Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
SpaceX ընկերությունը վերացրել է սահմանափակումները Ուկրաինայում Փոփոխություններ՝ ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար Արման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի Հարցեր, որոնք կարևոր են Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի համար ՃՏՊ Աճառյան փողոցում, կան տուժածներ Հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ) Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Արսեն Զախարյանը գոլ խփեց 80-րդ րոպեին

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երեխաների և դեռահասների համար սոցցանցերի արգելքինSpaceX ընկերությունը վերացրել է սահմանափակումները ՈւկրաինայումՓոփոխություններ՝ ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացումՄիացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարԱրման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս ԱրաղչիՀարցեր, որոնք կարևոր են Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի համարՃՏՊ Աճառյան փողոցում, կան տուժածներՀեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Արսեն Զախարյանը գոլ խփեց 80-րդ րոպեինՄենք պետք է պաշտպանությունում ավելի ամուր լինենքԳազատար է վնասվել. Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներինՎթարային ջրանջատում Լոռու մարզի մի շարք հասցեներումArt Basel Paris-ը վաղաժամ փակվում էՔննարկվել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքըՓարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստումՍեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսովՆվիրատվություն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանըԴոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներինՍպասվում է առանց տեղումների եղանակՈստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբԴատարանը որոշել է՝ կարգալույծ հոգևորականների հայցը քննության ենթակա չէՀայաստանը դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ- ից. անդամակցության հարցը քննարկվելու է նոյեմբերի 11- ին. ՄասադիկովԱշխատատեղերի աննախադեպ աճ և աշխատավարձերի բարձրացում. սեպտեմբերի տպավորիչ ցուցանիշներըՄարսելում արգելք է սահմանվել բոլոր հանրահավաքների և ցույցերի վրաՀայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport ReportsՔննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինիՀաշտություն բնության հետՈւժեղ երկրաշարժ Տիբեթում. կան զոհերԱռաջիկա օրերին Ֆրանսիայում կարգելվեն անօրինական բողոքի ցույցերըCOP17․ ԿԳՄՍՆ տաղավարում սպորտի օր էՄոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակելՀայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel AwardsՎոլոդիմիր Զելենսկին անընդունելի և սխալ է համարել Դոնալդ Թրամփի մեղադրանքներըՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ԱԺ ընտրությունների արդյունքներըՈւսանողական վիզան կարող է չեղարկվել ուսումը կիսատ թողնելու կամ դասերից բացակայելու դեպքում․ ԱՄՆ դեսպանատունՔրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ նա կալանավորվել էԷկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներինՆիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակելՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր հայտերի թիվը կտրուկ աճ է գրանցելԱրարատ-Արմենիան 0։4 հաշվով պարտվեց ԱԶ ԱլկմարինԳյումրու Մուշ թաղամասի փողոցներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ

Կամուրջը դեռ ավերակ է, երկխոսությունը՝ ընթացքի մեջ․ «Ռադիոլուրը»՝ Անիի պատմական կամրջի թուրքական կողմում

Հոկտեմբերի 12-ից հայ և թուրք լրագրողները միասին մասնակցում են երկշաբաթյա ուղևորության․ առաջին հատվածն անցել են Թուրքիայում, երկրորդն արդեն Հայաստանում է։ «Մեդիա-ավտոբուսային շրջայցը» կազմակերպվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Հայկական կողմից այն իրականացնում են «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը և Հայաստանի արտադրողների ու գործարարների միությունը, թուրքական կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների և «Հրանտ Դինք» հիմնադրամները՝ Եվրոպական միության աջակցությամբ։

Ծրագիրը մասնագիտական փոխանակման նախաձեռնություն է, որի նպատակն է միավորել երկու երկրների մեդիա ներկայացուցիչներին և պատմել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առանցքային շերտերի մասին։

Խմբի կազմում է նաև «Ռադիոլուր»-ի թղթակիցը։

Անին՝ պատմական քաղաք, կամուրջը՝ երկու ափերի միջև կապի խորհրդանիշ։ Հայ-թուրքական սահմանի այս հատվածում՝ Անիի ավերակների հարևանությամբ, պատմական կամուրջն այսօր էլ ուշադրություն է գրավում։ Բայց դրա նշանակությունն այլևս միայն անցյալի ճանապարհների մասին չէ․ կամրջի վերականգնման շուրջ Հայաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունները նոր իմաստ են հաղորդում այս վայրին։

Այսօր կամուրջը չի ծառայում որպես գործող ճանապարհային անցում։ Հետևաբար դրա վերականգնման նշանակությունը միայն տրանսպորտային կապերի վերականգնմամբ չի սահմանափակվում։ Այն կարող է դառնալ երկու երկրների միջև երկխոսության և համագործակցության տեսանելի խորհրդանիշ։

Անիի պատմական տարածք են այցելել նաև հայ և թուրք լրագրողները՝ «Մեդիա-ավտոբուսային շրջայցի» շրջանակում։ Նրանք հնարավորություն են ունեցել տեղում տեսնելու կամուրջը, ծանոթանալու դրա պատմությանը և հասկանալու, թե ինչու է դրա համատեղ վերականգնումը տեղ գտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգում։

Կամրջի վերականգնման գաղափարի մասին հայտարարվել էր դեռևս 2023 թվականի փետրվարին՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման համատեքստում։ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին երկու երկրների հատուկ ներկայացուցիչները վերահաստատել էին այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածությունը։

Հաջորդ կարևոր քայլը 2026 թվականի մայիսի 4-ին էր․ Երևանում ստորագրվեց պատմական կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ արձանագրությունը։

Օգոստոսի 4-ին Երևանում կայացած համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվեցին շարունակել արձանագրության հնարավորինս արագ իրականացմանն ուղղված ջանքերը։

Սակայն քաղաքական պայմանավորվածությունները դեռ չեն նշանակում, որ վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են։ Կամուրջը շարունակում է մնալ փլատակների վիճակում, իսկ շինարարության մեկնարկի և ավարտի հստակ ժամկետներ հրապարակայնորեն չեն հայտարարվել։

Հստակ չէ նաև, թե որքան կարժենա կամրջի վերականգնումը, և ինչպես են կողմերը բաշխելու ֆինանսական պարտավորությունները։ Հաստատված նախահաշվի և ֆինանսավորման վերաբերյալ հրապարակային տվյալների բացակայության պայմաններում այս փուլում հնարավոր չէ նշել վերականգնման ընդհանուր արժեքը կամ յուրաքանչյուր երկրի մասնակցության չափը։

Հետևաբար, Անիի կամրջի պատմության հաջորդ էջը դեռ գրված չէ։ Այն, թե երբ պատմական կառույցի վերականգնման մասին պայմանավորվածությունը կվերածվի շինարարական աշխատանքի, առայժմ բաց հարց է։

Ռադիոլուր