ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
Այս թեմայով
- Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
- Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
- ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
- Խամենեին մերժել է կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել մի քանի ընկերությունների նկատմամբ՝ մեղադրելով նրանց իրանական նավթաքիմիական նյութերի բեռնաթափումն ու վաճառքը թույլ տալու մեջ, ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Չինաստանում տեղակայված վեց ընկերությունների նկատմամբ, որոնք աջակցում են ԱՄՆ-ի «սեւ ցուցակում» ներառված Triliance Petrochemical Co. Ltd.-ին:
Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ նա նաեւ պատժամիջոցներ է սահմանել հինգ կազմակերպությունների նկատմամբ՝ Իրանի նավթային եւ նավթաքիմիական արդյունաբերության հետ կապված գործարքներին մասնակցելու համար, ինչպես նաեւ՝ երեք անձանց դեմ: