Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցում․ Սպիտակ տուն Ստամբուլում, չնայած արգելքին, ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետի համար մեծ բողոքի ակցիաներ են (լուսանկարներ) Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության դեմ բողոքի դուրս եկած ուսանողների դեմ ոստիկանները ուժ են կիրառել Թուրքիայի և Հայաստանի սահմանի բացման հարցում առայժմ առաջընթաց չկա Շվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը Երևանի ավագանին տրանսպորտի սակագնի հետ կապված նախագիծ է ընդունել Հայկական ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 7-րդ անգամ ապատեղեկատվություն է տարածել «Նվարդիկ ջան, քեզ հարգում եմ», «Նվարդիկ չի, տիկին Փոստանջյան, ես Ձեզ Զարուհիկ չեմ ասում»․ լարված իրավիճակ (տեսանյութ) Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00-19:00-ն Երևանի ավագանին գումարել է իր հերթական նիստը. Օրակարգի 27 հարցից զեկուցվող է միայն 5-ը (ուղիղ) Օրվա խորհուրդ Հայաստանը ներառվել է ահաբեկչությունից զերծ երկրների ցանկում

Եվրամիությունը Ռուսաստանին ազդանշան չի ուղարկել․ ԿրեմլԹրամփը ցույց է տվել՝ ինչ կպատահի, եթե սեղմի իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակը (տեսանյութ)Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդԻրանը մոտ ժամանակներս կպատասխանի Թրամփի նամակին․ Իրանի ԱԳ նախարար«ԶՊՄԿ»-ից միլիոնավոր դրամներ են փոխանցվում վարչապետի տիկնոջ հիմնադրամին (տեսանյութ)Սկսվում է աստղագիտական գարունը. Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օրՈւռուցքաբանության ազգային կենտրոնի ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի տնօրեններն կազատվե՞ն աշխատանքիցՇոլց. Պուտին-Թրամփ բանակցությունները մեզ թույլ են տալիս առաջին քայլն անել դեպի հրադադարԹրամփը հայտարարել է՝ պատրաստ է հունիսին հանդիպել Սի Ծինփինի հետԹրամփը ցանկանում է Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցում․ Սպիտակ տունԹուրքիայի կենտրոնական բանկը փորձում է կասեցնել լիրայի արժեզրկումը և արտարժույթ է վաճառում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում կքննարկեն ուկրաինական կարգավորման հարցերըԹրամփն այսօր հրամանագիր կստորագրի ԱՄՆ կրթության նախարարության լուծարումն սկսելու մասին. CNNԲողոքի զանգվածային ցույցեր Երուսաղեմում. Նեթանյահուի նստավայրի մոտ ոստիկանության հետ բախումներ են եղելԳիտնականները ներկայացրել են Տիեզերքի «մանկության» ամենամանրամասն պատկերներըՓաշինյանը հրահանգել է՝ եթե Գյումրիում պարտվեն, պաշտոնյաները պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրենՀետընտրական պրոցեսն ավելի թեժ է լինելուԿապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն«3 եղբայր էին, ինքը մեծն էր». Սպիտակում սպանված 17-ամյա Գրիշան քոլեջում էր սովորումՀայտնի գործերով դատախազը հավակնում է բարձր պաշտոնիՓաստացի գործ ունենք վերջնագրի հետ80 ընտանիք փողոցում է հայտնվելուՍտամբուլում, չնայած արգելքին, ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետի համար մեծ բողոքի ակցիաներ են (լուսանկարներ)Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել ԳյումրիումԻրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց«Կասկադ»-ի վերակառուցման՝ ՔՊ-ամերձ գործարարի ծրագիրը խախտումներ ունի. այն պահպանվող օբյեկտ էՍտամբուլի քաղաքապետի ձերբակալության դեմ բողոքի դուրս եկած ուսանողների դեմ ոստիկանները ուժ են կիրառելՕրվա խորհուրդԽաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենըՀայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» էԹուրքիայի և Հայաստանի սահմանի բացման հարցում առայժմ առաջընթաց չկաՏարոն Մարգարյանին մեղադրում են ստորագրած որոշման համար, որը Փաշինյանի Կառավարությունն էլ է կայացրելՔՊ-ն թռավ՝ անտեսելով 17 000 երևանցու քաղաքացիական նախաձեռնություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել ենԹրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ԵՄ ներկայացուցիչ Քաջա Կալլասին «հիմար» է անվանելՇվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանըՈրտեղի՞ց գիտենք՝ բուսաբանական այգում ծառերի սպանդ է եղել. Բեգոյանը տեսանյութ տարածողին «մանիպուլյացիայի վարպետ» կոչեցԱրցախցիները հաճախ են բախվում իրավական խնդիրներին. ակցիայի մասնակիցԵրևանի ավագանին տրանսպորտի սակագնի հետ կապված նախագիծ է ընդունելՖրանսիան և Կանադան սկսել են հետախուզական տվյալների փոխանակումը Փորձագետներն ուսումնասիրել են նավակի նմանվող գոյացությունը, որը գտնվում է Արարատ լեռից ոչ հեռուՌուս զինվորականները Ուկրաինայի ԶՈւ կին գրոհային ուժեր են ոչնչացրելԲեռնար Առնոն հուսով է, որ LVMH-ը կղեկավարի մինչև 85 տարեկանըՀայաստան-Ադրբեջան ցանկացած պայմանագիր պետք է ներառի պահվող անձանց ազատ արձակումը. Նուբար Աֆեյանը՝ CNN-ինԿոռեկտ արտահայտվե՛ք, մեր երկրի ղեկավարի մասին եք խոսում․ Բեգոյանը՝ լրագրողինՄեզ ասում են՝ գնացեք ձեր ղեկավարությանը դիմեք, ոչ մի օգնություն չենք ստանում. Արցախից տեղահանված ընտանիքի անդամները չեն օգտվում սոցիալական աջակցության ծրագրիցՀայկական ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 7-րդ անգամ ապատեղեկատվություն է տարածելՊեսկով. Պուտինի և Թրամփի զրույցը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է
Մամուլ

Ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին Մոսկվա մեկնելուց ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախագահելուց հետո Նիկոլ Փաշինյանն «արագի մեջ» մեկնեց Դանիա՝ մասնակցելու Կոպենհագենի ժողովրդավարության գագաթաժողովին և «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը: Բացի պաշտոնական մի քանի հանդիպումներից, Կոպենհագենում տեղի ունեցավ նաև մի ուշագրավ «հարցուպատասխան»: Գագաթաժողովի վարողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է. «Եթե երազանք պահելու հնարավորություն ունենայիք, ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ»:

«Այս»,- իբր կատակով պատասխանել է Փաշինյանը: Իրականում, ըստ շատ փորձագետների, ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը: Մոսկվա այցելելուց և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո նման «հարցուպատասխան» պետք է հնչեր, ընդ որում՝ որևէ արևմտյան միջոցառման ժամանակ: Մյուս կողմից՝ սա հիանալի հնարավորություն է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի համար՝ «բաց ճակատով» հաշվետու լինել արևմտյան իր գործընկերների առջև՝ Հայաստանի ու Փաշինյանի մասով: Բանն այն է, որ Ռասմուսենը Արևմուտքի կողմից Հայաստանի «նայողն» է: Միևնույն ժամանակ նա Alliance of Democracies-ի հիմնադիրն է, որն էլ կազմակերպել է կոպենհագենյան նշյալ գագաթաժողովը:

Արտաքուստ չափից ավելի անտրամաբանական է թվում, որ նույն քաղաքական գործիչը կարող է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում նախագահել ԵԱՏՄ նիստը և մասնակցել նման համաժողովի ու նման հայտարարություն անել: Բայց սա Նիկոլ Փաշինյանն է, որի գործողություններում տրամաբանություն գտնելը վաղուց անլուրջ զբաղմունք է: Ավելի մեծահասակները կհիշեն. ժամանակին մի հիանալի ֆիլմ կար՝ «Տրուֆալդինոն Բերգամոյից»: Այս Տրուֆալդինոն աղքատիկ գավառից գալիս է հարուստ Վենետիկ, միաժամանակ ծառայում է երկու տիրոջ, որոնցից մեկը՝ հագուստները փոխած աղջիկ, կարողանում է երկուսից էլ բարձր աշխատավարձ ստանալ: Նիկոլ Փաշինյանը հիմա այդ վիճակում է: Ի վերջո, Տրուֆալդինոն բացահայտվում է իր տերերի կողմից:

Ճիշտ է, ֆիլմում հերոսը վատ վերջաբան չի ունենում, նույնիսկ հաջողացնում է ամուսնանալ, բայց գրեթե մեծամասամբ ֆիլմերի վերջաբանն ու իրական կյանքը արմատապես տարբերվում են: Այնպես որ, վաղ թե ուշ տրուֆալդինոյությունը բացահայտվելու է, ու կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «գցելու»: Փորձագետները կարծում են, որ Փաշինյանը Դանիայում արդեն մեկին «քցել» է: Մնում է սպասել, թե երբ է «քցելու» «հագուստները փոխած աղջկան», այս դեպքում՝ Արևմուտքին: Ամենավտանգավորը, սակայն, այստեղ այն է, որ երկու «տերերի» զայրույթից կարող են տուժել Հայաստանն ու հայ ժողովուրդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում