«Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
Այս թեմայով
- Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
- Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
- Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
- «Նրանց «ֆաս» հրաման է տրվել». Լուկաշենկոն մեկնաբանել է մերձբալթյան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
ելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձով է հանդես եկել որում կոչ է արել բելառուսցիներին մասնակցել Միասնության քայլերթին Մինսկում այսօր՝ սեպտեմբերի 6-ին։
Տեսաուղերձը հրապարակվել է Տիխանովսկայայի պաշտոնական էջում Instagram-ում։
«Դուք գիտեք, որ մեր ընտանիքում միշտ գործել է «մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար» սկզբունքը։ Եւ ես շատ ուրախ եմ, որ հենց այդ կարգախոսն է դարձել հիմնականը Միասնության քայլերթի համար, որը կկայանա վաղը՝ 14:00-ին։ Ես ողջունում եմ յուրաքանչյուրին, որը կմասնակցի։ Հիշեք՝ քանի դեռ դուք միասին եք, դուք զորեղ եք»,-հայտարարել է Տիխանովսկայան տեսագրության մեջ, որն արել էր նախօրեին՝ սեպտեմբերի 5-ին։