Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Հայաստան

Տեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէ

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը Կառավարության առաջիկա տարվա առաջնահերթություններից է՝ հայտարարել է  արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ Նախարարի խոսքով՝ նոր սահմանադրության մշակման ճանապարհին ժամկետից չեն շեղվելու։ Թեև դեռ բավական անելիք կա փաստաթղթի մշակման հարցում, բայց նախարարն արդեն նաև ժամկետ է հրապարակել, թե երբ է հանրության դատին հանձնվելու նոր սահմանադրության տեքստը։ Արդյոք հանրաքվեի ժամկետները հարմարեցվելու են Բաքվից հնչող պայմաններին և խաղաղության պայմանագիր կնքելու ձգտումներին։

Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի մարտին՝ հաստատել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Հանրաքվեի ժամկետ, սակայն, դեռ որոշված չէ։ Այս պահին այս առումով  որոշակի է, որ օրենքով արգելված է հանրաքվեն և համապետական  ընտրությունները համաժամանակ կազմակերպելը։ 

Նոր սահմանադրության ընդունման ժամկետի հարցն ուշագրավ է նաև այն առումով, որ Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա:

Մի կողմից օրերս խորհրդարանի պատգամավորի մակարդակով Բաքվից կարծիք էր հնչել, որ պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, այսինքն՝ մինչև հունիս։ Մյուս կողմից կա Անկախության հռչակագրին հղմանն առնչվող թեման։   

Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը, ըստ Գալյանի, այս հարցին դեռ չի անդրադարձել, որոշել են ներածության խմբագրումը թողնել աշխատանքների ամենավերջում։

Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո վարչապետ Փաշինյանը իր անձնական քաղաքական դիրքորոշումն էր հայտնել, որ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Արդարադատության նախարարը վստահեցնում է, որ այսպես ասած կուլիսային մոտեցումներ չկան։ Ամեն ինչը կքննարկեն նախագիծը հանրությանը ներկայացնելիս։

Սահմանադրական փոփոխությունների խորհրդի աշխատանքները բոյկոտող ընդդիմադիրների որոշումը չի կարող նոր սահմանադրության լեգիտիմության հարց առաջացնել՝ ընդգծում է Գալյանը;

Թեև նոր Սահմանադրության նախագծի տարբեր գլուխներ խորհրդում դեռ չեն քննարկել, բայց արդեն հստակ գիտեն, որ Հայաստանում կառավարման գործող համակարգը չի փոխվելու․ Հայաստանը մնալու է խորհրդարանական կառավարմամբ երկիր։ Հետևաբար մինչև Սահմանադրության հանրաքվեն, քաղաքական ուժերը գիտեն՝ինչ կանոններով են մրցապայքարի մեջ մտնելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Արդարադատության նախարարն, ի դեպ, փակագծեր բացեց կայացված այն որոշման առումով, որ կուսակցությունների համար նախընտրական շրջանում «խաղի կանոններ» փորձելու են չփոխել։ 2025–ի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության հարցը կարող է ազդել ընդհուպ ընտրություններին կուսակցությունների մասնակցության–չմասնակցության հարցի վրա։ Գալյանը հիշեցնում է, որ թափանցիկությանն առնչվող նոր կարգավորումներ ընդունվել են անցած տարվա ընթացքում, բայց սա դեռ ամենը չէր․

Հայաստանի համապետական ընտրություններից առաջ խաղի կանոնների որոշակի փոփոխություն մինչդեռ ակնկալում են միջազգային կառույցներում։ Վերջին անգամ այդ խնդիրների մասին, մասնավորապես, անդրադարձ կա ԵԽԽՎ կողմից օրերս ընդունված բանաձևում։ Վեհաժողովը կոչ է անում բարելավելու քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները, որպեսզի ընտրարշավը լինի խնդիրների և քաղաքականության վրա հիմնված, և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից: Եվրոպական կառույցը նաև նպատակահարմար է գտնում քաղաքական դաշտում համապատասխան վարքագծի կանոնների ընդունում։ Բայց մինչև այս բանաձևի ընդունումը Հայաստանի կառավարությունում արդեն մշակում էին մեխանիզմներ ատելության խոսքի դեմ պայքարի համար։ 

Առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ դիտորդների լիազորությունների հետ կապված փոփոխություններ արդեն արվել են։ Հետագա շահարկումներից խուսափելու համար նախընտրական փուլից առաջ նախարար Գալյանը հիշեցնում է նաև ՀՀ օրենսդրական դաշտում առկա մյուս կարգավորումները, համաձայն որոնց՝ կան մարմիններ և մարդիկ, ում արգելված է մասնակցել նախընտրական քարոզարշավին։ Կրոնական կազմակերպությունները հատուկ նշված են այդ կարգավորումներում։

Ռադիոլուռ