Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-11 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի Հայաստանն ու Թուրքիան դյուրացրել են վիզաների տրամադրումը որոշ անձնագրատերերի համար Ուկրաինայում կռվող Ադրբեջանի քաղաքացիներին Բաքուն սպառնում է ցմահ ազատազրկմամբ Այց Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերել Սևանա լճի ափամերձ տարածքներում 11 հողամասում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված 20-ից ավելի շենք-շինություն Պլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը Երևանում և մարզերում Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը. Հակակոռուպցիոն կոմիտե Իրանի դեմ ցանկացած ագրեuիա կարժանանա կոշտ և անհապաղ պատասխանի, որը կգերազանցի դրա կազմակերպիչների երևակայությունը. Խամենեիի խորհրդական Սպասվում է ձյուն Պուտինը չէր հավատում, որ ես կարգավորեցի հայ-ադրբեջանական հակամարտությունը 1 օրում․ Թրամփ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը բքի պատճառով փակ է, Ելփին-Վայքն ու այլ ճանապարհներ՝ դժվարանցանելի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-11 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազիՀայաստանն ու Թուրքիան դյուրացրել են վիզաների տրամադրումը որոշ անձնագրատերերի համարԹրամփին դուր չի եկել Պուտինի նստավայրի վրա ուկրաինական հարձակումը. Զելենսկին դա «ՌԴ հերթական սուտ» է անվանումԱՄՆ հարվածել է Վենեսուելայի տարածքին. ԹրամփՈւկրաինայում կռվող Ադրբեջանի քաղաքացիներին Բաքուն սպառնում է ցմահ ազատազրկմամբԵս և Բիբին հարգում ենք Էրդողանին. ԹրամփԱյց Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻրանի ԿԲ ղեկավարը հրաժարական է տվել` ռիալի կտրուկ արժեզրկման ֆոնին սկսված բողոքի ցույցերի պատճառովՋրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերելԱբովյան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. համայնքին պատճառված շուրջ 19 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել էՍևանա լճի ափամերձ տարածքներում 11 հողամասում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված 20-ից ավելի շենք-շինությունՊլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը Երևանում և մարզերումՆախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը. Հակակոռուպցիոն կոմիտեԻրանը, հնարավոր է, իրեն լավ չի պահում. ԱՄՆ նախագահԻրանի դեմ ցանկացած ագրեuիա կարժանանա կոշտ և անհապաղ պատասխանի, որը կգերազանցի դրա կազմակերպիչների երևակայությունը. Խամենեիի խորհրդականՍպասվում է ձյունԼավրովը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմաններըՊուտինը չէր հավատում, որ ես կարգավորեցի հայ-ադրբեջանական հակամարտությունը 1 օրում․ ԹրամփԲերդ-Ճամբարակ ավտոճանապարհը բքի պատճառով փակ է, Ելփին-Վայքն ու այլ ճանապարհներ՝ դժվարանցանելիՀՀ–ն ու Թուրքիան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրումը դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար. ԱԳՆԷդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու համար այցելել է արևելյան սահմանագոտի. լուսանկարՊուտինն ասաց, թե չի կարող հավատալ՝ ինչպես է ԱՄՆ-ն հասել հայ-ադրբեջանական հшկամшրտության կարգավորմանը, երբ իրենք դա փորձում էին անել 10 տարի․ ԹրամփՀայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել շախմատի աշխարհի կայծակնային առաջնությունումՆովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հшրձակվել․ ԼավրովԶելենսկին իր հայտարարությունների համար պատասխան է տալու․ Զախարովա«Բավարիան»՝ թոփ-5 լիգաների ակումբների առաջատարԿայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլում Լևոն Արոնյանը պարտվել է 12-ամյա շախմատիստիԼոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Գաել Կլիշին նշանակվել է Մբապեի ակումբի գլխավոր մարզիչԵթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Արման ԾառուկյանՌԴ դեսպան. «Թրամփի ուղին» կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վրաՌուսաստանը հայտարարել է, որ Հայաստանին առաջարկել է նոր ատոմակայան կառուցելու համար բարենպաստ պայմաններՄոսկվան կոչ է արել Բաքվին անհապաղ ազատ արձակել ձերբակալված ռուսներին«Մեղրու սար» կոչվող հատվածում և Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է. կան փակ ավտոճանապարհներՖրանսիայի նախագահը հայտարարել է Ուկրաինայի հարցով նոր բանակցություններ սկսելու մասինԵղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. հորդոր վարորդներինԱԱԾ նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 207,452,083 ՀՀ դրամԻշխան Սաղաթելյանին ու նրա ազգականներին հրավիրել են դատախազությունԱռաջիկա ժամերին «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն կվերականգնվի բոլոր հասցեներում. Ռոմանոս ՊետրոսյանՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված հարցերԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն այցելել է Լուսակն գյուղի նորակառույց դպրոցԷլինա Դանիելյանն աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությունում 3 հնարավորից ունի 3 միավորՊուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ. ԶելենսկիՀայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հատուկ և ծառայողական անձնագիր կրողների համար վիզաների տրամադրման գործընթացը հունվարի 1-ից կդյուրացվի. ԱԳՆԱՄՆ-ում շատերը Ուկրաինայի հակամարտության լուծում չեն ցանկանում․ Fox NewsԻրազեկում․ փակ կլինեն փողոցներՀայտնաբերվել է 366 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)«Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ. ԲԸՏՄԱրեգակի վրա տեղի է ունեցել M դասի երեք հզոր բռնկումGlobe Soccer Awards. հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու ֆուտբոլիստուհինՆավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համար
Հայաստան

