Երևանում շարունակվում են շենքերի և հուշարձանների գեղարվեստական լուսավորման աշխատանքները
Երևանում շարունակվում են շենքերի և հուշարձանների գեղարվեստական լուսավորման աշխատանքները, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ լուսավորությունը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել ճարտարապետական կառույցների գեղեցկությունը՝ ընդգծելով մինչ այդ աննկատ մնացած մանրամասները։
Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն արդեն լուսավորել է մի շարք հուշարձաններ ու շենքեր և շարունակելու է այդ աշխատանքները՝ չխաթարելով շրջակա միջավայրի հանգստությունը։
Այսօր լուսավորվել է նաև 1967 թվականին կառուցված՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը, որի հեղինակներն են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու Սարգիս Գուրզադյանը։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
Անտոնիու Գուտերեշը իր երախտագիտությունն է հայտնել Մատենադարանի տպավորությունների գրքում
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
Հոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները մասամբ կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...