Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Թոփ-լուրեր

Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել

«Հետք»-ը գրում է. Վերջին 3 տարվա ընթացքում 9 նախարարություն միասին աշխատողներին վճարել են ընդհանուր 436 մլն 408 հազար դրամ որպես հարկադիր պարապուրդի գումար։ 49 դատական գործով դատարաններն արձանագրել են, որ նախարարությունների պաշտոնատար անձինք օրենքի խախտումով են աշխատանքից ազատել աշխատակիցներին, հետևաբար պարտավոր են հատուցել նրանց ամբողջ պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի չափով։ Գումարները վճարվել են պետական բյուջեի միջոցներից, այսինքն՝ հարկատուների հաշվին։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի նախկին տեղա­կալ, այժմ փաստաբան Արսեն Համբարձումյանը ևս «տուժածներից» է։ 2019-ին նա հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Արդարադատության նախարարության՝ վերջնահաշվարկ կատարելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, ինչպես նաև միջին ամսական աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձեու պահանջով։ Ա. Համբարձումյանի հաշվարկներով՝ իր ամսական միջին աշխատավարձը կազմել է 631 հազ. 454 դրամ:

2021-2024թթ. ընթացքում Արսեն Համբարձումյանը հարկադիր պարապուրդի համար ամենախոշոր փոխհատուցում ստացած անձն է։ Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ Արսեն Համբարձումյանին 26 մլն 264 հազար դրամ է վճարվել որպես հարկադիր պարապուրդի գումար:

Վարչական դատարանը մասնակի բավարարել է հայցը: Արձանագրվել է, որ Արսեն Համբարձումյանն աշխատանքից ազատվել է օրենքի խախտմամբ, և որպես հետևանք պարտավորեցրել է նախարարությանը նրան վճարել միջին աշխատավարձի գումարը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 15.06.2018թ.-ից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը դատարանը մերժել է, Ա. Համբարձումյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Բողոքը բավարարվել է, եւ՝ Արսեն Համբարձումյանը վերականգնվել է նախկին պաշտոնում։


Ա․ Համբարձումյանը «Հետք»-ին ասաց, որ վերականգնվելուց հետո նախկին պաշտոնում աշխատել է մեկ շաբաթ, ապա իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

Համբարձումյանը դատարանում պնդել է, որ 2018 թվականի հունիսի 15-ին իրեն անհիմն են ազատել աշխատանքից։ Նշել է, որ Քրեակատարողական ծառայության նոր պետի՝ Արտյոմ Մխոյանի նշանակումից հետո աշխատանքի ներկայանալով՝ տեղեկացել է, որ իր պաշտոնին նշանակվել է այլ անձ, սակայն ինքը չի ստացել որևէ իրավական փաստաթուղթ իր աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների դադարման վերաբերյալ:

Քանի որ Քրեակատարողական ծառայությունն Արդարադատության ենթակայության ներքո է, նախարարությանը խնդրել է հայտնել՝ արդյոք դադարեցվա՞ծ են իր աշխատանքային հարաբերությունները նշված կառույցում, եթե այո, ապա տրամադրել ազատման հիմքը՝ հրամանը։

Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ առաջնորդվել են «Հանրային ծառայության մասին» օրենքով, ըստ որի՝ Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի հաստիքը համարվում է պետական վարչական պաշտոն։ Եվ Արսեն Համբարձումյանն անմիջական ղեկավարի, այսինքն՝ ծառայության պետի նշանակման օրվանից համարվել է ժամանակավոր պաշտոնակատար և նույն օրենքի ուժով մեկ ամսվա ընթացքում քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնում պետք է կատարվեր նոր նշանակում: Հետևաբար, հայցվորի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության և նրա զբաղեցրած պաշտոնում այլ անձի նշանակման փաստերով Արսեն Համբարձումյանն օրենքի ուժով համարվել է զբաղեցրած պաշտոնից ազատված:


Համբարձումյանի դիրքորոշումն այն է, որ նախարարությունը պետք է առաջնորդվեր «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքով, որը, ի տարբերություն «Հանրային ծառայության մասին» օրենքի, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձին դիտարկում է որպես քրեակատարողական ծառայող և, ըստ դրա՝ հստակ սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից։

Դատարանն արձանագրել է, որ այս վեճի հիմքում կա իրավական հակասություն (իրավական կոլիզիա), քանի որ երկու գործող օրենքները նույն հարցի վերաբերյալ տարբեր մոտեցում ունեն։ Դատարանը որոշել է այս գործով ընդունելի և կիրառելի համարել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի կարգավորումները, քանի որ այդ օրենքն ավելի վաղ է ընդունվել։ Այս հիմքով էլ դատարանը բավարարել է Արսեն Համբարձումյանի հայցը։

Նշենք, որ հետագայում՝ 2020 թվականին, ԱԺ-ն ընդունեց «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն՝ քրեակատարողական ծառայության պետի տեղակալները համարվեցին պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկում:


Թեև վարչական դատարանը պարտավորեցրել է Արդարադատության նախարարությանը վճարել Արսեն Համբարձումյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատավարձը, սակայն նույն պաշտոնում վերականգնելու անհնարինություն է տեսել, քանի որ ներկայումս «քրեակատարողական վարչության պետի տեղակալ» հաստիք այլևս գոյություն չունի, այն դարձել է «քրեակատարողական ծառայության պետի տեղակալ»։

Վերաքննիչ վարչական դատարանը մասնակիորեն բեկանել է ստորադաս դատարանի վճիռը՝ Արդարադատության նախարարությանը պարտավորեցնելով Արսեն Համբարձումյանին վերականգնել իր նախկին պաշտոնում՝ վճարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձի չափով գումար:

Արսեն Համբարձումյանը նաև պահանջել էր մինչև դատարանի վճռի փաստացի կատարումը կետանցված յուրաքանչյուր օրվա համար բռնագանձել վճարման ենթակա աշխատավարձի 0.15 տոկոսի չափով տուժանք, ինչը մերժել էին երկու ատյանները: Վճռաբեկ դատարանի 2023թ․ մայիսի 11-ի որոշմամբ՝ այս մասով բողոքը թողնվել է առանց քննության։

«Հետքն» ուսումնասիրել է 2021-2024թթ․ հարկադիր պարապուրդի վճարման պահանջով նախարարությունների աշխատակիցների դատական գործերը։ Թեև 2024թ․ ընթացքում ևս գումարներ են վճարվել աշխատանքից անհիմն ազատված աշխատակիցներին, սակայն դրանք վերաբերում են նախորդ տարիներին սկսված դատական գործերին։

Հարկադիր պարապուրդը ոչ աշխատողի մեղքով ստեղծված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները:

Հարկադիր պարապուրդի համար որևէ հատուցում չեն վճարել միայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարությունները։ Փոխհատուցումները վերաբերում են կենտրոնական ապարատի աշխատողներին, ՊՈԱԿ-ներն այս վիճակագրության մեջ ներառված չեն։

Փոխհատուցումների առյուծի բաժինը Ներքին գործերի նախարարությանն է, որը 3 տարում 91 մլն 400 հազ․ դրամ է վճարել հարկադիր պարապուրդի համար՝ ընդամենը 10 դատական գործով։

Ներքին գործերի նախարարին գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել՝ արդյոք նշանակվել են ծառայողական քննություններ աշխատանքից ազատման դեպքերի առնչությամբ, և քանի աշխատակից է ենթարկվել պատասխանատվության՝ օրենքի խախտումներ թույլ տալու համար: Նախարարությունից գրավոր հայտնել են, թե հարցերին պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ, ուստի կպատասխանեն 30-օրյա ժամկետում՝ մինչև ապրիլի 19-ը:

Երկրորդ ամենաշատ փոխհատուցում վճարածը Արդարադատության նախարարությունն է, որը 2021-2024թթ․ ընթացքում 6 դատական գործով հատուցել է 78 մլն 900 հազ․ դրամ։ Նախարարության դեմ ևս 9 դատական գործ կա դատարանում, որոնցով վճիռ դեռ չի կայացվել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 73 մլն 400 հազ. դրամ է վճարել աշխատանքից ազատված աշխատակիցներին հարկադիր պարապուրդի համար, ևս 15 դատական գործ ընթացքի մեջ է։ Ֆինանսների նախարարությունը 4 դատական գործով հատուցել է 71 մլն 500 հազ․ դրամ, իսկ Պաշտպանության նախարարությունը՝ 42 մլն 500 հազ․ դրամ։

«Նշված գործերի մեծամասնությունը, որոնք քննվում են Վարչական դատարանում, կապված է 2021 թվականին Միասնական սոցիալական ծառայության կազմավորման հետ, համաձայն որի՝ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող Զբաղվածության պետական գործակալության և Բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներն անցել են Միասնական սոցիալական ծառայությանը։ Կայացած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առաջացած դատական այս գործերի ընթացքն ու վճարումների գործընթացները շարունակվում են մինչ օրս»,- հայտնում է նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը 34 մլն 100 հազ․ դրամ է վճարել 3 դատական գործի շրջանակներում, 2 գործ դեռ ընթացքի մեջ է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հատուցել է 28 մլն 300 մլն դրամ՝ 2 դատական գործով, ևս 2 գործ ընթացքի մեջ է։

Առողջապահության նախարարությունը 1 դատական գործով վճարել է 13 մլն դրամ, ևս 2 գործ ընթացքի մեջ է, իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ 3 մլն 300 հազ․ դրամ։ Այս նախարարության դեմ ընթացքի մեջ է ևս մեկ դատական գործ։

436 մլն դրամը միայն վերջին 3 տարվա ընթացքում վճարված փոխհատուցումն է: Եվս 32 անավարտ գործերով ևս կլինեն փոխհատուցվողներ:

hetq.am