Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցում․ Սպիտակ տուն Ստամբուլում, չնայած արգելքին, ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետի համար մեծ բողոքի ակցիաներ են (լուսանկարներ) Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության դեմ բողոքի դուրս եկած ուսանողների դեմ ոստիկանները ուժ են կիրառել Թուրքիայի և Հայաստանի սահմանի բացման հարցում առայժմ առաջընթաց չկա Շվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը Երևանի ավագանին տրանսպորտի սակագնի հետ կապված նախագիծ է ընդունել Հայկական ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 7-րդ անգամ ապատեղեկատվություն է տարածել «Նվարդիկ ջան, քեզ հարգում եմ», «Նվարդիկ չի, տիկին Փոստանջյան, ես Ձեզ Զարուհիկ չեմ ասում»․ լարված իրավիճակ (տեսանյութ) Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00-19:00-ն Երևանի ավագանին գումարել է իր հերթական նիստը. Օրակարգի 27 հարցից զեկուցվող է միայն 5-ը (ուղիղ) Օրվա խորհուրդ Հայաստանը ներառվել է ահաբեկչությունից զերծ երկրների ցանկում

Թրամփը ցանկանում է Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցում․ Սպիտակ տունԹուրքիայի կենտրոնական բանկը փորձում է կասեցնել լիրայի արժեզրկումը և արտարժույթ է վաճառում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում կքննարկեն ուկրաինական կարգավորման հարցերըԹրամփն այսօր հրամանագիր կստորագրի ԱՄՆ կրթության նախարարության լուծարումն սկսելու մասին. CNNԲողոքի զանգվածային ցույցեր Երուսաղեմում. Նեթանյահուի նստավայրի մոտ ոստիկանության հետ բախումներ են եղելԳիտնականները ներկայացրել են Տիեզերքի «մանկության» ամենամանրամասն պատկերներըՓաշինյանը հրահանգել է՝ եթե Գյումրիում պարտվեն, պաշտոնյաները պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրենՀետընտրական պրոցեսն ավելի թեժ է լինելուԿապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն«3 եղբայր էին, ինքը մեծն էր». Սպիտակում սպանված 17-ամյա Գրիշան քոլեջում էր սովորումՀայտնի գործերով դատախազը հավակնում է բարձր պաշտոնիՓաստացի գործ ունենք վերջնագրի հետ80 ընտանիք փողոցում է հայտնվելուՍտամբուլում, չնայած արգելքին, ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետի համար մեծ բողոքի ակցիաներ են (լուսանկարներ)Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել ԳյումրիումԻրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց«Կասկադ»-ի վերակառուցման՝ ՔՊ-ամերձ գործարարի ծրագիրը խախտումներ ունի. այն պահպանվող օբյեկտ էՍտամբուլի քաղաքապետի ձերբակալության դեմ բողոքի դուրս եկած ուսանողների դեմ ոստիկանները ուժ են կիրառելՕրվա խորհուրդԽաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենըՀայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» էԹուրքիայի և Հայաստանի սահմանի բացման հարցում առայժմ առաջընթաց չկաՏարոն Մարգարյանին մեղադրում են ստորագրած որոշման համար, որը Փաշինյանի Կառավարությունն էլ է կայացրելՔՊ-ն թռավ՝ անտեսելով 17 000 երևանցու քաղաքացիական նախաձեռնություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել ենԹրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ԵՄ ներկայացուցիչ Քաջա Կալլասին «հիմար» է անվանելՇվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանըՈրտեղի՞ց գիտենք՝ բուսաբանական այգում ծառերի սպանդ է եղել. Բեգոյանը տեսանյութ տարածողին «մանիպուլյացիայի վարպետ» կոչեցԱրցախցիները հաճախ են բախվում իրավական խնդիրներին. ակցիայի մասնակիցԵրևանի ավագանին տրանսպորտի սակագնի հետ կապված նախագիծ է ընդունելՖրանսիան և Կանադան սկսել են հետախուզական տվյալների փոխանակումը Փորձագետներն ուսումնասիրել են նավակի նմանվող գոյացությունը, որը գտնվում է Արարատ լեռից ոչ հեռուՌուս զինվորականները Ուկրաինայի ԶՈւ կին գրոհային ուժեր են ոչնչացրելԲեռնար Առնոն հուսով է, որ LVMH-ը կղեկավարի մինչև 85 տարեկանըՀայաստան-Ադրբեջան ցանկացած պայմանագիր պետք է ներառի պահվող անձանց ազատ արձակումը. Նուբար Աֆեյանը՝ CNN-ինԿոռեկտ արտահայտվե՛ք, մեր երկրի ղեկավարի մասին եք խոսում․ Բեգոյանը՝ լրագրողինՄեզ ասում են՝ գնացեք ձեր ղեկավարությանը դիմեք, ոչ մի օգնություն չենք ստանում. Արցախից տեղահանված ընտանիքի անդամները չեն օգտվում սոցիալական աջակցության ծրագրիցՀայկական ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 7-րդ անգամ ապատեղեկատվություն է տարածելՊեսկով. Պուտինի և Թրամփի զրույցը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է2025-ի տարեսկզբից ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի մակարդակի շուրջ. ԿԲՊուտինի մասին Ֆինլանդիայի նախագահի հայտարարությունը զայրույթ է առաջացրել Արևմուտքում«Նվարդիկ ջան, քեզ հարգում եմ», «Նվարդիկ չի, տիկին Փոստանջյան, ես Ձեզ Զարուհիկ չեմ ասում»․ լարված իրավիճակ (տեսանյութ)Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00-19:00-նԵրևանի ավագանին գումարել է իր հերթական նիստը. Օրակարգի 27 հարցից զեկուցվող է միայն 5-ը (ուղիղ)Վանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿՀայ ժողովրդի առողջությունն ու նրա գենոֆոնդը վտանգի տակ են. Կարապետ ՊողոսյանՌեկտոր դեռ չեն ընտրել, բայց արդեն գիտեն անունըՖիրդուսում պատմական շերտ են քանդել. քաղաքացիների ահազանգի հիման վրա ԿԳՄՍՆ-ը դադարեցրել է աշխատանքները
Հայաստան

Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կառավարությունը որոշեց ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ օրերս, իսկ ավելի կոնկրետ՝ կառավարության հուլիսի 11-ի նիստում համապատասխան որոշում ընդունվեց: Ի լրումն ամենի, կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ մոտ 110 000 դոլար: Չէ, բայց եկեք մի հատ էլ կրկնենք. 1 միլիարդ դրամ՝ շուրջ 50 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Այսինքն, առավելագույն ու թանկարժեք հարմարավետություն մի կառավարության ու պաշտոնյաների համար, որոնք մեր բոլորի կյանքը վերածել են առավելագույն անհարմարության, եթե չասենք՝ մղձավանջի:

Բայց հարցը միայն դա չէ: Կարելի էր ասել, որ հարցը բարոյական հարթության վրա է, եթե բանը չվերաբերեր Նիկոլ Փաշինյանին ու նրա ներկայացրած իշխանությանը: Այդուամենայնիվ: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ տարիներ առաջ, երբ ընդդիմադիր էր «աշխատում», պնդում էր, որ պետական պաշտոնյաներին բավարար է 30-35 ծառայողական ավտոմեքենա, նույն ինքը՝ «պադավատ»: Ավելին, «պադավատապետություն» բառը հայրենի քաղաքական ասույթ-խոսույթ, որքան հիշում ենք, ներմուծել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ խստորեն քննադատելով, ավելի ճիշտ՝ դատափետելով ծառայողական մեքենաներից օգտվելը: Եվ, ահա, այդ նույն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացնում, որ 49 հատ ծառայողական մեքենա ձեռք բերեն:

Հապա ինչպե՞ս չասես՝ հապա ինչո՞ւ եղածով, որը հաստատ 30 հատ չէ, այլ բազմակի անգամ շատ, չեք բավարարվում: Գլուխը՝ քարին, թե 6 տարվա մեջ սա «պադավատներ» ձեռք բերելու ու դրա վրա պետական գումարներ քամուն տալու միակ դեպքը լիներ: Բայց փաստն այն է, որ գրեթե ամեն տարի, ինչ Փաշինյանն ու ՔՊ-ն եկել են իշխանության, ծառայողական մեքենաների ձեռքբերման համար հատկացումներ են արվել, մեքենաներ են գնվել, հիմնականում՝ թանկարժեք: Ու այդ «ոսկե գետակը» ոչ միայն չի սմքում, այլև գնալով ավելի է վարարում: Իրենք՝ փաշինյանենք հայտարարում էին, թե՝ ծառայողական մեքենաների թիվը նկատելիորեն կրճատվել է, անգամ տոկոսներ էին նշում (հնչել է 40 տոկոս թիվ), սակայն լրատվամիջոցները արագորեն բացահայտել են նաև այդ ստերը: Հանրագումարում պարզվում է, որ գոնե մի երկու տարի առաջվա դրությամբ ծառայողական մեքենաների թվաքանակը գործնականում գրեթե նույնն է մնացել, ինչ «նախկինների» ժամանակ, նույնիսկ մի քանի միավորով ավելացել է:

Բայց թիվը՝ դեռ իր հերթին: Անցած 6 տարվա ընթացքում ծառայողական մեքենաների պարկը շարունակաբար թարմացվել է, միլիարդներ են ծախսվել դրա համար: Սա՝ մի պետության մեջ, որը փող չունի կամ գումար է «տնտեսում»՝ ինչ-որ գոմանման տարածք զինվորների կացարանի տեղ շահագործելու համար, ինչի հետևանքով այդ կացարանում բռնկված հրդեհը 15 երիտասարդի կյանք է խլում…

Այն «նախկինների» ժամանակվա Փաշինյանը ասում էր. «Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն»: Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը որոշել է «հակառակ կողմից կյանքի կոչել այն ամենը, ինչի մասին «սուր-սուր» արտահայտվում էր: Դե, ոստիկանապետությունն արդեն ավելի քան իրագործել է: Ոստիկանապետության պադավատապետացումն ընթացքի մեջ է ու նոր բարձունքներ է գրավում, այդ թվում՝ հարկատուների միջոցները մսխելու իմաստով: Ի դեպ, ընդդիմադիր «աշխատող» Փաշինյանը ժամանակին մի այդպիսի կարգախոս էլ ուներ՝ «ոչ Հայաստանի ադրբեջանականացմանը»:

Արդեն պարզ է, թե ինչ աղետի մասին է դա վկայում: Բայց շարունակենք այս «պադավատապետության» դիտարկումները: Նույն փաշինյանական կարկառունները դեռևս 2018-ին լիաբերան հայտարարում էին ոչ միայն ծառայողական մեքենաները կրճատելու մասին, այլև «հեղափոխական» գաղափարներ էին առաջ մղում, թե մի քանի հատ «պադավատ» կարելի է թողնել, մյուսները թող տաքսիներով գործի գնան: Հայտարարում էին, թե նախատեսում են 90 տոկոսով կրճատել ծառայողական մեքենաների թիվը:

Կառավարության վերջին նիստի որոշումն ու միլիարդից ավելի հատկացում անելը վկայում են, թե ինչ «կրճատել» են «կրճատել»: Դե, «պադավատը», պետք է ենթադրել, շատ ավելի հրատապ, կենսական խնդիր է, դա հո թոշա՞կ չէ, որ 2 տարին մեկ մի 3000 դրամով բարձրացնեն կամ չբարձրացնեն: Պադավատը, դա… պադավա՜տ է (փաշինյանական ոճով ասած): Ու եթե միայն դա լիներ: Փաշինյանի կառավարությունը, առհասարակ քպական իշխանությունը, չնայած պաշտոնավարում է 6 տարի, բայց արդեն հասցրել է տալ-անցնել իր նախորդներին՝ պետական միջոցների հաշվին օտարերկրյա ճամփորդությունների, վոյաժների, շրջագայությունների հարցերում: Դե, պարգևավճարների մասին լռում ենք:

Ոչ մի առիթ բաց չեն թողնում՝ պետական միջոցների հաշվին շրջագայելու, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ ֆռֆռալու, ալամ-աշխարհ պտույտ գալու համար: Էլի թող ճամփորդեին, բայց դրանից գոնե ինչ-որ օգուտ լիներ երկրին, պետությանը, պետության անվտանգության ապահովմանը: Չէ, միայն վնաս է:

Կամ զուտ տուրիստ են գնում, կամ գնում են՝ թշնամիներին որևէ բան հանձնելու կամ հանձնել խոստանալու հետ կապված, կամ էլ՝ իշխանության հաճույքները վայելելու: Հատկանշական է, որ դա անում են նրանք, առաջին հերթին՝ Փաշինյանը, որ ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում առ այն, թե իշխանության լինելը տառապանք է, չարչարանք է, այլ ոչ թե վայելք: Դե, սա արդեն «ինչ ասում է, դուք հակառակը հասկացեք» դրսևորումների շարքից է:

Հետո էլ ասում եք՝ ինչո՞ւ չեն հեռանում: Դե, պատասխանատվության վախը հասկանալի է, դա՝ իր հերթին: Բայց իշխանության տված վայելքները երևի ուրիշ քաղցրություն ունեն քպականների համար: Այս ամենը թողնեն ու վերադառնան իրենց «կոտրված տաշտակի՞ն»: Այն էլ՝ լավագույն դեպքում: Նրանք հո իրենց անցյալը չեն մոռացել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում