Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնում
Մշակույթ

Իմ շատ սիրելի Ազատ Գասպարյանը ինձ հանդիպելիս միշտ ասում էր իմ հերոս Արան. Արա Գևորգյան

Հայտնի երգահան և երաժշտական պրոդյուսեր Արա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս իրական պատմությունը պատմում եմ առաջին անգամ։

Մի անգամ ես, Ազատ Գասպարյանը եւ Թովմաս Պողոսյանը վերադառնում էինք Մոսկվայից։
Օդանավակայանում մաքսատունն անցանք, մեզ էլ հանվեցրին ինչպես բոլորին։ Եկանք եւ բարձրացանք ինքնաթիռ տանող ավտոբուսը։ Րոպե անց Ազատը վեր թռավ ու տագնապալի ասաց.
- Գլխարկս մոռացել եմ մաքսատանը։

Արագ իջավ ավտոբուսից ու մոտեցավ դռան մոտ կանգնած մի աժդահա կնոջ եւ ասաց.

- «Գլխարկս մոռացել եմ թույլ տվեք գնամ գտնեմ»։

Կինը զայրացած ասաց ռուսերենով.

- «Լավ է գլուխդ չես մոռացել» եւ թույլ չտվեց մտնել օդանավակայանի շենք։
Ազատը տխուր բարձրացավ ավտոբուս ու նստեց կողքիս։
-Էդ գլխարկս շատ էի սիրում, Հաղթոն (Հաղթանակ Շահումյան) էր բերել Բարսելոնից,- քթի տակ ասաց Ազատը։

Այնքան տխուր էր, որ ես ցատկեցի ավտոբուսից եւ նույն թմբլիկ ու հսկա կնոջն ասացի.

-Անձնագիրս, անձնագիրս չկա, երեւի ընկել է մաքսատանը, առանց անձնագիր որեէ երկիր չէս մտնի ու ավելացրի, այնպես եք քրքրում` ստուգում, երեւի ընկել է,
-Արագացրու,- ասաց տիկինն ու ես վազեցի։

Վազեցի 13 գեյթ, գրեթե 1 կիլոմետրի չափ։ Հասա մաքսատուն ու գտա մեր Ազատի գլխարկը, որը սիրուն կախված էր աթոռից։
Հասկացա, որ Ազատը շտապել ու մոռացել է։ Մեծ ուրախությամբ ու մեծ արագությամբ ետ եմ վազում գլխարկը բաճկոնիս տակ դրած։
Հասա, ոչ դռնապահ հսկա կինը կար, ոչ էլ ավտոբուսը։ Հուսահատ աջ ու ձախ նայելով հանկարծ հեռվում նկատեցի ավտոբուսն ու մեր հայկական ինքնաթիռը։ Սկսեցի ավելի արագ վազել։ Դե Արա Գեւորգյան վազիր որ առանց քեզ չթռչեն, խոսում եմ ինքս ինձ հետ։ Վազում եմ, արդեն սիրտս արագ է խփում, շունչս փչում է, էլ ուժ չի մնացել ու հետն էլ մտածում եմ։ Հասնեմ ասեմ չգտա, հետո հաջորդ օրը կգնամ Ազատենց տուն ու անակնկալ կվերադարձնեմ գլխարկը, շատ կուրախանա։ Պարզվում է այդ ընթացքում ինքնաթիռի մեջ Ազատը անհանգիստ բղավելով խնդրում է չթռչեք, Արան հիմա ուր որ է կհասնի, համբերե՜ք, սպասե՜ք, չթռչե՜ք։

Եւ ինքնաթիռում բոլորն արդեն գիտեին թե ես ուր եմ եւ ինչու եմ ուշանում։ Երբ մտա ինքնաթիռ, բոլորը քար լռությամբ, պլշած ինձ էին նայում ու կարծես միաձայն ասում էին,

- հը՜ գլխարկը գտա՞ր։

Ու ես արդեն բոլորի հայացքից հասկացա այդ չհնչած հարցը եւ բաճկոնիս տակից հանելով Ազատի սիրելի գլխարկը գոչեցի գտա՜, ուռա՜։
Բոլորը խորը շունչ քաշելով, ժպտերես երկար ծափահարում էին։ Այդպես ուրախ ու բավարարված թռանք դեպի Երեւան։
Այդ օրվանից իմ շատ սիրելի Ազատ Գասպարյանը ինձ հանդիպելիս միշտ ասում էր իմ հերոս Արան։

Ահա եւ վերջ այս պատմությանը։
Ննջիր խաղաղությամբ մեր սիրելի
Ազատ Գասպարյան»։