Խամենեին մերժել է կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը
Այս թեմայով
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
- Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
- Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
- ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ի բժշկական ռեսուրսների պակասի մասին և մերժել է ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի դեմ պայքար շրջանակներում առաջարկված օգնությունը, նշելով որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որին մեղադրում են այս կորոնավիրուսը ստեղծելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«ԱՄՆ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել և օգնել դեղամիջոցներով: Դրանք շատ տարօրինակ խոսքեր են: Առաջին հերթին, դուք պակասորդ ունեք, ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ-ից եկող լուրերից: Երկրորդ, ձեզ, ամերիկացիներիդ, մեղադրում են վիրուսը ստեղծելու համար: Ես չգիտեմ, թե ինչքանով են հիմնավոր այդ մեղադրանքները, բայց եթե այդ մեղադրանքները գոյություն ունեն, որ խելացի մարդը ձեզնից դեղորայքներ կընդունի: Միգուցե ձեր դեղորայքը միջոց է՝ էլ ավելի տարածելու հիվանդությունը: Ձեզ չի կարելի վստահել»,-հայտարարել է Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդն իր խոսքում ԱՄՆ-ին անվանել է իրենց պետության գլխավոր թշնամին, իսկ ամերիկացի պաշտոնյաներին բնութագրել է որպես խաբեբաներ: