Արամ Աբրահամյան. «Երբեմն լսվում են սթափ ձայներ, ինչպիսին է իմ բարեկամ Վահե Հովհաննիսյանի ձայնը»
Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչի է վերածվելու ընտրարշավը: Ինչպես ասում են իմ երիտասարդ գործընկերները՝ «Գնանք Շմայսին, Վարդանիկին, Ճոյտին խոսեցնենք, հետո վրեքները ղժժանք»: Իհարկե, այդ «պերսոնաժներն» իրենց մտքերով եւ բառապաշարով դրա համար բազմաթիվ առիթներ են տալիս, բայց այդ «ղժժալու» տրամադրությունը, մեղմ ասած, չի համապատասխանում մեր առջեւ դրված մարտահրավերներին: Դրանց մասին էլ է խոսվում, բայց՝ զուտ «մեղադրական թեքումով»՝ տեսեք, սիրելի ժողովուրդ, թե ինչ են քեզ հետ արել: Իրականում այդ երկու, պայմանականորեն ասած՝ «զվարճալի» եւ «նվնվան» բեւեռների արանքում կա նաեւ սառը դատողություններ անելու դաշտ, որը հիմնականում ազատ է մնում: Երբեմն լսվում են սթափ ձայներ, ինչպիսին է իմ բարեկամ Վահե Հովհաննիսյանի ձայնը, որը, ցավոք, հրաժարվեց առաջադրվելուց: Բայց կարեւորը նույնիսկ որեւէ մեկի առաջադրվել-չառաջադրվելը չէ, կարեւոր է, թե ով ինչ խնդիրներ է առաջադրում եւ ինչ լուծումներ է տեսնում: Կուսակցությունները եւ առանձին թեկնածուները (բացառությամբ ՀԱԿ-ի) պատրաստ չեն լրջորեն խոսելու Արցախի խնդրի մասին:
Իշխանությունն ասում է, որ պետք է բանակցել, բայց «մենք երբեք չենք գնա միակողմանի զիջումների», ընդդիմադիրների մեծ մասն էլ ասում է՝ «մինչեւ այս իշխանությունը չհեռանա, Արցախի խնդրի մասին խոսելն անիմաստ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/02/17/856439/
© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից