Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Բիզնես

Մսի թանկացումից գյուղացին երջանիկ է, չթողնե՞նք, որ լավ ապրի. գյուղնախարար

Վերջին ամիսներին եւ մասնավորապես հունվարի 1–ից առաջին սպառման ապրանքների թանկացումից երջանկացողներ էլ կան։ Սա նկատել է մասնավորապես գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Նա NEWS.am–ի հետ զրույցում ուշադրությունը հրավիրեց մեր համաքաղաքացի միս արտադրողի ապրումների վրա, որը երջանիկ է, քանի որ ստացած շահույթի արդյունքում կարողանում է վարկերը փակել։ Իգնատի Առաքելյանը տարակուսանքով հակադարձեց ընդդիմախոսներին՝ ի՞նչ է, չթողնե՞նք գյուղացին լավ ապրի։

«Միս արտադրողը երջանիկ է էսօր, որովհետեւ մսի գինը թանկացել է, նա կարողանում է շահույթ ստանալ, իր վարկերը փակել, մնալ գյուղում, իր երեխային դպրոց ուղարկել, հագուստ գնել, հիմա ինչ եք առաջարկում, չթողնենք՞, որ լավ ապրի գյուղացին»,–ասաց Իգնատի Առաքելյանը։ Այնպես չէ, որ նախարարի մտահոգության տիրույթից դուրս է մնացել սոցիալական խոցելի խավը, որին անմատչելի են միսն ու կարագը եւ խորթ միս արտադրող համաքաղաքացու երջանիկ ապրումները, նախարարն այս խավին առաջարկում է սպասել մինչեւ կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտում ներդրվող տեխնոլոգիաները պտուղներ կտան։ Եւ ամենակարեւորը, տեսականորեն հնարավոր է, որ ներմուծվող ապրանքների թանկացումը կարող է նպաստել տեղական արտադրության զարգացմանը, ինչն էլ հերթին կնպաստի գների անկմանը։

«Թանկացումը կարող է բերել արտադրության զարգացման, եթե թանկացումը կապված է միջազգային շուկայի հետ։ Օրինակ, մսի գնի թանկացումը կապված է դրսի պահանջարկի հետ ու բնակլիմայական պայմանների հետ, ձեւավորվել է արտահանման մի գին, որը թույլ է տալիս անասնապահության դեպքում զարգացնել գլխաքանակը։ Մենք հանդիպել ենք տավարաբույծների հետ, մեզ մոտ կան լավ տնտեսություններ, որոնք դրական են նայում էսօրվա ստեղծված իրավիճակին, որ կարողանան զարգացնել արտադրությունը»,–մեկնաբանեց նախարարը՝ շարունակելով, թե արտահանման մեծ պահանջարկն էլ իր հերթին կբերի ՀՆԱ–ի աճին, հարկերի ավելացմանը, որով էլ հնարավոր կլինի սոցիալական ծրագրերով խոցելի խավի քիմքին մոտեցնել միսն ու կարագը։ Իգնատի Առաքելյանի օպտիմիստական կանխատեսումների շղթան ընդհատեցինք հետեւյալ հարցով՝ ե՞րբ իրականություն կդառնա իր նկարագրած իրավիճակը։ «Լինելու է տեխնոլոգիաների ներդրում, որը թույլ կտա արդյունավետություն բարձրացնել ու համապատասխանաբար շուկայական գին ձեւավորել, եթե կիջնի՝ կիջնի։ Այսինքն՝ կաթիլային համակարգ, բարձրակարգ սարքավորումներ բերելը եւ այլն.... Անասնապահության զարգանալու դեպքում, համապատասխանաբար կաթի արտադրությունն էլ է զարգանալու, որը կարող է բերել կարագի արտադրությանը, իսկ այսօր չունենք այն ծավալով կաթ, որ ապահովենք կարագի ներքին արտադրությունը, հիմնականում պանիրն են արտադրում, որն էլ գնում է դրսի շուկա։ Մեր արտադրողները կենտրոնացած են դրսի շուկայի վրա»,–պատմեց նախարարը։ Իսկ որպես կարճ ժամանակահատվածում ակնկալվող արդյունք՝ Իգնատի Առաքելյանը շեշտեց գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռքբերվող դիզվառելիքի սուբսիդավորումը։ Նշենք, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր Աժ լսումներ հրավիրել եւ հանրությանը բացատրել թանկացումների պատճառները,ապա թանկացումները մեղմող մեխանիզմներ գտնել։ Ի դեպ գյուղացիական տնտեսությունների համար դիզվառելիքը սուբսիդավորվել է մինչեւ 2017 թվականը։ Որոշվել էր, որ 2018–ից չեն սուբսիդավորելու, այն էլ վերանայվեց դիզվառելիքի թանկացման պատճառով։ Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն շեշտեց, որ իրենց ծրագրերը միտված են թանկացումների հաջորդ փուլի դիմակայմանը, որը կարող է տեղի ունենալ 5–7 տարի հետո։ «Հարցն այն է , որ մեր ծրագրերը միտված են նրան,որ հաջորդ ճգնաժամին կարողանանք դիմակայել։ Էսօր խոսել նրանից, թե եղած իրավիճակը ոնց արագ շտկենք, սխալ ուղղություն է, մենք էսօր պետք է քայլեր ձեռնարկենք հաջորդ ճգնաժամի դեմ պայքարելու համար, ինչը թույլ կտան այսօր նորդրվող տեխնոլոգիաները»։ Մեր հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ Սերժ Սարգսյանի՝ լսումներ հրավիրելու հանձնարարությունը թանկացումները Աժ բարձր ամբիոնից արդարացնելու նպատակով էին, Իգնատի Առաքելյանը պատասխանեց, որ այդ հանձնարարականի արդյունքում է որոշվել գյուղացիական տնտեսությունների համար ձեռք բերվող դիզվառելիքը սուբիսդավորել։ Իգնատ Առաքելյանը այսքանով թանկացումները մեղմելու հարցը փակված է համարում։

Լուրեր Հայաստանից - NEWS.am