Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
Այս թեմայով
- Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
- Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
- «Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
- «Նրանց «ֆաս» հրաման է տրվել». Լուկաշենկոն մեկնաբանել է մերձբալթյան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Օլգա Կովալկովան հայտարարել է, որ շաբաթ իրեն նույն կերպ դուրս են բերել երկրից, ինչպես և նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային:
«Այսօր ինձ դուրս են բերել Բելառուսից, ինչպես Սվետլանա Տիանովսկայային: Սա վատ սովորությունն է դառնում իշխանությունների համար՝ բելառուս քաղաքացիներին դուրս անել կամ չթողնել մեր երկիր», -INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Կովալկովան մամլո ասուլիսի ժամանակ:
«Իշխանությունները չեն կարող դուրս անել երկրից ողջ ժողովրդին: Ուրիշ ժողովուրդ այս երկիրը չունի և չի ունենա»,- ասել է ընդդիմադիր գործիչը՝ հայտնելով շուտով վերադառնալու մտադրության մասին:
Վերջին շաբաթներին իր հետ բանտում տեղի ունեցածը Կովալկովան անվանել է կտտանքներ: Նրա խոսքով՝ իրեն սպառնացել են: «Բանտում ես վատացել էի, խնդրեցի շտապ օգնություն կանչել, սակայն դրա փոխարեն եկան մարդիկ, որոնք հայտարարեցին, որ կամ ինձ դուրս կհանեն երկրից, կամ ես երկար կմնամ բանտում»,- հավելել է Տիխանովկայայի աջակիցը:
Ավելի վաղ հայտնի էր դարձեկ, որ Կովալկովան հեռացել է երկրից և գտնվում է Վարշավայում: