Ռուս-ուկրաինական հակամարտությունը, հնարավոր է, մոտենում է ավարտին. Ուշակով
Ռուսաստանի նախագահի օգնականը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը, հնարավոր է, մոտենում է ավարտին։
«Չգիտեմ՝ որքանով ենք մոտեցել դրան, բայց ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ»,- ընդգծել է Յուրի Ուշակովը: Նա մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի և Սպիտակ տան բանագնացի փակ հանդիպումը, որը տևել է շուրջ 3 ժամ։
«Սթիվ Ուիթքոֆը ներկայացրել է Զելենսկու հետ Օսլոյում կայացած բանակցությունների արդյունքները, եվրոպացիների և Կիևի մոտեցումներում ի հայտ եկած որոշ նոր միտումներ, թեև դրանցում շատ օգտակար բան չկար», - մանրամասնել է Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով, հաշվի առնելով ամերիկյան կողմի ազդակները, Մոսկվան պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները, որոնք կարող են տեղի ունենալ Աբու Դաբիում` փորձագիտական մակարդակով։
«Ակնկալում ենք քննարկել հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության համակարգի ձևավորումը», - շարունակել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ուշակովի խոսքով՝ հանդիպմանն անդրադարձ է եղել նոյեմբերին Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման հնարավորությանը, որն առաջարկել է Դոնալդ Թրամփը: Վլադիմիր Պուտինի օգնականը հայտնել է, որ կողմերից որևէ մեկը դեմ չէ դրան, Պեկինն այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում:
Տնտեսական հարցերով Կրեմլի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էլ, որը ներկա է եղել Պուտինի և Ուիթքոֆի բանակցություններին, հայտնել է, որ կողմերը եկել են ընդհանուր ընկալման, որ Մոսկվայի և Վաշինգտոնի գործակցությունն ընդլայնվելու է, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում:
1tv.am


















































Ջուր չի լինի. հասցեներ
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
Անտոնիու Գուտերեշը իր երախտագիտությունն է հայտնել Մատենադարանի տպավորությունների գրքում
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
Հոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները մասամբ կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...