Գառնիի 3-րդ դարի «Արքունի բաղնիք» և «Խճանկար» հուշարձանները քայքայվում են. վերականգնման համար գումար չկա

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Արքունի բաղնիքի տանիքից թափվող ջուրը, ավելի քան 11 տարի ներծծվելով, քայքայում է բաղնիքի խճանկարը: Այս մասին գրում է Hetq.am-ը:

Դիցաբանական բովանդակությամբ խճանկարը Հայաստանում անտիկ շրջանի ամբողջական խճանկարի պահպանված եզակի օրինակ է: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում կքննարկեն «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման հարցը: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը Հայաստանում ամենաառաջնային զբոսաշրջային երթուղին է, որի տարեկան եկամուտը մի քանի միլիարդ դրամ է: Սակայն, 3-րդ դարի կառույց-հուշարձանի պահպանության համար գումար չեն հատկացնում իր իսկ ապահոված եկամուտներից:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող 3-րդ դարի Արքունի բաղնիքը և դիցաբանական բովանդակությամբ «Խճանկար» հուշարձանը վերականգնելու նպատակով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2016թ.-ին նախագծա-նախահաշվային փաստաթղթեր մշակելու մրցույթ էր հայտարարել:

Մրցույթի հաղթող էր ճանաչվել իտալական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ «Արկիտ» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրեն Լուչիո Սպեկան 2016թ. սեպտեմբերի 22-ին ՊՈԱԿ-ի հետ կնքած պայմանագրով հանձն էր առել «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների վերականգնման, ամրակայման և հարակից տարածքի բարեկարգման (այդ թվում՝ ջրահեռացման կազմակերպման) գիտանախագծային փաստաթղթերը կազմել 2 053 500 դրամով և այն պատվիրատուին հանձնել մինչև հոկտեմբերի 31-ը։

«Գառնի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող 3-րդ դարի Արքունի բաղնիքը հանրապետական նշանակության հուշարձան է: Այն բաղկացած է ﬕաշար դասավորված հինգ սենյակից. առաջին սենյակը նախասրահ հանդերձարանն է, որին արևելյան կողﬕց հաջորդում են սառը ջրի լողասենյակը, գոլ բաժանմունքը, տաք ջրի լողասենյակը և ապա` շոգեսենյակը: Բաղնիքի աﬔնից ուշագրավ հատվածը, թերևս, 3-րդ դար թվագրվող հատակի խճանկարն է, որը Հայաստանում ամբողջական խճանկարի պահպանված եզակի օրինակ է։

Խորհրդային տարիներին պեղված հուշարձանը երկար տարիներ բաց երկնքի տակ էր գտնվում: «Գառնի» արգելոց-թանգարանում 2002-2003թթ.-ին Լինիսի հիմնադրամի միջոցներով վերականգնողական աշխատանքներ կատարվեցին, որի ժամանակ Արքունի բաղնիքն առնվեց ծածկի տակ՝ փակվեց ապակե պատուհաններով և թիթեղյա տանիքով: Հուշարձանն արտաքին ազդեցություններից պաշտպանելու այս ձևը հավանության չարժանացավ, այն ժամանակավոր լուծում էր համարվում և շուրջ 20 տարի մնում է այդ վիճակում: Ավելին, որոշ ժամանակ հետո պարզվեց, որ ժամանակավոր լուծումն իր հերթին հուշարձանի պահպանության հետ կապված նոր խնդիրներ է առաջացրել։

Մասնավորապես, ինչպես նկարագրված է ՊՈԱԿ-ի՝ նախագծային մրցույթի հայտարարության մեջ՝ «Արքունի բաղնիքի հատակը և արտաքին պատերի ստորին մասերը խոնավ են, քանզի հիմնականում գտնվում է տեղանքի մակարդակից ցածր նիշում: Իսկ տանիքի ծածկից թափվող ջրերն ամբողջությամբ չեն հեռանում, որի պատճառով էլ առավելապես վնասվել է խճանկարը»:

Գնումների մրցույթով նախատեսվում էր գիտանախագծային փաստաթղթերի երկու փաթեթ կազմել, որից մեկը պետք է լիներ «Բաղնիք» հուշարձանի տարածքի ջրահեռացման կազմակերպման նախագիծ: Նախագիծը պետք է լուծեր նախագծմանը զուգորդող պատերի ամրակայման խնդիրները՝ հատուկ ուշադրություն դարձնելով 3-րդ դարի օրիգինալ պատերին և կառույցի շուրջ հոսող ջրերի (անձրև, ձնհալ, տանիքից թափվող) կազմակերպված հեռացմանը:

Երկրորդը «Խճանկար» հուշարձանի ամրակայման և վերականգնման նախագիծն էր, որի համար «Արկիտ» ՍՊԸ-ից պահանջվում էր կազմել խճանկարի բոլոր շերտերի վնասված, առանձնացված մասերի մաքրման, ճաքերի մշակման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր` ներկայացված համապատասխան տեխնիկաներով։

«Նախագիծը պետք է նախատեսի և նկարագրի միջամտության բոլոր փուլերը, որոնք ուսումնասիրվել են հնագույն խճանկարների վերականգման մասնագետների կողմից և կազմված լինի իրենց համագործակցությամբ ...»,- այսպիսի պահանջ էր ներկայացված մրցույթը շահած կազմակերպությանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը օրերս «Հետք»-ին հայտնեց, որ 2016թ. սեպտեմբերի 22-ին կնքված պայմանագրով «Արկիտ» ՍՊԸ-ն իրականացրել է «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման (այդ թվում՝ ջրահեռացման) նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու աշխատանքները։

Նախարարի տեղակալը հայտնում է նաև, որ 2016թ.-ին պատվիրատուի կողմից գնման մրցույթով հաղթող ճանաչված ընկերության մշակած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա պատվիրատուն հաջորդ տարիներին վերոնշյալ հուշարձանների վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով գնման մրցույթ չի հայտարարել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով:

«Պետական կամ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման հարցը կքննարկվի միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակում»,- տեղեկացնում է Ալֆրեդ Քոչարյանը։

Արքունի բաղնիքի խճանկարը սկսվել է քայքայվել 2011թ.-ից, եթե ոչ ավելի վաղ: «Ավելի քան երեք տարի է՝ ձմռան հալոցքներից ջուրը ներծծվելով քանդում է դիցաբանական բովանդակությամբ խճանկարը, սակայն ՊՈԱԿ-ի տնօրենը մինչ օրս ոչինչ չի ձեռնարկել վթարային վիճակը վերացնելու եւ խճանկարը փրկելու համար»,- մեջբերումը մեր 2014թ.-ին արված հրապարակումից է։

Դրանից մեկ տարի հետո դարձյալ անդրադարձել ենք այս հարցին: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարցրել ենք, թե ի՞նչ է ձեռնարկվել խճանկարը ոչնչացումից փրկելու համար, արդյոք խճանկարի վերաբերյալ համապատասխան նախագիծ պատվիրվել է: Եթե` ոչ, ապա ի՞նչ է նախատեսվում այդ ուղղությամբ եւ ի՞նչ ժամկետներում:

Մեր գրությանը պատասխանել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը: ««Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող արքունական բաղնիքի հատակի խճանկարների հետագա քայքայումն ու վնասումը կանխելու նպատակով, նաեւ հաշվի առնելով խնդրի կարեւորությունն ու հրատապությունը՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 27.10.2014թ.-ին դիմել է լիազոր մարմնին՝ խնդրանքով նախարարության պատվերով կազմելու բաղնիքի հատակի խճանկարի վերականգնման համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային փաստաթղթերը եւ այն տրամադրել ՊՈԱԿ-ին՝ հաշվի առնելով, որ «Պահպանության ծառայությունը» պատրաստակամ է սեփական միջոցներով ձեռնամուխ լինել խճանկարների վերականգնման աշխատանքների իրականացմանը»,- ասվում էր պատասխան գրության մեջ:

Ի վերջո, մեր հետևողականությունը և համառությունը հաղթեց և 2016թ.-ին ՊՈԱԿ-ը հուշարձանը վերականգնելու նախագծեր պատվիրեց: Սակայն, ինչպես մարտի 28-ի գրությամբ հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը, պատվիրատուն հաջորդ տարիներին վերոնշյալ հուշարձանների վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով գնման մրցույթ չի հայտարարել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով:

ՊՈԱԿ-ը «Գառնի» արգելոցից ստացվող եկամուտների և ծախսերի մասին հաշվետվություններ չի հրապարակում, բայց հայտնի է, որ Հայաստան մտնող զբոսաշրջիկն առաջինը Գառնիի հեթանոսական տաճար է այցելում: Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության հրապարակած տվյալներով՝ 2019թ.-ին Հայաստան է այցելել 1 մլն 894 հազար զբոսաշրջիկ, որոնք առնվազն մեկ օր գիշերել են Հայաստանում։ Կորոնավիրուսով և արցախյան պատերազմով պայմանավորված՝ 2020թ.-ին այդ թիվը նվազել է մոտ 70%-ով, իսկ 2021թ.-ին՝ 65%-ով: Սակայն, Գառնին այցելուների պակաս չի ունեցել՝ փոխարենն ակտիվացավ ներքին զբոսաշրջությունը։

2019թ. հունիսից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի արժեքը օտարերկրացիների համար՝ 1500 դրամ է, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝ 750 դրամ: Այսինքն, ամենակոպիտ հաշվարկներով՝ արգելոցը տարեկան 3 մլրդ դրամի հասույթ ունի: Բացի այդ, կլորիկ եկամուտ են ապահովում առանձին միջոցառումները, որից մի քանիսը մեծ աղմուկ հանեցին՝ ինչպես 2021թ. սեպտեմբերին տաճարում արված հարսանեկան արարողությունը կամ 2017թ.-ին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հիմնադրման 20-ամյակի հանդիսությունը:

Նշված միջոցառումներից մեկի գումարով կարող էին հուշարձանի պահպանության հարցը լուծել և առնվազն դրանով կմեղմեին հասարակության զայրույթը: Սակայն, արդեն 11 տարի նախարարությունը նույն պատասխանն է ուղարկում մեզ՝ «երբ ֆինանսական միջոցներ լինեն ...»: Ընդ որում, այս տարիներին նախարարներ են փոխվել, ՊՈԱԿ-ի տնօրեններ, բայց բոլորը նույն պատասխանն ունեն այս հարցին: Նախարարությունն այդպես էլ բացատրություն չի տալիս, թե ինչու ամենաշատ եկամուտ ապահովող հուշարձանի պահպանության համար գումար չեն հատկացնում հենց այդ հուշարձանից ստացվող հասույթներից:

Ներկայում Համաշխարհային բանկի տրամադրած «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրով ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ են իրականացվում Գառնի գյուղում՝ որպես զբոսաշրջային բնակավայր: Այս ծրագրով նույնպես «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքի հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ չեն նախատեսվել։