Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
Այս թեմայով
- Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
- Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
- «Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
- «Նրանց «ֆաս» հրաման է տրվել». Լուկաշենկոն մեկնաբանել է մերձբալթյան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաստատել է սեպտեմբերի 13-ին բողոքի ակցիաների ժամանակ Մինսկում տեղի ունեցած հրաձգության փաստը և տեղեկացրել ավելի քան 400 ձերբակալվածի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Գերատեսչության տվյալներով` իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը պոմպային հրազենից նախաշգուշական կրակոց է արձակել դեպի օդ: Դա կատարվել է այն պահին, երբ ցուցարարները փորձել են ազատել ձերբակալվածներին ոստիկանների ձեռքերից:
Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ն հերքել է իրավապահ մարմինների կողմից լուսաձայնային նռնակների կիրառումը:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: