ առանձնացնելու պրոցեդուրան ինչպե՞ս է ընթանում և արդյո՞ք վտանգավոր չէ դոնորի առողջության համար:
-Պետք է ֆիքսել, որ համակարգում գրանցվելը դեռ բոլորովին էլ չի նշանակում, թե ձեզ հնարավորություն կտրվի մարդու կյանք փրկել: Մարդկանցից, ովքեր պատրաստակամություն են հայտնում ոսկրածուծի դոնոր դառնալ, մենք շատ քիչ քանակությամբ արյուն ենք վերցնում և գրանցում տվյալները: Գուցե տարիներ հետո կգտնվի նրա նման գենետիկա ունեցող մեկը, որին անհրաժեշտ կլինեն ցողունային բջիջներ, գուցե և ոչ: Եթե նման անհրաժեշտություն է առաջանում, դոնորը առաջին հերթին լիարժեք հետազոտվում է: Այնուհետև կատարվում է ցողունային բջիջների առանձնացում: Պրոցեդուրան տևում է չորս ժամ, կատարվում է հատուկ սարքավորման միջոցով: Արյունը անցնում է սարքավորման միջով, ցողունային բջիջները աֆերեզվում են, և արյունը կրկին վերադառնում է օրգանիզմ: Դոնորի առողջության համար պրոցեդուրան բացարձակ վտանգավոր չէ: Նշեմ, որ եթե, օրինակ, առողջ մարդը փոխներարկման համար 450 մլ արյուն է տալիս, մի քանի ամիս է անհրաժեշտ, որ նա կրկին կարողանա արյան դոնոր դառնալ: Իսկ ցողունային բջիջներ տալու դեպքում նման սահմանափակում չկա, անգամ կարելի է հաջորդ օրը կրկնել պրոցեդուրան:
-Ո՞ր հիվանդությունների դեպքում է հիմնականում անհրաժեշտ լինում ցողունային բջիջների կիրառումը, և որքա՞ն է բուժման հավանականությունը:
- Հիմնականում արյան հիվանդությունների դեպքում է անհրաժեշտ ցողունային բջիջները կիրառել, չարորակ և ոչ չարորակ քաղցկեղների դեպքում: Չենք կարող խոսել 100 տոկոսանոց արդյունքի մասին, բայց կարող ենք փաստել, որ բավականին լավ արդյունքներ են լինում: Դա կոչվում է հնարավորությունների պատուհան, որտեղից կարող է օգնություն գալ: Բուժման հավանականությունը բարձրանում է շուրջ 80 տոկոսով: Իտալացի մի աղջնակ կար, որին տարիներ առաջ փոխանցվեցին հայ երիտասարդի ցողունային բջիջները, և այսօր մենք նամակներ ենք ստանում իտալական ռեեստրից, որ նա լիովին բուժվել է ու վիճակը շատ լավ է:
-Որ երկրներում ապրող մարդկանց հետ է ավելի հաճախ համընկնում հայ դոնորների գենետիկ պատկերը:
-Մարդկությունը առաջացել է մեկ արմատից, այդ պատճառով, որքան էլ մենք տարբեր լինենք իրարից, գենետիկական պատկերը երբեմն կարող է պատահաբար համընկնել: Չկա հայկական, թուրքական, պարսկական, արաբական կամ այլ ազգերի գեն: Կա հավանականություն, որ մարդկանց մոտ որոշակի գեներ ավելի հաճախ լինեն, քան մյուսների մոտ: Գենետիկական նմանություն ունեցող մարդուն գտնելու հավանականությունը ավելանում է, եթե դոնորը և հիվանդը նույն ազգի են: Ավելի հավանական է նաև, որ մենք նման համատեղելիություն կգտնենք հրեաների, արաբների, պարսիկների համար, քան, ասենք, չինացու:
Հայաստանից շուրջ 30 ոսկրածուծի դոնոր է եղել այս տարիների ընթացքում: Այս տարի մեկ դեպք ենք ունեցել: Հիվանդը Իրանից էր և, մեր տվյալներով, բավականին հաջող ելք է ունեցել բուժումը: Ի դեպ, հիվանդը և դոնորը հետագայում չեն շփվում: Միայն մեկ տարի անց կարելի է փոխանցել տվյալները, եթե նման ցանկություն հայտնի բուժում ստացած հիվանդը:
Ինչպե՞ս և ի՞նչ հաճախականությամբ եք թարմացնում բազան: Չէ՞ որ տարիների ընթացքում մարդիկ կարող են փոխել հասցեն և հեռախոսահամարը:
-Մարդկանց տվյալները համակակարգում պահվում են մինչև նրանց 60 տարեկան դառնալը: Իսկ հարցաթերթիկը լրացնելիս խնդրում ենք լրացնել նաև մի երրորդ մարդու տվյալներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի գտնել դոնորին: Մեր կազմակերպությունը արդեն չորս տարի է՝ զբաղվում է նաև նորածինների պորտալարի ցողունային բջիջների հավաքագրմամբ: Շուրջ հարյուր ծնող են ցանկություն հայտնել, որ իրենց փոքրիկի պորտալարից ծնունդից հետո 20 րոպեի ընթացքում առանձնացվեն ցողունային բջիջները, սառեցվեն և պահպանվեն: Այս դեպքում բջիջները օգտագործվում են միայն տվյալ երեխայի համար, որ տարիքում էլ նման անհրաժեշտություն առաջանա: Բարեբախտաբար, առայժմ այդ ցողունային բջիջները օգտագործելու կարիք չի եղել, երեխաները չեն հիվանդացել: