«Մի առիթով նախագահ Քոչարյանի մոտ օրինակ բերեցի մեծն Շիրազին, ասացի, որ իրերի բերմամբ ինքը և մեծանուն բանաստեղծը հակառակ ճակատագրերի են արժանացել. Շիրազին մարդիկ հեռվից պաշտում էին, բայց երբ առիթ էր լինում մոտիկից տեսնելու, շատերը չէին հասկանում տիեզերքի չափ հայրենապաշտ մտավորականի ներսի բախումները, և ջղային, հաճախ՝ գինովցած, զայրացկոտ («Քո բոլշևիկ պապը», «Ու՞ր է մեր Մասիսը», և այլն) Շիրազը երբեմն հիասթափեցնում էր իրեն հեռվից պաշտողներին:
Նախագահին ասացի՝ Ձեր պարագայում լրիվ հակառակն է. տասնյակ տարիների սև քարոզչության արդյունքում կոնկրետ ատելություն է գեներացվել 2-րդ նախագահի անձի ու կառավարման տարիների հանդեպ: Բայց երբ մոտիկից ենք շփվում ու գաղափար կազմում, տեսնում ճիշտ հակառակ որակները, ինքներս մեզ հարցնում ենք՝ սա հաստա՞տ այն նախագահն է, որի մասին էդքան վատ բան ենք լսել հեռվից:
Ու էդ հանդիպումներից միշտ բաժանվում էինք ափսոսալով, որ նախագահն իր խառնվածքով շատ չի սիրում խոսել, իր անձն ավելի հասանելի դարձնել մարդկանց, որ ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով:
Նախագահի էսօրվա հարցազրույցը նախորդներից որոշ իմաստով տարբերվում էր հենց այս բաղադրիչով. կոնկրետ փաստերով մարդիկ ավելի շատ տեսան Հայաստանի իրական անկախության, իրական ինքնիշխանության երաշխավորներից մեկին, երկիրը ոտքի հանելու ներուժով պետական գործչի, անկեղծ ու շիտակ մարդու, ոլոր-մոլոր գնալը, մանր ու մեծ կապիկությունները, սուտը մերժող, ոչ պոպուլիստ ու արդարամիտ ղեկավարի՝ գործի մարդու:
Ամենակարևորը՝ վերջապես 2-րդ նախագահը, կրկին հակառակ իր դեմ կիրառված սև քարոզչության, ի ցույց դրեց իր ևս մի կարևոր հատկանիշ. նա մեծ հարգանք ունի դեպի սեփական ժողովուրդը, չափազանց բարձր է գնահատում իր ազգի ներուժը, գիտի ստեղծագործ հայի արժեքը, ավելին՝ անկեղծորեն հավատում է դրանց ու դրանք համարում ամենամեծ հարստությունը՝ երկիրը հզորացնելու հիմնաքարը»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին